Հանս Քրիստիան Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հանս Քրիստիան Անդերսեն
Hans Christian Andersen
HCA by Thora Hallager 1869.jpg
Ծննդյան անուն դան․՝ Hans Christian Andersen
Ծնվել է ապրիլի 2, 1805({{padleft:1805|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5][6][7][8][9]
Ծննդավայր Օդենսե, Դանիա, Դանիա[10][11][3]
Վախճանվել է օգոստոսի 4, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][3][4][5][6][7][8][9] (70 տարեկանում)
Վախճանի վայր Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[10][3]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, վիպասան, մանկագիր, ինքնակենսագիր, դրամատուրգ, լրագրող և traveller
Լեզու դանիերեն[12][3]
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա[13]
Կրթություն Slagelse Gymnasium
Ժանրեր մանկական գրականություն, Ճանապարհորդական գրականություն
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներ The Improvisatore, A Walking Tour from Holmen’s Canal to the Eastern Point of Amager in the Years 1828 and 1829, Իմ կյանքի հեքիաթը, Անճոռնի ճուտիկը և Ջրահարսը
Պարգևներ
Ամուսին չկա
Hans Christian Andersen Signature.svg
Hans Christian Andersen Վիքիպահեստում
Անդերսենի արձանը Կոպենհագենում։

Հանս Քրիստիան Անդերսեն (դան․՝ Hans Christian Andersen ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩, ապրիլի 2, 1805({{padleft:1805|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5][6][7][8][9], Օդենսե, Դանիա, Դանիա[10][11][3] - օգոստոսի 4, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][3][4][5][6][7][8][9], Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[10][3]), դանիացի գրող և բանաստեղծ, «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորիկը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ։

Ավելի քան 125 լեզուներով թարգմանված հեքիաթները[16] Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում գտնվող Օդենսե քաղաքում։ Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը (1782-1816), եղել է աղքատ կոշկակար, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից. վերջինս մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել, իսկ մահվանից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը։

Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։

Մանուկ հասակից Հանսը հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ։ 1816 թ մահանում է Անդերսենի հայրը, և նա ստիպված է լինում աշխատել. սկզբում՝ որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական։ Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում։ Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ երեխա է եղել՝ խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը՝ տիկնիկային թատրոնը։ Վերջինով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ։ Նա հաճախում էր հրեական դպրոց։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդենսեում գտնվող Անդերսենի մանկության տունը։

14 տարեկանում Հանսը գնում է Կոպենհագեն՝ իր ասելով, ճանաչում ստանալու համար։ Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում և, ի վերջո, գեղեցիկ ձայնի համար նրան ընդունում են Թագավորական թատրոն, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր։ Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակության համար։ Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում։ Նա 3 անգամ գիրքը տանում է թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, նրան մերժում են փորձի բացակայության պատճառով, բայց առաջարկում են սովորել։ 1827 թ նա ավարտում է ուսումը։ Սակայն մինչև կյանքի վերջ Անդերսենն այդպես էլ չհաղթահարեց քերականությունը և բազմաթիվ սխալներ էր անում գրավոր խոսքում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականին տպագրված «Հետիոտն ճամփորդություն Հոլման ջրանցքից Ամագերի արևելյան ծայրը» ֆանտաստիկ պատմվածքը Անդերսենին հանրահռչակ դարձրեց։ Մինչև 1833 թվականը շատ քիչ բան էր գրված։ Անդերսենը թագավորից ստացավ դրամաշնորհ, որով կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Հենց այդ ժամանակից սկսած Անդերսենը գրում է բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ այդ թվում 1835 թվականին նրան համբավ բերած «Հեքիաթները»։

1840-ականներին Անդերսենը փորձեց վերադառնալ ասպարեզ, սակայն առանձնապես հաջողություն չունեցավ։ Միևնույն ժամանակ նա իր տաղանդը հասատատեց հրատարակելով «Նկարներով գիրք առանց նկարների» հավաքածուն։

Նրա «Հեքիաթների» փառքը աճում էր։ «Հեքիաթների հաջորդ թողարկումը սկսվեց 1838 թ., իսկ 3-րդը՝ 1845 թ.։ Այդ պահին արդեն նա ողջ Եվրոպայում հայտնի, հռչակավոր գրող էր։ 1847 թ. հունիսին նա առաջին անգամ ժամանեց Անգլիա և արժանացավ հաղթական ընդունելության։ 1840 թ. և հետագա տարիներին Անդերսենը շարունակում էր վեպեր և պիեսներ հրատարակել՝ ապարդյուն փորձելով հռչակվել որպես դրամատուրգ և վիպասան։ Միևնույն ժամանակ նա ատում էր իրեն փառք բերած հեքիաթները։ Չնայած դրան նա շարունակում էր գրել նորանոր հեքիաթներ։ Իր վերջին հեքիաթն Անդերսենը գրել է 1872 թ. Սուրբ ծնունդին։

1872 թվականին Անդերսենն ընկավ մահճակալից, խիստ վնասվեց և այլևս չապաքինվեց։ Նա ապրեց ևս երեք տարի։ Անդերսենը վախճանվեց 1875 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա մարմինը հանգչում է Կոպենհագենի Ասիսթենս («Assistens») գերեզմանատանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի հեքիաթների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pigen, som traadte paa Brødet 1859 Աղջիկը, որ տրորել էր հացը
“Alt paa sin rette Plads” 1852 Ամենաանհավատալին
“Alt paa sin rette Plads” 1852 «Ամեն ինչ ունի իր տեղը»
Den standhaftige Tinsoldat 1838 Անագե տոկուն զինվորիկը
Anne Lisbeth 1859 Անե Լիսբեթ
Den grimme Ælling 1843 Անճոռնի ճուտիկը
Klods-Hans 1855 Դմբո Հանսը
En Historie fra Klitterne 1859 Ավազաթմբերի պատմությունը
Prindsessen paa Ærten 1835 Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
Gaardhanen og Veirhanen 1859 Բակի աքաղաղը և հողմացույցը
Metalsvinet 1842 Բրոնզե վարազը (իրական պատմություն)
Pen og Blækhuus 1859 Գրիչն ու թանաքամանը
Skrubtudsen 1866 Դոդոշը
Paradisets Have 1839 Դրախտային այգի
Grantræet 1844 Եղևնին
En Historie 1851 Երազ
Børnesnak 1859 Երեխայական խոսակցություն
Gaaseurten 1838 Երիցուկ
To Jomfruer 1853 Երկու աղջիկ
Den lykkelige Familie 1847 Երջանիկ ընտանիք
Lykkens Kalosker 1838 Երջանկություն բերող կոշիկները
Klokken 1845 Զանգակը
Klokkedybet 1856 Զանգակների ճահճուտը
Keiserens nye Klæder 1837 Թագավորի նոր զգեստը
Hyldemoer 1844 Թեյածաղիկ մայրիկը
Թիթեռը
Ib og lille Christine 1855 Իբը և գեղջկուհին
Ինչպես քամին փոխեց ցուցանակների տեղերը
Det er ganske vist! 1852 Իրական ճշմարտություն
Den lille Pige med Svovlstikkerne 1845 Լուցկիով աղջիկը
Sneglen og Rosenhækken 1861 Խխունջն ու վարդի թուփը
Svinedrengen 1841 Խոզարածը
Det gamle Egetræes sidste Drøm 1858 Ծեր կաղնու վերջին երազը
Vanddraaben 1847 Ջրահարսը
Elverhøi 1845 Կախարդական բլուրը
Fyrtøiet 1835 Կայծհանը
Stoppenaalen 1845 Կարի ասեղը
De røde Skoe 1845 Կարմիր կոշիկներ
“Hun duede ikke” 1852 Կորածը
Կռատուկը
Om Aartusinder 1852 Հազար տարի անց
Nabofamilierne 1847 Հարևաններ
Kjærestefolkene կամ Toppen og Bolden 1843 Փեսացուն և հարսնացուն
Den stumme Bog 1851 Համր գիրքը
Fem fra en Ærtebælg 1852 Հինգը միևնույն պատիճից
Det gamle Huus 1847 Հին տունը
Boghveden 1841 Հնդկացորեն
En Rose fra Homers Grav 1842 Հոմերոսի գերեզմանի վարդը
Hyrdinden og Skorsteensfeieren 1845 Հովվուհին և ծխնելույզ մաքրողը
Engelen 1843 Հրեշտակը
Sneedronningen 1844 Ձյունե թագուհին
Dynd-Kongens Datter 1858 Ճահճի արքայի դուստրը
Reisekammeraten 1835 Ճանապարհի ընկերը
Մանրավաճառի տան ոգին
Tommelise 1835 Մատնաչափիկը
Historien om en Moder 1847 Մի մոր պատմություն
Flaskehalsen 1857 Շշի վզիկը
Den onde Fyrste 1840 Չար իշխանը․ օժիտ
Peiter, Peter og Peer 1868 Պեյտերը, Պետերը և Պեերը
Vanddraaben 1847 Ջրի կաթիլը
Nattergalen 1843 Սոխակը
Skyggen 1847 Ստվերը
De vilde Svaner 1838 Վայրի կարապներ
Rosen-Alfen 1839 Վարդագույն բլրի էլֆը
Den sidste Perle 1853 Վերջին մարգարտահատիկը
Տան ոգին և տանտիրուհին
Bedstemoder 1845 Տատիկը
“Der er Forskjel!” 1851 «Տարբերություն կա՛»
Aarets Historie 1852 Տարվա պատմությունը
Marionetspilleren 1851 Տիկնիկային թատրոնի տնօրենը
Hvad Fatter gjør, det er altid det Rigtige 1861 Ինչ որ հալիվորս անի՝ լավն էլ հենց դա է
Springfyrene 1845 Ցատկողները
Fugl Phønix 1850 Փյունիկ թռչունը
Den gamle Gadeløgte 1847 Փողոցի հին լուսարձակը
Den lille Idas Blomster 1835 Փոքրիկ Իդայի ծաղիկները
Lille Claus og store Claus 1835 Փոքր Կլաուսն ու Մեծ Կլաուսը
Lille Tuk 1847 Փոքր Տուկը
Vinden fortæller om Valdemar Daae og hans Døttre 1859 Քամին պատմում է Վալդեմար Դոյի ու նրա աղջիկների մասին
Ole Lukøie 1841 Օլե Լուկոյե
Flipperne 1847 Օձիքը

Ստեղծագործությունների էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 - Ձյունե թագուհին
  • 1968 - Հին, հին հեքիաթ
  • 1976 - Արքայադուստրը
  • 1976 - Ջրահարսը
  • 1984 - Փերիների աշնանային նվերը
  • 1986 - Ձյունե թագուհու գաղտնիքը
  • 1994 - Անագե զինվորիկ
  • 1994 - Ձյունե թագուհին
  • 2002 - Ձյունե թագուհին

Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 - Անճոռնի ճուտիկը
  • 1957 - Ձյունե թագուհին
  • 1962 - Վայրի կարապներ
  • 1963 - Խոզուկ-խնայատուփ
  • 1964 - Մատնաչափիկը
  • 1976 - Անագե տոկուն զինվորիկը
  • 1990 - Թագավորի նոր զգեստը
  • 2003 - «Հանս Քրիստիան Անդերսեն: Հեքիաթներ» - մուլտֆիլմերի կոլեկցիոն թողարկում
    • Կոյաբզեզը
    • Ձյունե թագուհին
    • Прыгун
    • Огниво
    • Ջրահարսը
    • Ինչ տղամարդն անի, այն էլ ճիշտ է
    • Օլե Լուկոյեն
    • Սնդուկ-ինքնաթիռ
    • Անագե դիմացկուն զինվորիկը
    • Փոքրիկ Իդի ծաղիկները
    • ոսկի գանձեր
    • Պրոֆեսորն ու լուն
    • Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
    • Եղևնին
    • Խոզարածը
    • Երջանկություն բերող կոշիկներ
    • Թագավորի նոր զգեստը
    • Փեսացուն և հարսնացուն
    • Փողոցի հին լուսարձակը
    • Бутылочное горлышко
    • Այգեպանն ու ընտանիքը
    • Անճոռնի ճուտիկը
    • Իրական ճշմարտություն
    • Суп из колбасной палочки
    • Ուղեկից
    • Ձնեմարդ
    • Սոխակ
    • Հանս Չուրբան
  • 2006 - Լուցկիներով աղջիկը
  • 2010 - Անճոռնի ճուտիկը

Դիաֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Огниво (դիաֆիլմ)
    • Огниво (1990), Диа-факс, նկարիչ՝ Ն. Կազակովա
    • Огниво (1988), նկարիչ՝ Օ. Մոնինա
    • Огниво (1973), նկարիչ՝ Ա. Սպեշնևա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118502794 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 89. — ISBN 978-2-221-06888-5
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hans Christian Andersen
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 H.C. Andersen
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Hans Christian Andersen — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 KulturNav — 2015.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 SNAC
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Internet Broadway Database — 2000.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Андерсен Ханс Кристиан // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  11. 11,0 11,1 11,2 http://www.telegraph.co.uk/technology/google/7546807/Hans-Christian-Andersen-honoured-in-Google-doodle.html
  12. http://data.bnf.fr/ark:/12148/cb11888753s
  13. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  14. http://andersen.sdu.dk/liv/tidstavle/
  15. https://www.hebban.nl/het-gouden-penseel
  16. Wenande Christian (դեկտեմբերի 13, 2012)։ «Unknown Hans Christian Andersen fairy tale discovered»։ The Copenhagen Post։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15