Փեսացուն և հարսնացուն (հեքիաթ)
Փեսացուն և հասնացուն Kjærestefolkene, Toppen og Bolden | |
|---|---|
| Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
| Տեսակ | գրական ստեղծագործություն և գրական հեքիաթ |
| Ժանր | հեքիաթ |
| Բնօրինակ լեզու | |
| Ստեղծման տարեթիվ | 1843 |
| Շարք | Հանս Քրիստիան Անդերսենի մատենագրություն[1] |
| Երկիր | |
| Հրատարակիչ | C.A. Reitzels Boghandel?[2] |
| Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 11, 1843[2] |
Փեսացուն և հարսնացուն (դանիերեն՝ Kjærestefolkene, Toppen og Bolden), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1843 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլն ու գնդակը ուրիշ խաղալիքների հետ պառկած էին արկղում, և հոլը գնդակին առաջարկում է ամուսնանալ։ Բայց գնդակը, որ կարված էր այծի կաշվից իրեն շատ էր երևակայում։ Հաջորդ օրը գալիս է խաղալիքների տերը և հոլին գեղեցիկ գույներով ներկում, իսկ ուղիղ մեջտեղը պղնձե մեխ խփում։ Այնպե՞ս գեղեցիկ էր հոլը, երբ սկսվեց պտտվել[3]։ Նա նորից առաջարկում է գնդակին ամուսնանալ, սակայն գնդակը շարունակում է իրեն երևակայել։ Այդպես նրանք երկար զրուցեցին։ Հաջորդ օրը մի տղա սկսեց գնդակով խաղալ և նա գնդակը նետեց օդ և այն այլևս հետ չեկավ։ Տղան սկսեց որոնել այն, բայց չգտավ։ Հոլը գիտեր, թե ուր է գնդակը. նա ջրածիծառի բնում էր և ամուսնացել էր նրա հետ։ Եվ որքան ավելի էր հոլը մտածում գնդակի մասին, այնքան ավելի էր սիրահարվում նրան։ Շատ տարիներ անցան, հոլը ծերացավ և մի օր հոլին ոսկեզօծեցին և նա գեղեցկացավ ու սկսեց ցատկոտել։ Այնքան ցատկոտեց, որ կորավ և ոչ մեկը չգիտեր նրա տեղը։ Նա ցատկել էր կեղտաջրի մեջ։ Հոլն այնտեղ տեսնում է մի կլոր խնձորի նման բան։ Պարզվում է, որ դա խնձոր չէր, այլ գնդակը։ Հետո գալիս է աղախինը, որ կեղտաջուրը տանի թափի և գտնում է հոլին ու գնդակին։ Հոլը չէր ճանաչում գնդակին, որը 5 տարի մնացել էր կեղտոտ ջրի մեջ[4]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլ
- Գնդակ
- Տղա
- Աղախին
- Դատավոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://polona.pl/item-view/96f12c9e-1c99-48ff-b1db-fbe88b5eba7d?page=33
- ↑ 2,0 2,1 https://andersen.sdu.dk/vaerk/register/info.html?vid=65
- ↑ Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 154
- ↑ Նույն տեղում, էջ 156