Լուցկիներով աղջիկը
Լուցկիներով աղջիկը դան․՝ Den lille Pige med Svovlstikkerne | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ և սուրբծննդյան պատմություն |
Թեմա | մահ և աղքատություն |
Բնօրինակ լեզու | դանիերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1845 |
![]() |
Լուցկիներով աղջիկը (դան․՝ Den lille Pige med Svovlstikkerne), Հանս Քրիստիան Անդերսենի կարճ նշանավոր պատմվածքը, որը գրվել է Ավգուստենբուրգ ամրոցում որպես Յոհանն Լունդբյույի նկարի համադրություն` լուցկիների երիտասարդ վաճառողուհու պատկերով։ Հրապարակվել է 1845 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմությունը պատմում է լուցկիներ վաճառող փոքրիկ աղջկա մասին, որը մահացավ ամանորի նախօրեին. աղջիկը նախընտրում է չվերադառնալ տուն` վախենալով դաժան հայրիկից։ Ամեն անգամ, երբ նա վառում է լուցկին, որպեսզի տաքանա, նրա աչքերի առաջ հատնվում են լուսավոր պատկերներ. յուղոտ բադը, որը դուրս է գալիս ափսեի միջից և գնում է աղջկան ընդառաջ, ամանորյա եղևնին խաղալիքներով, մահացած տատիկը...Առավոտյան աղջկան գտնում են սառած` վառված լուցկիների տուփով[1]։
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի հեքիաթի մոտիվներով 1928 թվականին Ժան Ռենուարը նկարահանեց կարճրամետրաժ համր ֆիլմ, իսկ 2006 թվականին Դիսնեյ ստուդիան նկարահանեց կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ (որի գործողությունները տեղափոխվել են մինչհեղափոխական Ռուսաստան)։ Հայտնի է նաև այլ էկրանավորումներ. 1903 թվականի (Ջ. Ուիլյամսոն) և 1919 թվականի (Յու. Ա. Ժելյաբուժսկի)։ 2005 թվականին ֆրանսիացի նկարիչ և ռեժիսոր Սառա Մունը հրատարակեց լուսանկարչական գիրք և «Կրկես» սև ու սպիտակ ֆիլմը, որոնք ստեղծվել էին «Լուցկիներով աղջիկը» հեքիաթի մոտիվներով։ Հայկական «Բամբիռ» ռոք-խումբն ունի նույնանուն երգ[2]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուցկիներով աղջիկը
- Լուցկիներով աղջիկը (արևմտահայերեն)(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Անդերսեն Հ.Ք., Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 215
- ↑ The Bambir. Լուցկիներով աղջիկը
|