Անագե տոկուն զինվորիկը
Անագե տոկուն զինվորիկը դան․՝ Den Standhaftige Tinsoldat | |
---|---|
![]() | |
Տեսակ | հեքիաթ և գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | դանիերեն |
Հրատարակվել է | հոկտեմբերի 2, 1838 |
Թվային տարբերակ | kramerius5.nkp.cz/uuid/uuid:6874fcc0-7043-11dd-8c33-000d606f5dc6 |
![]() |
Անագե տոկուն զինվորիկը (դան․՝ Den standhaftige tinsoldat), դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, ներառված է «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» հեղինակային ժողովածուում։ Առաջին անգամ հրատարակվել է 1838 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։ Հեքիաթը հանրահայտ է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի տղայի ծննդյան օրը նվիրում են անագե 25 զինվորիկներ, որոնցից մեկը մի ոտք ուներ․ ամենավերջում նրան էին ձուլել, երկրորդ ոտքի համար անագը չէր բավականացրել։ Գիշերը խաղալիքները կենդանանում են և սկսում ապրել իրենց կյանքով։ Զինվորիկը սիրահարվում է գեղեցկուհի պարուհուն։ Հանկարծ ծխախոտատուփից դուրս է գալիս դևիկը և ասում․ «Է՛յ, անագե զինվորիկ, բավական է այդպես չռես աչքերդ»։ Տեսնելով, որ զինվորիկն իրեն արհամարհում է, դևիկը սպառնում է, որ նրա հետ հաշվեհարդար կտեսնի։ Առավոտյան երեխաներից մեկը զինվորիկին դնում է լուսամուտին, այն հանկարծակի բացվում է, և զինվորիկը ցած է ընկնում։
Անձրև է սկսվում։ Զինվորիկին գտնում են երկու տղա։ Տղաները նրան դնում են լրագրի թղթից պատրաստած նավակի մեջ և գցում առվակի մեջ։ Ճանապարհին զինվորիկը հանդիպում է ջրամկանը, որը նրանից անցագիր է պահանջում։ Երբ նավակը հասնում է այն տեղին, որտեղ առվակի ջուրը լցվում էր ջրանցքը, նավակը լցվում է ջրով և պատռվում, իսկ զինվորիկին կուլ է տալիս մի մեծ ձուկ։ Այդ ձուկը հայտնվում է խաղալիքի տիրոջ խոհանոցում։ Ձուկը կտրատում են և գտնում անագե զինվորիկին։ Նրան նորից տանում են մանկական սենյակ։ Ինչ-որ տղա խեղճին նետում է վառարանի մեջ։ Քամին պարուհուն նետում է այնտեղ՝ ուղիղ անագե զինվորիկի մոտ։ Պարուհին այրվում է, իսկ զինվորիկը՝ հալվում[Ն. 1]։
Սյուժետային հետաքրքիր հնար․ ամբողջ ընթացքում գլխավոր հերոսները՝ զինվորիկը և պարուհին, չեն արտաբերում ոչ մի բառ և ինքնուրույն ոչ մի շարժում չեն կատարում։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին էկրանավորումը կատարվել է 1934 թվականին Աբ Այվերքսի կողմից։ Նա դևիկին փոխարինել է «Ջեկն արկղիկում» խաղալիքով։ Հետագայում դևիկը չի եղել ամերիկյան ոչ մի էկրանավորման մեջ։ Ֆրանսիացի հայտնի մուլտիպլիկատոր Պոլ Գրիմոն Ժակ Պրևերի հետ համատեղ 1947 թվականին նկարահանել է մուլտֆիլմ, որտեղ զինվորիկին փոխարինել է ակրոբատը։ 1976 թվականին թողարկվեց խորհրդային մուլտֆիլմը։ 2000 թվականին նկարահանված Ֆանտազիա 2000 մուլտֆիլմն ուներ երջանիկ ավարտ։ 2002 թվականին «Անդերսենի հեքիաթները» մուլտսերիալների շարքում թողարկվեց մուլտֆիլմի ազատ էկրանավորումը։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Անագը հալվում է 232°С ջերմաստիճանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Hans Christian Andersen: The Steadfast Tin Soldier»։ The Hans Christian Andersen Center։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-06-ին։ Վերցված է 2009-09-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Den Standhaftige Tinsoldat" Archived 2005-12-15 at the Wayback Machine.. Original Danish text
- "Den Standhaftige Tinsoldat". Original Danish text (Royal Library)
- “The Steadfast Tin Solder“. English translation by Jean Hersholt
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անագե տոկուն զինվորիկը կատեգորիայում։ |
|