Աբ Այվերքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբ Այվերքս
Ub Iwerks
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1901(1901-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի[3][4]
Մահացել էհուլիսի 7, 1971(1971-07-07)[1][3][5][…] (70 տարեկան)
Մահվան վայրԲըրբանք, Կալիֆոռնիա[3]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNortheast High School? (1916)[3]
ԵրկերՄիկի Մաուս[3] և Oswald the Lucky Rabbit?[6]
Մասնագիտությունfilm professional
ԱշխատավայրThe Walt Disney Studios[3], The Walt Disney Studios[3], Laugh-O-Gram Studio?[3] և Columbia Pictures[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներDon Iwerks? և Dave Iwerks?
Ստորագրություն
Изображение автографа
 Ub Iwerks Վիքիպահեստում

Աբ Այվերքս (անգլ.՝ Ub Iwerks [ˈʌb ˈaɪwɜrks], մարտի 24, 1901(1901-03-24)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի[3][4] - հուլիսի 7, 1971(1971-07-07)[1][3][5][…], Բըրբանք, Կալիֆոռնիա[3]), ամերիկացի անիմատոր, ծաղրանկարիչ, գյուտարար, երկակի օսկարակիր, առավել հայտնի է Ուոլթ Դիսնեյի հետ համագործակցությամբ։ Հայտնի է նաև որպես Միկի Մաուսի համահեղինակ և Ֆլիպ գորտուկի (Flip the Frog) ստեղծողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվերքսն իր անսովոր անվան համար պարտական է հորը, ով գաղթական էր Արևելյան Ֆրիզիայից (շրջան Գերմանիայի հյուսիս-արևմուտքում)։ Աբ Այվերքսը Ուոլթ Դիսնեյի հետ ծանոթացել է 1919 թվականին, երբ աշխատանքի է անցել «Kansas City Slide Newspaper Company»-ում որպես պատկերազարդող։ 1992 թվականին Դիսնեյը սկսել է անմիացիոն շարքերի արտադրությունը իր նոր «Laugh-O-Gram» ստուդիայում և Այվերքսը միացել է նախագծին որպես ավագ մուլտիպլիկատոր[9].։ Հիմնականում Աբ Այվերքսի աշխատանքներն են որոշել Դիսնեյի վաղ անիմացիայի բնութագրական ոճը։

Խիզախ Օսվալդ Նապաստակի (Oswald the Lucky Rabbit) իրավունքները կորցնելուց հետո, որը 1927 թվականին Այվերքսն ու Դիսնեյը համատեղ մշակել էին «Universal»-ի համար[10], ստուդիան խիստ կարիք ուներ նոր կերպարի։ Ստեղծագործական որոնման ընթացքում Այվերքսը ստեղծել է և զարգացրել մկնիկի կերպարը, որը հետագայում ստացավ Միկի Մաուս անվանումը։ Առաջին մուլտֆիլմները Միկի Մաուսի մասնակցությամբ և «Silly Symphonies» սերիաները գրեթե ամբողջությամբ անիմացվել է Աբ Այվերքսի կողմից։

Այվերքսի և Դիսնեյի հետագա հարաբերությունները հեշտ չէին։ Օսվալդ նապաստակի պատմությունը Դիսնեյի մոտ զարգացրեց կասկածամտություն և հիվանդագին վերաբերմունք իր հեղինակային իրավունքի հետ կապված (այդ ժամանակաշրջանի մուլտֆիլմերում չէին նշվում նկարների վրա աշխատող նկարիչների անունները, փոխարենը գրվում էր «Walt Disney Productions»[11])։ Այվերքսը հոգնելով Դիսնեյի ճնշումներից և վստահ լինելով, որ իր ներդրումը ամենահաջողակ մուլտֆիլմերում չի գնահատվում ըստ արժանվույն, խզում է հարաբերությունները Դիսնեյի հետ և 1930 թվականին բացում իր սեփական անիմացիոն ստուդիան։

Չնայած «MGM»-ի պատվերին՝ Ֆլիպա գորտուկի և սուտասան Վիլիի (Willie Whopper), ինչպես նաև 1933-1936 թվականների կարճրամետաժ «ComiColor Cartoons» ֆիլմերի թողարկմանը, Այվերքսի ստուդիան երբեք չկարողացավ հասնել որոշակի կոմերցիոն հաջողությունների։ Հովանավորները հրաժարվեցին Այվերքսուն ֆինանսական աջակցություն ցույց տալուց և շուտով ստուդիան դադարեց գոյություն ունենալ։

1937 թվականին Լեոն Շլեզինգերը վարձել է Այվերքսուն աշխատելու «Looney Toons»-ի չորս դրվագների վրա՝ Փորկի Փիգի (Porky Pig) և Գեբի Գոթի (Gabby Goat) մասնակցությամբ։ Շլեզինգերի մոտ աշխատելուց հետո Այվերքսն ավարտին է հասցրել «Screen Gems»-ի ևս մեկ նախագիծ։ 1940 թվականին վերադարձել է աշխատանքի Դիսնեյի մոտ, որտեղ հիմնականում զբաղվել է տեսողական էֆեկտների մշակմամբ, ինչպես նաև աշխատանքներ է կատարել Դիսնեյ ստուդիայից դուրս (օրինակ Այվերքսը նախագծել և ստեղծել է հատուկ էֆֆեկտներ Ալֆրեդ Հիչոքի «Թռչուններ» ֆիլմի համար )։

Աբ Այվերքսը մահացել է 1971 թվականին Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում սրտի կաթվածից։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվերքսու հազվագյուտ ինքնադիմանկարը հայտնաբերվել է Բըրբանքի մուլտֆիլմի ստուդիայի աղբարկղում։ Ներկայումս նրա դիմանկարը պահպանվում է Բըրբանքի հոլիվուդյան «ASIFA» անիմացիոն ընկերության մասնաճյուղում։
  • Հայտնի է այն փաստը, որ անիմեի հիմնադիր Օսամու Տեձուկան զարգացրել է իր պատկերավորման ոճը վաղ Դիսնեյի մուլտֆիլմերի ազդեցության տակ։ Այնուամենայնիվ, սովորաբար ոչ մի շեշտ չի դրվում այն փաստի վրա, որ Դիսնեյի ստուդիայի սկզբնական ֆիլմերը գործնականում ստեղծվել են մեկ անձի՝ Աբ Այվերքսու կողմից, հետևաբար Տեձուկան տպավորված էր ոչ թե Դիսնեյի, այլ Այվերքսու աշխատանքներով։
  • «Սիմփսոնները» մուլտսերիալի 7-րդ եթերաշրջանի 18-րդ սերիան պատմում է հոլիվուդյան անիմացիայի ծագման և զարգացման, մասամբ մտացածին իրադարձությունների մասին։
  • «Կախարդական ծնողներ» մուլտսերիալի «The „Good Old Days!“» դրվագի Թիմին և Հայրիկը (Тимми и Папочка) հայտնվում են «Անցյալի մուլտֆիլմում», որը կրկնում էր սև և սպիտակ Դիսնեյի մուլտֆիլմերի ոճը։ Խաչմերուկի ճանապարհային նշանը ցույց էր տալիս «Ube» և «Iwerks» փողոցների հատումը։
  • «ՌԵնայի և Սթիմփիի շոուն» («The Ren & Stimpy Show») մուլտսերիալի «Superstitious Stimpy» դրվագում Սթիմփիի արտասանած «Այվերքսի» արտահայտությունը հնչում է որպես կախարդանք չար ուժերի դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Iwerks, Ubbe Ert (Ub) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  4. 4,0 4,1 4,2 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 113. — ISBN 978-1-138-85452-9
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Iwerk, Ubbe Ert (Ub) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  7. Disney Legends: Ub Iwerks // Disney D23 — 2009.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Internet Movie Database — 1990.
  9. ««Walt Disney: How He Did It» by Ed Black». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  10. 2006 թվականին «Universal Pictures»-ը Դիսնեյ ստուդիային փոխանցեց «Խիզախ Օսվալդ նապաստակ» մուլտֆիլմի իրավունքներ։
  11. Neal Gabler, «Walt Disney: The Triumph of the American Imagination» (2006)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբ Այվերքս» հոդվածին։