Տրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոլ
Th. Kittelsen Trollet som grunner på hvor gammelt det er.jpg
անտառային տրոլեր
Երկիր` Սկանդինավիա
Բնակության վայր` քարանձավներ

Տրոլ (շվեդ.՝ Troll՝ հմայք, կախարդանք), սկանդինավյան ժողովրդական բանահյուսության կերպար՝ գաճաճ, հսկա, վհուկ։ Համակարգչային խաղերում տրոլները լեռնային ոգիներ են, որոնք հիմնականում ասոցացվում են քարերի հետ։ Տրոլները հաճախ հիշատակվում են ֆանտաստիկ գրականության մեջ, որոշ դեպքերում օգրերի և յոտունների[1] կերխարների հետ ձուլված։

Դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոլերի մասին առասպելները սկիզբ են առել Սկանդինավիայում։ Ըստ ավանդության նրանք վախեցնում էին տեղաբնակներին իրենց չափերով և կախարդություններով։ Ըստ այլ աղբյուրների տրոլները ապրում էին ամրոցներում և ստորերկրյա դղյակներում։

Մայր տրոլը և նրա որդիները

Բրիտանիայի հյուսիսում կա մի քանի մեծ ժայռ, որոնք ըստ ավանդույթի տրոլեր են, արևի լույսից քարացաց։ Դիցաբանության մեջ տրոլերը հանդես են գալիս ոչ միայն որպես հսկաներ, որոնք նման են օգրերի, այլ նաև թզուկների նման գաճաճ արարածներ, որոնք հիմնականում ապրում են քարանձավներում (այդ տրոլերին հիմնականում անվանում են անտառային տրոլեր) ։ Հաճախ տրոլերը միևնույն առասպելում նկարագրվում են այլ կերպ։ Բանահյուսության մեջ նրանց կերպարը հիմնականում կախված է ազգությունից։ Հաճախ տրոլերը տգեղ արարածներ են, որոնք ունեն երեքից ութ մետր հասակ ( կարողանում են փոխել իրենց հասակը), գրեթե միշտ նկարներում նրանց բնորոշ հատկանիշը շատ մեծ քիթն է։ Ունեն քարի բնույթ (ծնվում են ժայռից), արևի տակ քար են դառնում։ Սնվում են մսով։ Հաճախ հոշոտում են մարդկանց։ Ապրում են մենակ, հիմնականում քարանձավներում, անտառներում կամ կամուրջների տակ։ Կամուրջների տակ բնակվող տրոլերը մասամբ տարբերվում են մնացաց տրոլերից։ Նրանք կարող են գտնվել արևի տակ, չեն ուտում մարդկանց, հարգում են փողը, հափշտակում են կանանց (ոչ որպես սնունդ) ։ Կան առասպելներ տրոլերի և մարդկանց երեխաների մասին։

Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրոլ» բառը հաճախ կապում են Հյուսիսային ծովի նավթի հանքավայրերի հետ, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվում է «Տրոլ» ՝ «Կախարդանք» ։

Theodor Kittelsen - Skogtroll, 1906 (Forest Troll).jpg

Բայց ավելի հաճախ «տրոլ» բառի հետ կապում են լեռների և ժայռերի առաջացումը, որոնք մարդկանց կարծիքով քար դարձած տրոլեր են։ Ըստ որոշ առասպելների տրոլերը ապրում են քարանձավներում և գիշերները դուրս են գալիս որսի։ Ըստ նորվեգական ավանդույթների՝ տրոլերին կարելի է տեսնել խոր անտառում կամ բարձր լեռներում։ Տրոլները արտաքուստ նման են ժայռի կամ գլաքարի, որը ամբողջովին պատված է մամուռներով կամ ծառերով։ Նորվեգական տրոլը կարող է ունենալ մեկ, երեք, հինգ, յոթ, ինը կամ ավելի գլուխ։

Նորվեգացիների պատկերացմամբ տրոլերի նախահայրերը հսկա յոտուններն են ( նորվ.՝ jotun, jotner), որոնք կանգնած են աշխարհի ստեղծման հիմքում։ «Յոտուն» անվանումը հին բանահյուսության մեջ պահպանվել է որպես «յուտուլ» (նորվ.՝ jutul, jøtul) : Ըստ ավանդության հսկաները պատերազմում էին աստվածների և մարդկանց հետ։ Նրանց մասին ասում էին, որ նրանք վայրագ են, դաժան և համառ։ Յոտունների դեմ ամենահայտնի մենամարտողը Տոռ աստվածն է։ Նա տրոլերին պարտության էր մատնում իր հայտնի մուրճով, շնորհիվ իր արիության և խորամանկության։ Սակայն դիցաբանության մեջ կան հիշատակություններ այն մասին, որ յոտունները և ասերը սիրահարվել են միմյանց։ Նորվեգիայի քրիստոնեացմամբ տրոլերը նոր թշնամի են ձեռք բերում՝ Սուրբ Ուլավը։ Ուլավը առանձնահատուկ շնորհ ուներ, նա կարողանում էր ղեկավարել սարերն ու ժայռերը, ինչպես նաև կարողանում էր տրոլերին քար դարձնել։ Հետևաբար հսկաները սկսում են պայքարել նաև եկեղեցու դեմ։

Troll becoming a mountain ill jnl.png

Պատմություններ գոյություն ունեն այն մասին, որ տրոլերը մարդկային կերպարանք ընդունելով հայտնվում են մարդկանց մեջ։ Սովորաբար մարդիկ ոչ միշտ են հասկանում ում հետ գործ ունեն։ Սակայն խորհուրդ է տրվում կասկած առաջանալու դեպքում երբեք չսեղմել անծանոթի ձեռքը: Տրոլերը կարող են ընդունել նաև շան, սև այծի և պոչով բարեհամբյուր մարդու կեպարանք։ Կարևոր է իմանալ ինչպես վարվել նրանց հետ։ Առաջին հերթին գատնի պահեք ձեր անունը: Մի ընդունեք նրանից հյուրասիրություններ և փախեք այնպես, որ ձեր ոտնահետքերը խաչ կազմեն։ Եթե դուք տրոլին հանդիպել եք փակ տարածքում, ապա դուրս հրավիրեք նրան, քանի որ արևի լույսից նա իսկույն կքարանա։

Տրոլերը հաճախ առևանգում էին մարդկանց։ Սակայն ժողովրդական բանահյուսությունը ներկայացրել է նրանցից պաշտպանվելու մի քանի տարբերակ։ Ամենից առաջ դա իհարկե քրիստոնեական խաչն է, եկեղեցական զանգերի ձայնը և այն ամենը ինչը կապված է քրիստոնեական հավատքի հետ։ Եթե պետք էր ազատել տրոլի գերուն, ապա հնչեցնում էին եկեղեցու զանգերը, իսկ եթե եկեղեցին սարից հեռու էր գտնվում և ձայնը չէր հասնում տրոլերին, ապա զանգերը տանում էին սարեր։ Ասում են, որ միշտ չէ, որ տրոլերը վնասում են մարդկանց։ Պատահում էր, որ տրոլերը մարդկանց էին օգնում, իսկ մարդիկ էլ նրանց։ Լինում էր, որ տրոլերը լինում էին բարեհոգի և վարվում էին ինչպես հյուրասեր տանտեր։ Փայտից փորագրված տրոլերի արձանիկները ժողովրդի սիրելի կերպարներից են։

Հիմա, երբ աշխարհն այսպես փոխվել է, տրոլերի համար այստեղ այլևս տեղ չկա, բայց միևնույնն է բարձր սարերի տեսքով նրանք հսկում են արդյոք ամեն բան կարգին է իրենց տիրույթներում։ Իսկ, հնարավոր հոգնած մարդկային ունայնությունից, նրանք որոշեցին հեռանալ և ճանապարհ ընկնել դեպի տրոլերի Սորիա-Մորիա դղյակ։(Տրոլերի աշխարհում։ Ով ով է նորվեգական բանահյուսության մեջ)։

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական առասպելներում հանդիպում են նաև իգական սեռի տրոլներ։ Նրանց հասակը կազմում է 5-8 մ, կամ ավելի շատ։ Շվեդական տրոլերը անպայման վնաս են պատճառում։ Տրոլների հետ կապված ավանդազրույցներից մեկն էլ վերաբերում է երեխաներին փոխարինելուն։ Ըստ այդ ավանդազրույցի՝ տրոլները գողանում էին նորածիններին և փոխարինում էին իրենց երեխաներով։

Իսլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիան գաղութացված էր վիկինգների կողմից, այդ իսկ պատճառով այստեղ ավանդազրույցները նման են։ Իսլանդական տրոլները նույնպես ներկայանում են քարե արարածներ, իսկ որոշ տեղամասեր կոչվում են տրոլների անուններով։

Տրոլը կամրջի տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա հաճախ հանդիպող ավանդություն տրոլների մասին, որոնք բնակվում են կամուրջների տակ, կամ իրենք են կառուցել այդ կամուրջները։ Նրանք հաճախ կամուրջն անցնելու համար մարդկանցից փող կամ որևէ ծառայություն էին պահանջում։ Ըստ որոշ ավանդությունների՝ տրոլների կյանքը կախված է այդ կամուրջից։ Կամուրջի փլուզման դեպքում տրոլը մահանում է։

Տրոլերը ժամանակակից արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Edda.jpg

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում տրոլերի մասին շատ են գրել նորվեգացի գրող Ասբյերնսենը և ֆինն գրող Զաքարիաս Տոպելիուսը: Նրանց ստեղծագործություններում տրոլերը մոգական ուժ ունեցող հսկաներ են, որոնք սիրում են դաժան կատակներ անել մարդկանց հետ։ Այդպիսին են նրանք նաև Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսում:

Ֆիննացի գրող Տուվե Յանսոնի «Մումի– Տրոլեր» գրքերի ժողովածույում (1945) հայտնվում է, ըստ երևույթին տրոլերի ամենայուրահատուկ նկարագրությունը։ Դրանք փոքրիկ խաղաղասեր արարածներ են, որոնք ապրում են խաղաղ հովվերգական կյանքով։ Արտաքինից նրանք նման են փոքրիկ մարդակերպ գետաձիերի։

Անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպում տրոլերը հայտնվեցին 1937 թվականին։ Թոլքինի տրոլերը մեծ, չար, բայց բարեհոգի արարածներ են, մարդակերներ, որոնք ավելի շատ նման են օրկերին, քան սկանդինավյան տրոլերին։ Այս փաստը այնքան լայն տարածում գտավ, որ գրողների մեծ մասի գիտակցության մեջ այս երկու կերպարները ձուլվեցին։ Թոլքինի տրոլերը քարանում են արևի լույսից։ Տրոլերը հանդես են գալիս «Մատանիների տիրակալը» երկի որոշ դրվագներում։

Տուվե Յանսոնը և նրա Մումի– տրոլերը

Սկանդինավյան տրոլերի կերպարը, հաճախ յոտունների կերպարի հետ միախառնված, շարունակում է հանդես գալ գրականության մեջ։ Նրանք կարևոր դեր են խաղում Պոլ Անդերսոնի «Կոտրված սուրը» վիպակում։

1968 թվականին Քլիֆորդ Սայմակը իր գիտա–ֆանտաստիկ «Գոբլինների արգելանոց» վեպի մեջ ներառում է տրոլերի, փերիների, գոբլինների և վիշապի կերպարները։ Տրոլերը, որպես վայրի, սակայն գրեթե անվնաս արարածներ հանդիպում են Աստրիդ Լինդգրենի «Ավազակի դուստր Ռոնին» հեքիաթ-վիպակի մեջ։

Թերրի Փրաթչեթը իր Հարթ երկրի մասին գրքերում ներկայացնում է տրոլերի յուրօրինակ ցեղատեսակ՝ արարածներ, որոնց մտածողությունը կախված է շրջապատող միջավայր ջերմաստիճանից։ Նրանց հիմարությունը բացատրվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, ջերմաստիճանի նվազման դեպքում տրոլերը փայլում են իրենց ինտելեկտով։

Ասպրինի ՄԻՖ կորպորացիայի մասին գրքերում կարևոր դեր է խաղում աղջիկ տրոլերի տարբերվելը տղա տրոլերից։ Ի տարբերություն տղամարդկանց, կին տրոլերը շատ գեղեցիկ են։

Էդիթ Պատուի «Արևելք» վեպում տրոլերը գեղեցիկ, բայց չար արարածներ են։ Նրանք արտաքնապես մարդկանցից տարբերվում են միայն մաշկի չորությամբ և գունատությամբ, ինչպես նաև ճղճղան ձայնով։ Նրանք բնակվում են Գրենլանդիայի հյուսիսում և խոսում են ֆիններեն։

Տրոլերը բազմիցս հիշատակվում են նաև «Հարի Փոթերի» մասին գրքերում։

Տրոլները կինոարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոլերը հանդես են գալիս ոչ միայն ֆանտաստիկ գրականության հիման վրա նկարահանված ֆիլմերում, այլ նաև բնագիր սցենարներում։ Ինչպես օրինակ 1991 թվականի «Վախեցած տխմար Էռնեստը» կինոկատակերգության մեջ չար տրոլը։

Նորվեգիայի տրոլների դժվարին կյանքը ներկայացվում է 2010 թվականի «Տրոլների որսորդները» կինոժապավենում։

Տրոլերի կենցաղը և գոյությունը ավելի յուրօրինակ ներկայացվել է Փիթեր Ջեկսոնի «Հոբիթ» առաջին ֆիլմ եռերգության մեջ՝ «Նրանք, ինչպես մարդիկ, խոսում են և ունեն հագուստ» (մեջբերումը «Տրոլերի որսորդները» ֆիլմից է)։

«Բեովուլֆ և Գրենդել» (2005) ֆիլմում Գրենդելին և նրա ծնողներին անվանում են տրոլ։

«Մերլին» սերիալում չարագործներից մեկը ոչ գիշակեր, սակայն ագահ տրոլ է, որը նախընտրում է սնվել փտած մրգերով և գոմաղբով։

Տրոլները նաև հանդիսանում են «Տասներորդ թագավորություն» (1999) սերիալի կերպարներ։ Տրոլերի թագավոր Կատակասերը կառավարում է երրորդ թագավորությունը և Չար Թագուհու դաշնակիցն է։ Նրա երեխաները՝ Գեղեցկուհին, Ուժեղը և Դատարկաձայնը հիմար են և հորը շատ անախորժություններ են պատճառում։ Տրոլերի այս ընտանիքը շատ է սիրում ոսկի, թանկարժեք իրեր, ինչպես նաև ոտնամաններ և հավաքում են տարատեսակ մաշիկների կոլեկցիա։

«Գրիմ» սերիալի տրոլերը դրամաշորթերեն, որոնք բոլոր կամուրջները համարում են իրենց սեփականությունը և տարբերվում են իրենց դաժանությամբ, որը ցուցաբերում են անգամ իրենց դաշնակիցների նկատմամբ։

Տրոլերը մուլտֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Per gynt i dovregubbens hall.jpg

«Մետալոպոկալիպսիս» մուլտիպլիկացիոն սերիալի առաջին մասի չորրորդ սերիայում գլխավոր հերոսը ֆիննական լճային տրոլ Մուստակրակիշն է։

2012 թվականի «Սառցե թագուհին» մուլտֆիլմի կերպարներից մեկը Օրմ տրոլն էր։ Մուլտֆիլմի երկրորդ մասում (2015), Օրմ տրոլը վերադառնում և դառնում է ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը։

1994 թվականի «Տրոլը Կենտրոնական այգում» մուլտֆիլմը։

«Փերիներ. Կորած գանձը» մուլտֆիլմում Դին-Դինը կամուրջով անցնելիս հանդիպում է երկու տրոլերի, որոնք վախեցնում էին անցորդներին։

Տրոլերը երգարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հին սկանդինավյան բալլադ «Գեռ Մանելիգ», որի մեջ կին տրոլը ապարդյուն փորձում է գայթակղել քրիստոնյա ասպետին։

«Տրոլ Գնյոտ Ել»

Այդ երգը ժամանակակից մշակմամբ կատարել են In Extremo, Haggard, Garmarna և շատ այլ խմբեր։

Տրոլերը հանդես են գալիս նորվեգացի երգահան Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» դրամայի համար գրված երաժշտության մեջ։ «Լեռնային թագավորի քարանձավում» հայտնի պիեսը հնչում է, երբ դուրս է գալիս տրոլների թագավորը։[2]

Finntroll ֆիննական խումբը, որ երգում է շվեդերեն, իրենք գործունեությունը ամբողջությամբ նվիրել են տրոլերին և նրանց պայքարին «զավթիչ» մարդկանց դեմ։ Նմանօրինակ թեմա է զարգացնում նաև Trollfest խումբը, որոնք շեշտադրությունը ավելի շատ դնում են տրոլերի ուրախ խնջույքների վրա։ Տրոլերի մասին հումորային հեքիաթների մասին պատմվում է «Տրոլ Գնյոտ Ել» խմբի երգերում։ Փոքր ինչ այլ ուղղություն է ընտրել բելոռուսական Litvintroll խումբը, որը կատարում է հին բելոռուսական ավանդական երգերը, սակայն ծանր «տրոլյան» մշակմամբ։

Ամերիկյան death-metal Dethklok խումբը իր խաղացանկում ունի Awaken երգը, որի մեջ խոսվում է ֆիննական լճային տրոլ Մուստակարկիշի կենդանանալու մասին։

Տրոլերը խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղանի, հետո նաև համակարգչային խաղերում տրոլները հաստատվեցին որպես հրեշների տարատեսակ, խաղացողի հակառակորդ։ Դասական օրինակ՝ տրոլերը Dungeons & Dragons (Forgotten Realms, Greyhawk) խաղերում, որոնք շատ այլ խաղերի հիմք են դարձել։ Տրոլերը D&D– ում ուժեղ, հիմար և դաժան մերդակեր հրեշներ են։ Որոշ տարատեսակներում տրոլերը հսկա հրեշներեն, որոնք հանդիպում են Gothic, The Elder Scrolls և այլ խաղերում։

Troll Wesnoth.png

Որոշ խաղերում խաղացողին հնարավորություն է տրվում խաղալ տրոլերի կողմից։ Նման դեպքերում պատահում է, որ խաղացողը հայտնվում է նույն խմբում օրկերի, գոբլինների և նմանատիպ այլ արարածների հետ։ Այդպիսին են տրոլերը Warcraft խաղում, որտեղ նրանք պատկանում են Օրդերի խմբին և կատարում են աղեղնավորների և տարատեսակ վհուկների դեր։ Խաղի այս տարատեսակում ներկայացվում է տրոլերի յուրահատուկ կերպար։ Նրանք նիհար և բարձրահասակ են, բայց ոչ հսկա։

Heroes of Might and Magic խաղում տրոլերը չեն պատկանում որևէ խմբի և պատվիրվում են կամուրջների տակ։

Rising Kingdoms խաղում գոյություն ունի տրոլերի ցեղախումբ։

«Կուզյայի արկածները» խաղում գլխավոր դրական կերպարը տրոլ Կուզյան է, որը դիմագրավում է չար կախարդ Սցիլային։ Կուզյաի ընտանիքը իր կին Կուզելինան է և երեք երեխաները՝ Կուզերատը, Կուզերիտը և Կուզերուտը։

Տրոլերը հանդիպում են նաև «Մատանիների տիրակալը» խաղերի շարքում, որտեղ նրանք գոբլինների դաշնակիցներն են։

Ինտերնետ տրոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում տրոլ են անվանում այն անձանց որոնք հետապնդում են այլ անձանց կամ ներկայանում են նրանց փոխարեն։

Իսկզբանէ այս բառը ծագում է ոչ թե տրոլերի անվանումից այլ ձկնորսական «տրոլինգ» (trawling) տերմինից, բայց այն այնքան սերտորեն կապվեց տրոլերի անվան հետ, որ համացանցային խուլիգաններին սկսեցին նույնացնել տրոլերի հետ, որը նաև դարձավ տարբեր կատակների և ծաղրանկարների հիմք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրոլերի աշխարհում։ Ով ով է նորվեգական բանահյուսության մեջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խորխե Լուիս Բորխես։ «Հորինված արարածների գիրք» [1]
  2. http://www.mirf.ru/Articles/art1507.htm