Ձյունե թագուհին (մուլտֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ձյունե թագուհին
ռուս.՝ Снежная королева
Ձյունե թագուհին (մուլտֆիլմ, 2012).jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆենթեզի ֆիլմ և արկածային ֆիլմ
Հիմնված էՁյունե թագուհին
ՌեժիսորՎլադլեն Բարբե
ՍցենարիստՎլադլեն Բարբե
ՀնչյունավորումՎենդի Լի, Cindy Robinson?, Իվան Օխլոբիստին, Էրին Ֆիցջերալդ, Kirk Thornton?, Դագ Էրհոլց, Նյուշա, Լյուդմիլա Արտեմևա, Դմիտրի Նագիև, Lyudmila Artemeva? և Յուրի Ստոյանով
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով
ԵրաժշտությունBrainstorm
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունWizart Animation, Բազելևս ընկերություն, InlayFilm և Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի հիմնադրամ
Տևողություն80 րոպե
ՍիկվելՁյունե թագուհին 2: Վերասառեցում
Թվական2012 և հոկտեմբերի 29, 2015[1][2]
snowqueenfilm.com

«Ձյունե թագուհին» (ռուս.՝ «Снежная королева»), ռուսական համակարգչային 3D մուլտֆիլմ, որ Վորոնեժի «Wizart Animation» ստուդիայի առաջին լիամետրաժ նախագիծն է։ Նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա։ Ռուսական վարձույթում հայտնվել է 2012 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ունենալով 7 մլն դոլար բյուջե[3]՝ մուլտֆիլմն ունեցել է ոչ վատ դրամարկղային շահույթ և ստացել դրական արձագանքներ ինչպես ռուս, այնպես էլ օտարերկրացի քննադատների կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկանալով ստեղծել ցուրտ ու գործնական Նոր աշխարհ, որտեղ գծերի հստակությունը պիտի փոխարինի զգացմունքներին, իսկ հյուսիսային քամին պետք է սառեցնի մարդկանց հոգիները, Ձյունե թագուհին ազատվում է ստեղծագործական մասնագիտությունների բոլոր ներկայացուցիչներից։ Փոքրիկ ու խիզախ Գերդան՝ հայելագործի դուստրը, որը մեկնում է վտանգավոր ճամփորդության, որպեսզի փրկի իր եղբայր Կային, պետք է բախվի Ձյունե թագուհու այդ ցուրտ աշխարհին։ Հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտներն իր նպատակին տանող ճանապարհին՝ Գերդան ձեռք է բերում ոչ միայն ընտանիք, այլ նաև հավատ սեփական ուժերի նկատմամբ և գտնում նոր ընկերների աջակցությունը։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Դերասան
Գերդա Նյուշա
Օրմ Իվան Օխլոբիստին
Ձյունե թագուհի Գալինա Տյունինա
Դաստիարակ Դմիտրի Նագիև
Առաջնորդուհու դուստրը Ելիզավետա Արզամասովա
Ծաղկավաճառ Լյուդմիլա Արտեմևա
Թագավոր Յուրի Ստոյանով
Առաջնորդուհի Աննա Արդովա
Կայ Ռամիլյա Իսկանդեր
Կրպակատեր Օլգա Շորոխովա
Լապլանդուհի
Վեգարդ Միխայիլ Տիխոնով
Արքայազն
Ծառա
Ունա Օլգա Զուբկովա
Արքայադուստր
Հայելի
Լիճ Գաո
Լուտա Էրին Ֆիցջերալդ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն ստեղծվել է Վորոնեժի Wizart Animation ստուդիայում (համապրոդյուսեր՝ InlayFilm)։ Սցենարը գրել են Վլադլեն Բարբեն ու Վադիմ Սվեշնիկովը։ Ռեժիսորնեը եղել են Մաքսիմ Սվեշնիկովը, որը ճանաչում է ձեռք բերել որպես «Ալյոշա Պոպովիչը և Տուգարին Օձը», «Դոբրինյա Նիկիտիչն ու Զմեյ Գորինիչը», «Իլյա Մորումեցն ու Սոլովեյ Ռազբոյնիկը», «Բելկա և Ստրելկա։ Աստղային շները» մուլտֆիլմերի սցենարիստ, և Վլադլեն Բարբեն։ Մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել է շուրջ 100 մարդ[3]։

Սյուժեն ընդհանուր առմամբ համապատասխանում է Անդերսենի հեքիաթին, սակայն կան նաև տարբերություններ։ Մուլտֆիլմում կան հերոսներ, որոնց բացակայում են բնօրինակում։ Դրանից բացի, ըստ ռեժիսորի, վերաիմաստավորվել են Գերդայի և Ձյունե թագուհու կերպարները։ Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Իվան Օխլոբիստինը, Յուրի Ստոյանովը, Լյուդմիլա Արտեմևան[4]։ Գերդային հնչյունավորել է Նյուշան[3]։

«Ձյունե թագուհին» մուլտֆիլմը վարձույթի է հանվել The Walt Disney Company ստուդիայի «Սառցե սիրտը» (անգլ.՝ «Frozen») նմանատիպ նախագծից մեկ տարի առաջ[5]։

«Երեկոյան Ուրգանտ» (ռուս.՝ «Вечерний Ургант») հաղորդման եթերում լատվիական Brainstorm խումբը կատարել է «Гори, гори ясно» երգը, որը դարձել է մուլտֆիլմի սաունդթրեք։

Wizart Animation ստուդիան հայտարարել է, որ նախատեսում է մինչև 2020 թվականի թողարկել սերիալ «Ձյունե թագուհին» մուլտֆիլմի մոտիվներով[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 – «Орлёнок» համառուսական մանկական կենտրոնում տեղի ունեցած վիզուալ արվետների XVII փառատոնում ռեժիսորներ Վլադլեն Բարբեի և Մաքսիմ Սվեշնիկովի «Ձյունե թագուհի» արժանացել է դիպլոմի «Կախարդական անիմացիա» անվանակարգում[7]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի տարածքում վարձույթի է հանվել մուլտֆիլմի սիքվելը՝ «Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում»[8][9]։ Մոտավորապես երկու տարի անց՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, թողարկվել է երրորդ մասը՝ «Ձյունե թագուհի 3. Կրակ և Սառույց»[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 Татьяна Подъяблонская. (2011-08-23)։ «В Воронеже за $7 миллионов рисуют 3D-мультик про задиристую Герду»։ Газета «Комсомольская правда»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-07-ին։ Վերցված է 2012-06-17 
  4. Режиссёр новой «Снежной королевы» Максим Свешников.14.11.2012
  5. «Before Disney’s Frozen, A Russian Snow Queen» (անգլերեն)։ Before Disney’s Frozen, A Russian Snow Queen։ 2012-02-09։ Արխիվացված օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012-06-17 
  6. «В России выпустят сериал по мотивам мультфильма «Снежная королева»» 
  7. Фестиваль визуальных искусств в «Орлёнке» раздал призы.16.07.2013
  8. EFM-2013: RUSSIAN WIZART ANIMATION CONQUERS FOREIGN MARKETS
  9. 89th Film Market: Again Timur again blizzard
  10. Milligan Mercedes (նոյեմբերի 22, 2016)։ «Wizart Thaws Out New ‘Snow Queen 3′ Trailer»։ Animation Magazine։ Վերցված է դեկտեմբերի 29, 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Снежная королева (кино). — М.: АСТ, 2018. — 80 с. — (по мотивам фильма). — ISBN 978-5-17-109795-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]