Անիմատոր.ռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիմատոր.ռու
animator.ru
Տեսակկայք և ֆիլմերի տվյալների բազա
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՀեղինակNatalya Venzher? և Sergey Kapkov?
Բացված2000

Անիմատոր.ռու (animator.ru), ռուսական ինտերնետային նախագիծ՝ նվիրված ռուսական և խորհրդային մուլտիպլիկացիային[1][2][3][4]։ Նրա տվյալների բազայում տեղեկություններ են հավաքվել ավելի քան 6200 մուլտֆիլմի, 11 500 կերպարների և 351 ստուդիայի մասին (2016 թվականի դրությամբ)։ Կայքում զետեղված տեղեկատվությունն ընդգրկում է Ռուսաստանում անիմացիոն կինոյի գոյության ավելի քան 100 տարվա պատմությունը՝ սկսած 1912 թվականից[5]։ Բոլոր տեղեկություններն ազատ հասանելի են։ Ռուսաստանի մասին տեղեկատուներում animator.ru կայքը ստանում է բարձր գնահատականներ[6] և խորհուրդ է տրվում ռուսական և խորհրդային անիմացիայի մանրամասն ուսումնասիրության համար[7]։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անիմացիոն կինոյի հանձնաժողովի էջում animator.ru կայքը նշվում է որպես պրոֆեսիոնալ համայնքի պաշտոնական կայք[8]։

Ունի թեմատիկ մեջբերումների ամենաբարձր ցուցանիշը անիմացիային նվիրված կայքերի շարքում (1700)[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքն ստեղծվել է 2000 թվականին կինոգետ Նատալյա Վենջերի հավաքած տվյալների հիման վրա[10], «Մաստեր-ֆիլմ» կինոընկերության ֆինանսական աջակցությամբ, ավելի ուշ դրամաշնորհ է ստացել նաև մամուլի և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալությունից։ Հետագայում բազան զգալիորեն համալրվել է Սերգեյ Կապկովի «Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարանի» (2006) տեղեկատվության հաշվին[11], որը կատարում է Կայքի գլխավոր խմբագրի գործառույթները։ Ռեսուրսի ադմինիստրատորը Ֆեոդոր Խիտրուկ կրտսերն է՝ հայտնի խորհրդային մուլտիպլիկատոր Ֆեոդոր Խիտրուկի թոռը[12]։

Կայքի հիմքը ռուսական և խորհրդային անիմացիոն ֆիլմերի, ստուդիաների և հերոսների նավարկության տվյալների բազան է։ Հասանելի է ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Առանձին բազայում տեղադրված է միջազգային անիմացիոն փառատոնների ցանկը։ Բացի այդ, կայքում ակտիվորեն գործում է լրատվական ժապավեն, որտեղ պարբերաբար հրապարակվում են նորություններ ռուսական մուլտիպլիկացիայի աշխարհից, փառատոների և հատուկ բաժինների հայտարարություններ, մահախոսականներ և այլն։

Զգալի բաժինը կազմում է մուլտիպլիկացիաների և անիմացիոն ֆիլմերի փառատոների մասին հոդվածների արխիվը։ Հատուկ «Անիմատոր.ռու» կայքի համար գրված են մի շարք եզակի հոդվածներ։ Հեղինակների թվում են կինոգետ և «КРОК» փառատոնի մամուլի կցորդ Սերգեյ Կապկովը, կինոգետ, Սուզդալի փառատոնի ծրագրային տնօրեն Նատալյա Լուկինիխը, անիմացիայի պատմաբան, կինոարվեստի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Գեորգի Բորոդինը, կինոգետ, ՎԳԻԿ դասախոս Ալեքսեյ Օռլովը, լրագրող և Մուլտֆիլմերի մեծ փառատոնի ծրագրային տնօրեն Մարիա Տերեշչենկոն, կինոգետ, Արվեստագիտության պետական ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Վասիլկովան և ուրիշներ։ Մի քանի հոդվածներ են գրել Լեոնիդ Շվարցմանը[13], Յուրի Նորշտեյնը[14], Յուրի Պրիտկովը[15] և Մարինա Կուրչևսկայան[16][17]։ Կայքում հրապարակվել են նաև հայտնի մուլտիպլիկատոր և գրքերի նկարազարդող Եվգենի Միգունովի հուշերը[18]։

2005 թվականի ապրիլին մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալությունը նշել է «Անիմատոր․ռու»-ն սոցիալական նշանակալի ինտերնետ-նախագծերի թվում, որոնց աջակցության համար նախատեսվում է միջոցներ հատկացնել բյուջեից։ Կայքի ղեկավարներին հրավիրել են ելույթ ունենալու կլոր սեղանին ՌԴ Դաշնության խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են նման նախագծերի ստեղծման, աջակցության և ֆինանսավորման հարցերը[19]։ Բանախոսների դերում հանդես են եկել Թամարա Ցոցորիան և Ալեքսանդր Գերասիմովը։ Նշվել է, որ կայքով ակտիվորեն հետաքրքրվում են ռուսական և արևմտյան մուլտիպլիկատորների և լրագրողների մասնագիտական միջավայրում[20]։

2008 թվականին կայքի թիմը արժանացել է Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Փիղ» մրցանակին՝ «Կինոգիտությունը և կինոքննադատությունն էլեկտրոնային ԶԼՄ-ներում, նոր տեխնոլոգիաներ» անվանակարգում[21].

2009 թվականին կայքը հանդես է եկել «Անիմացիայի աջակցման պետական քաղաքականությունը. խնդիրներն ու հեռանկարները ճգնաժամի ժամանակ և հետո» կլոր սեղանի կազմակերպիչներից մեկը, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել Հայրենական մուլտիպլիկացիայի և կինոյի ոլորտի տարբեր մասնագետներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Զերնովը[22][23]։

2010 թվականին ռեսուրսը հարթակ է հանդիսացե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված ռուսական անիմացիոն հանրության բաց նամակի տեղադրման համար, որով խնդրում էին վերանայել կինեմատոգրաֆիային պետական աջակցության սկզբունքները։ Նամակի հեղինակներն են Ֆեոդոր Խիտրուկը, Էդուարդ Նազարովը, Ալեքսանդր Պետրովը, Լեոնիդ Շվարցմանը, Անդրեյ Խրժանովսկին, Անատոլի Պրոխորովը և Ստանիսլավ Սոկոլովը, անմիջապես «Անիմատոր․ռու» կայքում դիմումն ստորագրածների թվում են եղել Յուրի Նորշտեյնն ու Կոնստանտին Բրոնզիտը[24]։

Ռուսաստանի անիմացիոն կինոյի ասոցիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից «Անիմատոր.ռու»-ն տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի անիմացիոն կինոյի ասոցիացիայի վերստեղծմանն ու աշխատանքին։ Մինչև 2010 թվականի վերջը Ռուսաստանի անիմացիոն կինոյի ասոցիացիան նշված էր որպես Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության ստորաբաժանում[25], 2011 թվականի մարտից Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում հիշատակվում է անիմացիոն կինոյի հանձնաժողովը[26], իսկ Ռուսաստանի անիմացիոն կինոյի ասոցիացիան բացակայում է ասոցիացիաների ցանկում[27]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Birgit Beumers Directory of World Cinema: Russia 2. — Intellect Ltd, 2015. — С. 344. — 364 с. — ISBN 978-1783200108
  2. «Internet resources on Russian Cinema» (անգլերեն). University College London. 2013 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.
  3. Die Virtuelle Fachbibliothek medien buehne film (2011 թ․ նոյեմբերի 23). «animator.ru» (գերմաներեն). Universitätsbibliothek Leipzig, Universitätsbibliothek Johann Christian Senckenberg Frankfurt am Main, Hochschule für Musik und Theater "Felix Mendelssohn-Bartholdy" Leipzig, Hochschule für Film und Fernsehen "Konrad Wolf" in Potsdam. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  4. Institut für Slawistik. «Animationsfilm in Russland» (գերմաներեն). Leopold-Franzens-Universitat Innsbruck, Österreich.
  5. Российская анимация в буквах и фигурах | Фильмы за 1912 г.
  6. Marina Balina, Larissa Rudova Russian Children's Literature and Culture. — London: Routledge, 2007. — С. 170. — 408 с. — ISBN 978-0415888875
  7. Simon Richmond (2010). «Russia» (անգլերեն). lonelyplanet.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  8. «Комиссия анимационного кино» (ռուսերեն). Союз кинематографистов России. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Мультфильмы». Яндекс.Поиск.
  10. Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 838 с. ISBN 5-9265-0319-4
  11. Дина Годер. Кто есть кто: Вышла «Энциклопедия отечественной анимации» на сайте газеты «Время новостей», 2007-03-22
  12. Ольга Лаптева. Хитрука, Хитрука знают все наверняка! О великом советском мультипликаторе вспоминает его внук и тезка на сайте журнала «ИсраГео», 2014-06-20
  13. Атаманов
  14. Памяти Роберта Саакянца
  15. Ну и шуточки!
  16. О Серёже Косицине и не только о нём
  17. Вариации на тему отцов и детей
  18. Мигунов Евгений Тихонович. Автор статей
  19. «Роспечать выделяет на социально значимые медийные проекты 470 миллионов». Lenta.ru. 2005 թ․ ապրիլի 21.
  20. Круглый стол руководителей интернет-проектов по социальной тематике, получивших субсидии Федерального Агентства по печати и массовым коммуникациям в области электронных СМИ. — 2005. — С. 25—27. Архивировано из первоисточника 24 Հուլիսի 2007.
  21. «Премия "Слон" в области кинокритики и киноведения». Гильдия киноведов и кинокритиков России. 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  22. Круглый стол «Господдержка анимации…» 4 февраля Արխիվացված 2016-08-19 Wayback Machine на сайте журнала российских аниматоров «Аниматограф», 2009-02-01
  23. Мария Терещенко. Полный Шрек. Россия рискует остаться без собственной мультипликации Արխիվացված 2016-08-12 Wayback Machine на сайте Новые Известия, 2009-02-06
  24. Мария Терещенко (2010 թ․ փետրվարի 12). «Конец мультфильма?». OpenSpace.ru.
  25. «Ассоциации Союза». Союз кинематографистов России. 2010 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  26. «Комиссии Союза Кинематографистов». Союз кинематографистов России. 2011 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  27. «Ассоциации Союза». Союз кинематографистов России. 2011 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]