Brainstorm (լատվիական խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Brainstorm
Brainstorm in Mezaparks.jpg
Բնօրինակ անունPrāta Vētra
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Լատվիա Լատվիա
Ժանրերալտերնատիվ ռոք, բրիտ-փոփ, ինդի ռոք
Մասնագիտությունֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործունեություն1989 - այժմ
ԼեյբլMikrofona ieraksti, Brainstorm Records
Կայքpratavetra.lv
Անդամներ
Ռենարս Կաուպերս, Յանիս Յուբալթս, Կասպարս Ռոգա, Մարիս Միխելսոնս, Ինգարս Վիլյումս
Նախկին անդամներ
Գունդարս Մաուշևիչս

Brainstorm (լատիշ․՝ Prāta Vētra, լատվիական ռոք խումբ, որը ստեղծվել է 1989 թվականին Ելգավայում։ Այս խումբը Լատվիայի առաջին ներկայացուցիչն է եղել Եվրատեսիլ 2010 մրցույթում և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Ալբոմների պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1996 Vairāk nekā skaļi - Veronika[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է 1989 թվականին Լատվիայի Ելգավա քաղաքում։ Նրա կազմում են մտնում դպրոցական 5 ընկերներ՝ Ռենարս Կաուպերս (վոկալ), Յանիս Յուբալթս (կիթառ), Գունդարս Մաուշևիչս (բաս), Կասպարս Ռոգա (հարվածային գործիքներ) և Մարիս Միխելսոնս (ակորդեոն, ստեղնաշարային գործիքներ)։ 1992 թվականին խումբը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Jo tu nāc»։ 1993 թվականին թողարկվել է խմբի առաջին ալբոմը՝ «Vairāk nekā skaļi»։ Ալբոմի ամենահայտնի երգը դարձել է «Ziema» («Ձմեռ»), որի համար նկարահանվել է տեսահոլովակ։ Հաջորդը 1994 թվականին, «Vietu nav» սինգլը քիչ է վաճառվել՝ ընդամենը 500 պատճեն։

Ալտերնատիվ երաժշտության փորձարկումներից հետո խումբը վերադառնում է մեյնսթրիմին և թողարկում նոր ալբոմ՝ «Veronika», որը շատ հայտնի է դառնում դեռահասների շրջանում։ Ալբոմի ամենահայտնի երգերն են՝ «Dārznieks» («Այգեպան»), «Apelsīns» («Նարինջ») и «Lidmašīnas» («Ինքնաթիռներ»)։

1997-2000, Առաջին միջազգային հաջողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ քայլը դեպի հաջողություն եղել է «Microphone Records» լատվիական խոշորագույն ձայնագրական ընկերության հետ պայմանագրի ստորագրումը, որի հետ խումբը 1997 թվականին թողարկել է նոր ալբոմ «Viss ir tieši tā kā tu vēlies» (Ամեն ինչն այնպես, ինչպես դու ցանկանում ես)։ Ալբոմը դարձել է Լատվիայի առաջին «ոսկե» սկավառակներից մեկը և ալբոմի շնորհիվ խումբը մեծ ճանաչում է ձեռք բերել։

Առաջին միջազգային սինգլը՝ Under My Wing (Is Your Sweet Home), ձայնագրվել է Գերմանիայում։ Այն Tavas mājas manā azotē երգի անգլերեն տարբերակն է։ Սակայն այս տարբերակի համար նկարահանվել են մի շարք տեսահոլովակներ։ Անգլերեն տեսահոլովակը ցուցադրվել է մի շարք եվրոպական երկրներում, ֆրանսիական երաժշտական «Էմ Սի Էմ» հեռուստաալիքով։

1999 թվականին Brainstorm խմբի անդամները թողարկել են իրենց 4-րդ ալբոմը «Starp divām saulēm» և առաջին միջազգային ալբոմը «Among The Suns», որը «Starp divām saulēm» երգի անգլերեն տարբերակն է։ Այն ձայնագրվել է Շվեդիայում և Դանիայում։ Ալբոմի բոլոր հինգ սինգլները՝ «Puse no sirds», «Starp divām saulēm» («Երկու արևի միջև»), «Lec» («Try»), «Prom uz siltajām salām» («Ain’t it funny») и «Tu izvēlējies palikt» («Welcome to my country») բարձր հորիզոնականներ են զբաղեցրել լատվիական հիթ-շքերթներում անմիջապես ալբոմի թողարկումից հետո։

2000 թվականի մայիսի 13-ին խումբը Շվեդիայում մասնակցել է 45-րդ Եվրատեսիլ երաժշտական մրցույթին, ներկայացել է «My star» երգը և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Երգը հայտնի է դարձել Սկանդինավիայում, Բալթիկի երկրներում, Գերմանիայում և Լեհաստանում։

2000 թվականի օգոստոսին՝ խմբի 10-ամյակից հետո, թողարկվել է «Izlase» ալբոմը, որը ներառում էր մի շարք հայտնի երգեր։ Esam un būsim երգը դարձել է «ASK/Brocēni/LMT» բասկետբոլային թիմի հիմնը։

2001-2002 Online & Maybe[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին թողարկվել է «Kaķēns, kurš atteicās no jūrasskolas» ալբոմը (անգլերեն տարբերակը՝ «Online»)։ Այդ ալբոմի «Maybe» երգը միջազգային ճանաչում է ձեռք բերել և մինչև հիմա համարվում է խմբի գլխավոր հիթը։ Ինչպես նաև ճանաչում ունեն «Online» և «Waterfall» երգերը։ «Maybe» և «Waterfall» երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ։ Վերջինը նկարահանվել է Ֆինլանդիայում, որտեղ վոկալիստ Ռենարս Կաուպերսը նավապետի դերն է խաղում, որին սպասում է սիրելին։ Տեսահոլովակի վերջում նրանք հանդիպում են։ Սկավառակի ավելի քան 35000 պատճեն վաճառվել է Լեհաստանում։ Դրա հետևանքով այն դարձել է խմբի առաջին և միակ «ոսկե» ալբոմը Լատվիայում։ Լատվիայում հիթեր են դարձել «Maybe», «Ir vieglāk», «Kaķēns, kurš atteicās no jūrasskolas» և «Spogulīt, spogulīt» երգերը։ Հետաքրքիր է նշել, որ 2009 թվականին վերջին անգամ է թարգմանվել ռուսերեն և այն կատարել է Կաուպերսը և խմբի կիթառահարը՝ Յանիս Յուբալթսը։ Ավելի վաղ երգը նա կատարել է լատվիերենով։ Երգի բառերի հեղինակը Միխայիլ Կոզիրևն է, ով ավելի վաղ նույնպես համագործակցել էր խմբի հետ։

2003-2004 Let’s rock it! և առաջին քայլերը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ալբոմը «Dienās, kad lidlauks pārāk tāls» կամ «A Day Before Tomorrow», որը ձայնագրվել է Գերմանիայում և Դանիայում, թողարկվել է 2003 թվականին։ Սկավառակին ճանաչում են բերել «Colder» և «A Day Before Tomorrow» սինգլները։ Ըստ Ռենարս Կաուպերսի՝ ալբոմի երգերի մեծ մասը ունեին միայն անգլերեն տարբերակ և շատ դժվար է եղել այն թարգմանել լատվիերեն։ Սկզբում լատվիերեն տարբերակը ծրագրված չէր։ Սակայն լատվիերեն տարբերակը թողարկվեց, չնայած նրան, որ ալբոմի երգերի մասը անգլերեն էին։ 2003 թվականին ալբոմը դարձավ Լատվիայի լավագույն ռոք ալբոմներից մեկը, իսկ «Colder» սինգլը ստացավ երեք մրցանակ՝ լավագույն ռոք երգ, ռադիո հիթ և լավագույն տեսահոլովակ։ Ալբոմի ռուսական տարբերակը ունի բոնուս թրեք՝ «Выходные»։ Այն խմբի առաջին ռուսալեզու սինգլն է։

2004 թվականին «Brainstorm» և «Բի-2» խմբերը ձայնագրել են «Скользкие улицы» երգը, որը ներառվել է 2004 թվականի մարտի 2-ին թողարկված նոր ալբոմում։ Երգը գրավել է առաջին հորիզոնականը Լատվիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ռադիոկայաններում։

2004-2006 Չորս ափ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մայիսի 23-ին ավտոպատահարից մահացավ խմբի հիմնադիրներից մեկը՝ բաս կիթառահար Գունդարս «Մումինշ» Մաուշևիչսը։ Չնայած մեծ կորստին խմբի անդամները որոշեցին շարունակել իրենց համատեղ աշխատանքը։ Մումինշի մահից հետո, որպես բաս կիթառահար նրան փոխարինեց Ինգարս Վիլյումսը, ով չնայած ունենալով երկար տարիների փորձ, պաշտոնապես չի համարվում խմբի անդամը։

2005 թվականին «Brainstorm» խումբը թողարկեց «Četri krasti» ալբոմը։ Ալբոմը, ինչպես նաև նախորդ 3 ալբոմները՝ ունի անգլերեն տարբերակ՝ «Four Shores»։ Լատվիայում այս ալբոմի առաջին երգը դարձավ «Pilots Tims»-ը։ Այն դարձավ «AirBaltic» ավիաընկերության գովազդային երգը։ Հիթեր դարձել են նաև «Rudens» և «Četri krasti» երգերը։

2005 թվականի ամռանը խումբը շրջագայություն կատարեց Լատվիայի վեց քաղաքներում, վերջին համերգին Ռիգայում ներկա էին եղել 40000 մարդ։

Ալբոմի անգլալեզու տարբերակը ունի հրապարակման երկու ձև՝ Ռուսաստանի համար և Եվրոպայի համար։ Ալբոմի գլխավոր հիթերի՝ «Thunder Without Rain», «Lonely Feeling» և «Tin Drums համար նկարահանվել են տեսահոլովակներ։ «Lonely Feeling» ունի նաև ռուսական տարբերակ՝ «Ветер»։ Այս երգի շարժանկարային տըեսահոլովակը ստացել է երկու մրցանակ՝ լավագույն շարժանկարային պատմություն և հեռուստադիտողի համակրանք մրցանակ։

2007-2008, Այն ինչ-որ պետք է լիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Ամանորի գիշերը հրապարակվեց նոր ալբոմի առաջին սինգլը՝ And I Lie: Դրանից հետո այն թարգմանվեց լատվիերեն։ 2008 թվականին երգը դարձավ ամենաներբեռնվածը doremi.lv կայքում։

2008 թվականի փետրվարի 8-ին Last.fm-ում տեղի ունեցավ Եվգենիա Գրիշկովցայի, «Бигуди» խմբի և Ռենարս Կաուպերսի համատեղ գրած ստեղծագործության պրեմիերան։ Այն Ռենարս Կապուերսի և «Бигуди» խմբի երկրորդ համատեղ աշխատանքն էր։

Երեք տարվա ընդմիջումից հետո խումբը թողարկեց նոր ալբոմ։ 2008 թվականի մայիսի 13-ին Լատվիայում հրապարակվեց «Tur kaut kam ir jābūt» (Այն, ինչ-որ պետք է լիներ) ալբոմը։ Ալբոմի պրոդյուսերը դարձավ ռեփեր Գուստավոն, իսկ նկարազադրողը՝ Օտտո Զիտմանսը։ Ալբոմը երկդիմի ընկալվեց հասարակության կողմից։ Մի մասը կարծում էին, որ սա արդեն «Բրեյնսթորմ»-ը չէ, և ռեփի ու հիփ-հոփի փորձարկումը անհաջող ստացվեց, իսկ մյուսները ասում էին, որ խումբը մեկ քայլ առաջ շարժվեց։ Լատվիական SWH ռադիոկայանը հրաժարվեց նոր ալբոմի երգերից։ Սակայն ալբոմը երկու անգամ պլատինե դարձավ Լատվիայում։ Գլխավոր հիթերը դարձան Ja tikai uz mani tu paskatītos, Bronza, Es jau nāku և Bēdz երգերը։ Առաջին սինգլը ունի տեսահոլովակ, որը նկարահանվել է Վիլնյուսում, ռեժիսորը խմբի թմբկահար Կասպարս Ռոգան է։ Bronza-ի տեսահոլովակը Ռիգայի համերգի live-ձայնագրությունն է։

2008 թվականի ամռանը խումբը շրագայություն կատարեց։ Սկզբում որոշվածծ էր այցելել 6 քաղաք՝ իրենց հայրենի Ելգավա, Վենետսպիլս, Լիեպայա, Վալմիեր և Ռիգա, սակայն Լիեպայայի համերգը չկայացավ։ Ռիգայի գալա-համերգին ներկա էր 45000 հանդիսատես, որը համարվում է ռեկորդ։ Համերգի գլխավոր հյուրերն էին Բի 2 խումբը, Գուստավոն, GG-Choir-ը և Վայրա Վիկե-Ֆրեյբերգան՝ Լատվիայի նախկին նախագահը։

Հունիսի 14-ին խումբը ներկայացել է «Մքասիդրոմ 2008» ռոք երաժշտության միջազգային փառատոնին։

2009, Ռուսաստանի գրոհը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 31-ին Ռուսաստանում հրապարակվեց նոր ալբոմ՝ «Шаг»։ Ռուսերեն տեքստի հեղինակը դարձավ Սերգեյ Տիմոֆեևը։ Սկզբում խումբը չէր ցանկանում ստեղծել ռուսական ալբոմ, նրանք ցանկանում էին պարզապես գրել մի քանի ռուսալեզու երգեր։ Այնպես ստացվեց, որ ալբոմում ներառվեցին 6 ռուսալեզու երգ, 6 անգլալեզու երգ և 1 գործիքավորում։ Թողարկումը տեղի ունեցավ Մոսկվայի «16 երանգ» ակումբում։ Այստեղ հրավիրվել էին խմբի բոլոր երկրպագուները։

2009 թվականի սեպտեմբերի 19-ին խումբը մասնակցեց Առաջին ալիքի «Прожекторперисхилтон» շոուին, ներկայացնելով «A Day Before Tomorrow» երգը։

Խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամ
  • Գունդարս Մաուշևիչս - բաս †

Գունդարս Մաուշևիչսի մահից հետո բաս կիթառահար Ինգարս Վիլյումսը փոխարինեց նրան։ Չնայած նրան, որ նա խմբին օգնում է արդեն 10 տարի, նա խմբի անդամ չի համարվում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիերենով ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vairāk nekā skaļi (1993)
  • Veronika (1996)
  • Viss ir tieši tā kā Tu vēlies (1997)
  • Starp Divām Saulēm (1999)
  • Kaķēns, kurš atteicās no jūras skolas (2001)
  • Dienās, kad lidlauks pārāk tāls (2003)
  • Četri krasti (2005)
  • Tur kaut kam ir jābūt (2008)
  • Vēl viena klusā daba (2012)
  • 7 soļi svaiga gaisa (2015)

Այլ լեզուներով տուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Among The Suns (2000)
  • Online (2001)
  • A day before tomorrow (2003)
  • Four shores (2006)
  • ШАГ (2009)
  • Years and seconds (2010)
  • Another Still Life (2012)
  • Чайки на крышах (2012)
  • 7 Steps of Fresh Air (2015)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003, «Dienās, kad lidlauks pārāk tāls» ալբոմի շնորհիվ է կայացել, 6 լատվիական քաղաքներում՝ Վենստպիլս, Լիեպայա, Լիմբազի, Ռեզեկնե, Ելգավա, Ռիգա, հանդիսատես՝ 40500։
  • 2005, Լատվիա, «Četri krasti ալբոմի շնորհիվ կայացել է վեց համերգներ, վեց լատվիական քաղաքներում՝ Ցեսիս, Ելգավա, Կուլդիգա, Եկաբպիլս, Ռիգա։ Հանդիսատես՝ 80000։
  • 2006, Ռուսաստան, «Four Shores» ալբոմի շնորհիվ կայացել է 9 համերգ։ Հանդիսատես՝ 20000։
  • 2007, Լատվիա, Սիգուլդ քաղաքի օրը։ Հանդիսատես՝ 30000։
  • 2008, Լատվիա, «Tur kaut kam ir jābūt» ալբոմի շնորհիվ կայացել է 5 համերգ, 5 քաղաքներում՝ Ելգավա, Պրեյլի, Վենտսպիլս, Վալմիերա, Ռիգա։ Հանդիսատես՝ 83500։
  • 2012, Լատվիա, «Vēl viena klusā daba» ալբոմի շնորհիվ կայացել է 6 համերգ, 6 քաղաքներում՝ Ելգավա Վենտսպիլս, Սալդուս, Վալմիերա, Պրեյլի, Ռիգա։ Հանդիսատես՝89500:
  • 2012/2013, Ռուսաստան, «Чайки на крышах» ալբոմի շնորհիվ կայացել է 25 համերգ, 25 քաղաքներում։ Հանդիսատես՝ 50000
  • 2013/2014, Ուկրաինա, Բելառուս, «Чайки на крышах» ալբոմի շնորհիվ է կայացել հինգ քաղաքներում. Կիև, Խարկով, Օդեսսա, Դոնեցկ, Մինսկ։ Հանդիսատես՝ 70000։
  • 2015, Լատվիա, «7 soļi svaiga gaisa» ալբոմի շնորհիվ կայացել է 4 համերգ Ելգավայում, Վենտսպիլսում, Վալմիերայում և Ռիգայում։ Հանդիսատես՝ 100000։
  • 2015, Ռուսաստան, «7 Steps Of Fresh Air» ալբոմի շնորհիվ կայացել է 11 համերգ, Ալմատում, Մոսկվայում, Չելյաբինղկում, Եկատերինբուրգում, Տոմսկում, Կրասնոյարսկում, Վորոնեժում, Սամարայում, Կազենում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում։ Հանդիսատես՝ 25000։

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Glastonbury
  • Sziget
  • Rock For People
  • Summer Sound (
  • Positivus
  • Eurosonic
  • Maxidrom, Kubana, Воздух, Крылья, Нашествие, Red Rocks, Дикая мята

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MTV Best Baltic Act 2006
  • GQ Man of the Year 2006
  • 29 Լատվիական երաժշտական մրցանակաբաշխություն
  • Чартова Дюжина

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]