Jump to content

Տիմուր Բեկմամբետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմուր Բեկմամբետով
Ծննդյան թիվ՝հունիսի 25, 1961(1961-06-25)[1] (63 տարեկան)
Ծննդավայր՝Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն՝ Ղազախստան
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, թատերական պրոդյուսեր, ռեժիսոր և impresario
Պարգևներ՝
Բարեկամության շքանշան
IMDb։ID 0067457

Տիմուր Նուրուախիտովիչ Բեկմամբետով (ռուս.՝ Тиму́р Нуруахи́тович Бекмамбе́тов, հունիսի 25, 1961(1961-06-25)[1], Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ղազախ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[3][4]։ Էքշն ֆիլմերի «Astana» միջազգային կինոփառատոնի հիմնադիրն ու նախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմուր Բեկմամբետովը ծնվել է 1961 թվականի հունիսի 25-ին Ղազախական ԽՍՀ Գուրև (ներկայում՝ Ատիրաու) քաղաքում, Նուրուախիտ Բեկմամբետովի և Միրա Բոգոսլովսկայայի ղազախահրեական ընտանիքում։ Տիմուր Բեկմամբետովն ավարտել է Գուրևի Ս. Կիրովի անվան № 17 միջնակարգ դպրոցը, ինչից հետո հոր պնդմամբ, ով էներգետիկայի մասնագետ էր, ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, սակայն չի ավարտել ուսումը։ Ծառայել է բանակում Աշխաբադի մոտ տեղակայված հրետանային զորքերում։ Ծառայությունից հետո՝ 1982 թվականին, տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ որպես նկարիչ աշխատել է «Իլխոմ» թատրոնում և «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայում։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Վիկտոր Վերժբիցկու հետ, ով հետագայում նկարահանվել է նրա բազմաթիվ ֆիլմերում[5]։

1987 թվականին ավարտել է Տաշքենդի Ա. Օստրովսկու անվան գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով կինոյի և թատրոնի նկարչի որակավորում։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել գովազդային հոլովակների արտադրությամբ։

1989 թվականին Տիմուր Բեկմամբետովը պատրաստել է «Кредит-Москва» բանկի գովազդային հոլովակի սյուժեն։ Հեղինակել է «Менатеп» բանկի գովազդային հոովակները։ 1992 թվականին Միխայիլ Լեսինի միջոցով ծանոթացել է «Империал» բանկի նախագահ Սերգեյ Ռոդիոնովի հետ։ 1992-1997 թվականներին Տիմուր Բեկմամբետովը Սերգեյ Ռոդիոնովի պատվերով նկարահանել է «Համաշխարհային պատմություն, Իմպերիալ բանկ» (ռուս.՝ «Всемирная история, Банк Империал») շարքի գովազդային 20 հոլովակներ, որ դարձել են ռուսական գովազդի դասական նմուշներ։ Նշանակալի ներդրում է ունեցել ռուսական գովազդի զարգացման գործում։ Ընտրվել է Ռուսաստանի գովազդի ակադեմիայի անդամ։

Տիմուր Բեկմամբետովը Սանկտ Պետերբուրգի «Տիկնիկային ձևաչափ» (ռուս.՝ «Кукольный формат») թատրոնի ռեժիսորն է։

Տիմուր Բեկմամբետովի կինը՝ Վարվառա Վիկտորովնա Ավդյուշկոն, կինոյի և թատրոնի դերասան Վիկտոր Ավդյուշկոյի դուստրն է[6][7]։

1993 թվականին Տիմուր Բեկմամբետովը նկարահանել է «Պեշավարի վալս» ֆիլմը՝ նվիրված աֆղանական պատերազմին։ 1994 թվականին ֆիլմն արժանացել է մրցանակների Կառլովի Վարիի ու Կինոտավր փառատոններում։

РТР հեռուստաալիքի պատվերով նկարահանել է «Մեր 90-ականները» ութ սերիաներից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը։ 1998 թվականին պրոդյուսեր Կորման Ռոջերի կողմից հրավիրվել է մասնակցելու «Գլադիատրիկս» ֆիլմի ստեղծմանը, որի նկարահանվել է Ռուսաստանում և էկրան բարձրացել 2001 թվականին։

2004-2005 թվականներին նկարահանել է «Գիշերային պահակախումբ» (ռուս.՝ «Ночной Дозор») և «Ցերեկային պահակախումբ» (ռուս.՝ «Дневной Дозор») ֆիլմերի, որոնց շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել։ 2005 թվականին հրավիրվել է Հոլիվուդ, աշխատել «Fox» կինոընկերությունների միության մի շարք նախագծերի վրա։ 2006 թվականին որպես ռեժիսոր նկարահանել է «Киевстар» բջջային օպերատորի երկու գովազդներ, որոնցում նկարահանվել է Ժերար Դեպարդիեն։

2007 թվականին Տիմուր Բեկմամբետովը եղել է «Ճակատագրի հեգնանք։ Շարունակություն» (ռուս.՝ «Ирония судьбы. Продолжение») ֆիլմի ռեժիսորը, իսկ 2008 թվականին Հոլիվուդում նկարահանել է «Ծայրահեղ վտանգավոր է» ֆիլմը։

2009 թվականին եղել է «9» մուլտֆիլմի (Թիմ Բարթոնի հետ համատեղ) և «Սև Կայծակ» ֆիլմի պրոդյուսերը։

2012 թվականի կեսերին էկրան է բարձրացել «Աբրահամ Լինկոլն։ Վամպիրների որսորդը» ֆիլմը, որի ռեժիսորը եղել է Տիմուր Բեկմամբետովը։ 2012 թվականին նա հանդես է եկել որպես «Ալիսայի արկածները։ Երեք մոլորակների գերիները» ֆիլմի պրոդյուսեր։

2016 թվականին Տիմուր Բեկմամբետովը՝ որպես ռեժիսոր, նկարահանել է «Բեն-Գուր» ֆիմը։ Տարվա վերջին թողարկվել է «Կոտրել բլոգերներին» (ռուս.՝ «Взломать блогеров») ֆիլմը, որի պրոդյուսերն է եղել Տիմուր Բեկմամբետովը։ Ֆիլմն խիստ քննադատվել է[8][9][10][11][12] և ստացել ամենացածր գնահատականներից մեկը ԿինոՊոիսկ կայքում[13]։

  • Տիմուր Բեկմամբետովն իրեն համարում է ավելի շատ ղազախ, քան թե ռուս կինոռեժիսոր, քանի որ իր ստեղծագործական գործունեության վրա ավելի շատ ազդել են իր հորական կողմի ազգականներն ու նրա ղազախական արմատները։ «Իմ ֆիլմերն ստեղծելիս ինձ ավելի շատ ոգեշնչել են ղազախական պատմվածքներն ու լեգենդները։ Ես միշտ ձգտել եմ այդ պատմվածքների մի որևէ մասը ներկայացնել իմ ֆիլմերում։ Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհն իմանար, որ կա այդպիսի ազգ՝ ղազախներ»։
  • Տիմուր Բեկմամբետովն ասել է. «Ինձ դուր է գալիս վախեցնել մարդկանց, իսկ ամերիկացիները մեծ փորձ ունեն այդ գործում։ Բայց կրկնել այդ փորձը բառացիորեն ես չեմ կարող, ինչպես չեմ կարող լինել ամերիկացի ռեժիսոր»[14]։ Հորական կողմից նա սերում է ղազախական հնագույն տոհմից, որի պատմությունն սկիզբ է առնում 10-րդ դարից։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է, որ մորական կողմից իր հրեա ազգականները զոհվել են պատերազմի տարիներին Բելառուսում"[15], սակայն հրաժարվել է ներկայացնել մանրամասներ իր ընտանիքի մասին[16]։
  • Տ. Բեկմամբետովը Հոլիուդի մասին ասել է. «…դա միայն երկար տևած գործուղում է։ Այնտեղ հաճելի է, հետաքրքիր, շատ մարդ կա, ինֆորմացիա, հնարավորություններ ինքնաիրացման համար, գրավիչ նախագծեր՝ և՛ ռեժիսորների, և՛ պրոդյուսերիների համար։ Ինձ ընձեռնվել էր բացառիկ հնարավորություն իմանալ, թե ինչպես է ստեղծվում անիմացիան։ Եվ ես օգտվեցի դրանից[17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ Ռուսերեն անվանում Կարգավիճակ
ռեժիսոր պրոդյուսեր սցենարիստ
1987 Պատերազմի երկար ճանապարհից առաջ Перед большой дорогой на войну Կաղապար:Այո
1993 Պեշավարի վալս Пешаварский вальс Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
2000 Մեր 90-ականները Наши 90-е Կաղապար:Այո Կաղապար:Այո
2000 Գլադիատրիկս Гладиатрикс Կաղապար:Այո
2002 ԳԱԶ - ռուսական մեկեքենաներ ГАЗ — русские машины Կաղապար:Այո
2004 Գիշերային պահակախումբ Ночной Дозор Կաղապար:Այո Կաղապար:Այո
2005 Ցերեկային պահակախումբ Дневной Дозор Կաղապար:Այո Կաղապար:Այո
2006 Գրոմովներ Громовы Կաղապար:Այո
2007 Ճակատագրի հեգնանք։ Շարունակություն Ирония судьбы. Продолжение Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
2008 Ծայրահեղ վտանգավոր է Особо опасен Կաղապար:Այո
2009 9 9 Կաղապար:Այո
2009 Սև Կայծակ Чёрная Молния Կաղապար:Այո
2010 Տոնածառեր Ёлки Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
2011 Հնարաբանություններ Выкрутасы Կաղապար:Այո
2011 Ապոլոն 18 Аполлон 18 Կաղապար:Այո
2011 Ֆանտոմ Фантом Կաղապար:Այո
2011 Սմեշարիկներ։ Սկիզբ Смешарики. Начало Կաղապար:Այո
2011 Տոնածառեր 2 Ёлки 2 Կաղապար:Այո Կաղապար:Այո
2012 Նախագահ Լինկոլն։ Վամպիրների որսորդը Президент Линкольн: Охотник на вампиров Կաղապար:Այո Կաղապար:Այո
2012 Ալիսայի արկածները։ Երեք մոլորակների գերիները Приключения Алисы. Пленники трёх планет Կաղապար:Այո
2012 Ջենտլմեններ, հաջողություն Джентльмены, удачи! Կաղապար:Այո
2012 Ձյունե թագուհի Снежная Королева Կաղապար:Այո
2013 Տոնածառեր 3 Ёлки 3 Կաղապար:Այո
2013 Դառն է Горько! Կաղապար:Այո
2013 Игра в правду Կաղապար:Այո
2014 Դառն է 2 Горько! 2 Կաղապար:Այո
2014 Փրչոտ տոնածառեր Ёлки лохматые Կաղապար:Այո
2014 Սկյուռներ Белки Կաղապար:Այո Կաղապար:Այո
2014 Ձյունե թագուհի 2։ Գերսառեցում Снежная королева 2: Перезаморозка Կաղապար:Այո
2014 Տոնածառեր 1914 Ёлки 1914 Կաղապար:Այո Կաղապար:Այո
2015 Նա վիշապ է Он — дракон Կաղապար:Այո
2015 Ամենալավ օրը Самый лучший день Կաղապար:Այո
2015 Հեռացնել ընկերների շարքից Убрать из друзей Կաղապար:Այո
2016 Հարդկոր Хардкор Կաղապար:Այո
2016 Բեն-Գուր Бен-Гур Կաղապար:Այո
2016 Առաջինների ժամանակը Время первых Կաղապար:Այո
2016 Տոնածառեր 5 Ёлки 5 Կաղապար:Այո Կաղապար:Այո
2016 Կոտրել բլոգերներին Взломать блогеров Կաղապար:Այո

Սիրելի դերասաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի շարք դերասաններ, որոնք նկարահանվել են Տիմուր Բեկմամբետովի բազմաթիվ ֆիլմերում։

Ֆիլմ Պեշա-
վարի վալս
Գլադիատ-
րիկս
Գիշերային պահա-
կախումբ
Ցերեկային պահա-
կախումբ
Գրոմով-
ներ
Ճակատագրի հեգնանք։ Շարունա-
կություն
Ծայրահեղ վտան-
գավոր է
9 Սև Կայծակ Տոնա-
ծառեր
Հնարա-
բանու-
թյուններ
Ֆան-
տոմ
Տոնա-
ծառեր 2
Ջենտլ-
մեններ, հաջո-
ղություն
Տոնա-
ծառեր 1914
Բեն-Գուր
Դերասան/ Տարի 1994 2000 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2011 2011 2011 2012 2014 2016
Վիկտոր Վերժբիցկի ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Կոնստանտին Խաբենսկի ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Վլադիմիր Մենշով ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Գալինա Տյունինա ԱյոY ԱյոY ԱյոY
Մորգան Ֆրիման ԱյոY ԱյոY
Վալերի Զոլոտուխին ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Գոշա Կուցենկո ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Ալեքսեյ Մակլակով ԱյոY ԱյոY ԱյոY
Սերգեյ Բեզռուկով ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Դաթո Բախտաձե ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Իվան Ուրգանտ ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չիչերինա, «Ту-лу-ла»
  • Չիչերինա, «Жара»
  • Linkin Park, «Powerless»
Բարեկամության շքանշանի շնորհման արարողության ժամանակ
  • Գովազդի IV միջազգային փառատոնի գրան-պրի և մրցանակ «Իմիջային գովազդ» անվանակարգում («Альфа-банк-3» («Ծննդյան օր»), Մոսկվա, 1994
  • Իմիջային գովազդի լավագույն բլոկ («Համաշխարհային պատմություն, Իմպերիալ բանկ», ռուս.՝ «Всемирная история, Банк Империал») Նոր Եվրոպայի փառատոնում, Սլովենիա, 1994,
  • «Ոսկե կիպարիս» «Իմիջ» անվանակարգում («Ալեքսանդր Մակեդոնացի» հոովակի համար) Գովազդային ֆիլմերի «Կիպարիս» II միջազգային փառատոնում (Յլթա, 1994)
  • Պլատինե Թառլան — 2004
  • Բարեկամության շքանշան (22 հունիսի, 2011) — հայրենական կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[18]
  • CinemaCon մրցանակ «Տարվա օտարազգի լավագույն ռեժիսոր» (Լաս Վեգաս, 2012)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135933676 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Տիմուր Բեկմամբետով էջը КиноПоиск.Ru կայքում
  4. Тимур Бекмамбетов(չաշխատող հղում)
  5. The New York Times: From Russia, with Blood and Shape-Shifters
  6. «Истории из жизни». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  7. Վարվառա Ավդյուշկոն kino-teatr.ru կայքում (ռուս.)
  8. Борис Иванов (2016 թ․ նոյեմբերի 13). «В ожидании кода. Рецензия на фильм "Взломать блогеров"». Film.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  9. Шура Ломова (2016 թ․ նոյեմբերի 6). «Не YouTube-ом единым жив человек, а всяким словом уст блогера». Киноафиша. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  10. «Мединский вслед за BadComedian раскритиковал фильм «Взломать блогеров»». Lenta.ru. 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  11. «BadComedian о провале фильма Бекмамбетова». Телеканал Дождь. 2017 թ․ հունվարի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  12. Вуячич, Филипп (2017 թ․ հունվարի 24). «Как Бекмамбетов блогеров взломал: история одного провала». Life.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  13. Алексей Серебренников/Илья Кнапский (2015 թ․ ապրիլի 9). ««Викинг», «Воин» и другие фильмы, которые поддержит государство». Кинопоиск. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  14. Елена Иванова. Как Бекмамбетов стал опасным. / Газета «Яблоко» (29 августа 2008 года).
  15. Евгения Заболотских. Биография Бекмамбетова / портал KM.RU (12 января 2006 года)
  16. Интервью / vesti.kz (15 декабря 2009 года)
  17. А. Фёдорова. Я робот, и очень органично себя в этом ощущаю. / «Труд» № 168 (10 сентября 2009 года)
  18. Указ Президента Российской Федерации от 22 июня 2011 г. № 849(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմուր Բեկմամբետով» հոդվածին։