«Մատանիների տիրակալը» (անգլ.՝ The Lord of the Rings), անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպ, ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1954-1955 թվականներին Լոնդոնում (Allen & Unwin հրատարակչություն)։ Վեպը լույս է տեսել երեք հատորով (Մատանու պահապանները (The Fellowship of the Ring ) / Երկու ամրոց (The Two Towers) / Արքայի վերադարձը (The Return of the King )), ինչը հարուցել է Թոլքինի որոշակի դժգոհությունը, որը դեմ էր երկի բաժանմանը։ Թարգմանված է առնվազն 38 լեզուների և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ստեղծագործություններից է ունենալով ավելի քան 150.000.000 վաճառք։ Վեպի առաջին մասը թարգմանվել է նաև հայերեն (թարգմանությունը կատարվել է ռուսերենից) Էմմա Մակարյանի կողմից, լույս է տեսել 1989 թ. «Պահապանները» անունով[4]։
Նովելի դեպքերից հազարավոր տարիներ առաջ, Չար Լորդ Սաուրոնը ստեղծեց Համիշխանության մատանին, որպեսզի կառավարի մյուս Իշխանության մատանիները և ծնկի բերի նրանց կրողներին ՝ մարդկանց, էլֆերի և թզուկների լիդերներին։ Սակայն հետագայում՝ մարտի ժամանակ, Էլֆերի և Մարդկանց միացյալ բանակը (այն գլխավորում էին մարդկանց թագավոր Էլենդիլ և էլֆերի Արքա Գիլ-Գալադը) հաղթում է նրան։ Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին, կտրելով Սաուրոնի ձեռքը, վերցնում է մատանին ՝ համարելով այն իր դինաստիայի հարստությունը։ Սաուրոնը կորցնում է իր ֆիզիկական ուժը։ Հետագայում, երբ Իսիլդուրին սպանում են Օրկերը, մատանին ընկնում է Անդուին գետը և մնում այնտեղ երկու հազար տարի։
Երկու հազար տարի անց, Մատանին գտնում է գետի մոտակայքում ապրող Հոբբիթը՝ Դեագոլը։ Նրա ընկերը՝ Սմեագոլը անմիջապես ընկնում է մատանու ազդեցության տակ և խլում Մատանին Դեագոլից՝ խեղդամահ անելով նրան։ Նրան վտարում են։ Սմեագոլը թաքնվում է Մառախլապատ Լեռներում, որտեղ մատանին երկարացնում է նրա կյանքը և կերպարանափոպում նրան մի արարածի, որին կոչում էին Գոլլում։ Վերջինս նույնպես կորցնում է Մատանին, որը գտնում է մի Հոբբիթ ՝ Բիլբո Բեգինսը։ Նույն ժամանակահատվածում Սաուրոնը հետ է բերում իր ֆիզիկական կեցվածքի որոշ մասը և թագավորությունը Մորդորում։ Գոլլումը սկսում է մատանու փնտրտուքները։ Սաուրոնը բռնում է Գոլլումին, տանջում նրան և կարողանում նրա բերանից դուրս քաշել երկու բառ՝ “Բեգգինս” և “Շայր”: Մատանին պետք էր Սաուրոնին ՝ իր ուժը լրիվ վերականգնելու համար և նա իր հզոր ծառաներին ՝ Նազգուլներին ուղարկում է այն գտնելու։