Իշխանության մատանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իշխանության մատանիներ, Թոլքինի վիպաշարում ներկայացվող Միջերկրում ստեղծված կախարդական մատանիներ են, որոնք ստեղծվել են Սաուրոնի անմիջական մասնակցությամբ և ի սկզբանե նախատեսված էին ժողովուրդների ներդաշնակության պահպանման և իշանության պահպանման համար։ Իշանության մատանիները 20-ն էին․ երեքը պատկանում էին էլֆերին, յոթը՝ դվորֆներին, ինը՝ մարդկանց, և մեկը Համիշխանության մատանին էր, որը ստեղծվել էր առանց այլոց իմացության անձամբ Սաուրոնի կողմից Դում լեռան խառնարանում։ Սաուրոնը օգտագործում էր մատանիները Միջերկրի բոլոր ազգերին իրեն ենթարկեցնելու համար, որը իրագործում էր Համիշխանության մատանու միջոցով՝ միակ մատանու, որն իշանություն ուներ մյուս մատանիների նկատմամբ։