Աղեղնավոր Բարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղեղնավոր Բարդ
Տեսակ Մարդ Թոլքինի լեգենդարիումում
Հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն «Հոբիթ կամ գնալն ու գալը»
Առաջին հիշատակում «Հոբիթ կամ գնալն ու գալը»
Ներկայացված է Հոբիտ կամ գնալն ու գալը, Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը և Հոբիտ: Սմոգի պարապուտը
Սեռ արական
Ազգություն մարդ
Քաղաքացիություն Դեյլ
Բնակության վայր Էսգարոթ
Հրարած տիեզերքից Տոլկինի լեգենդարիում
Տարիք անհայտ
Ծննդյան տարեթիվ անհայտ
Մահվան տարեթիվ Ե. Դ. 2997 թ.
Ընտանիք Հիրիոն (հայր)
Երեխաներ Բաին
Կոչում արքա
Պաշտոն Դեյլի արքա
Դերը կատարել են Լյուկ Էվանս

Աղեղնավոր Բարդ (անգլ.՝ Bard the Bowman), ավելի ուշ հայտնի որպես արքա Բարդ I, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» աշխատության կերպարներից մեկը, Դեյլի արքան։

Ծագում և կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրիոնի՝ Դեյլի վերջին արքայի ժառանգորդը։ Երբ Երրորդ Դարաշրջանի 2770 թվականին Դեյլը կործանվեց վիշապ Սմոգի հարձակումից՝ Հիրիոնի ընտանիքը փախավ և սկսեց ապրել Էսգարոթում որպես հասարակ ընտանիք։

Բարդը Էսգարոթում ծառայում էր որպես աղեղնավորների կապիտան և հայտնի էր որպես հմուտ նետահար։ «Հոբիթ...»-ում պատմվում է, որ Բիլբոյի և թզուկների ճանապարհորդության ժամանակ Բարդը կարողանում է սպանել Սմոգին[1]՝ կատարելով «իրոք հերոսական արարք»[2]: Սմոգի կաշին անվնաս էր մնում սովորական զենքի հարվածներից։ Սակայն Բարդը, որպես Հիրիոնի հետնորդ, ուներ հատուկ նետ և դրանով կարողանում է կրակել և սպանել Սմոգին։ Սմոգի մահից հետո Էսգարոթը վերջնականապես ավերվում է[3]:

Բարդը ստանում է Սմոգի հարստության տասնչորսերորդ մասը և ծախսում է այն Էսգարոթի վերականգնման վրա, որն ավելի ուշ սդառնում է Դեյլի թագավորության կենտրոնը։

Բարդի որդին՝ Բաինը, Ե. Թ. 2977 թվականին դառնում է Դեյլի արքան։ Բարդը և նրա հետնորդները կառավարում էին Դեյլում՝ մինչև Մատանու պատերազմը (նկարագրվում է «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ)։ Բաինի որդի Բրանդը կառավարում է Դեյլը Ե. Թ. 3007 թվականից և մահանում է Դեյլի պաշտպանության ճակատամարտի ժամանակ՝ Ե. Թ. 3019 թվականին։ Նրա որդի Բարդ II-ը դաշինք է կնքում Գոնդորի հետ։

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռագրության մեջ Բարդի դերը կատարում է Լյուկ Էվանսը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Королёв К. Энциклопедия «Толкин и его мир». — М.: Локид-Пресс, 2005. — С. 49. — 494 с. — 7100 экз. — ISBN 5-98601-018-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elizabeth G. Under fire: childhood in the shadow of war. — Wayne State University Press, 2008. — P. 140. — 289 p. — ISBN 978-0-81-433361-7
  2. Шиппи Т. Кольцо как «уравнитель» // Дорога в Средьземелье = The Road to Middle-Earth / пер. М.Каменкович. — СПб: Лимбус Пресс, 2003. — 824 с. — ISBN 5-8370-0181-6
  3. Толкин, Дж. Р. Р. Хоббит, или туда и обратно. — М.: АСТ; СПб.: Terra Fantastica, 2005. — С. 283—284. — ISBN 5-17-007530-8, ISBN 5-7921-0318-6