Jump to content

Բիլբո Բեգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլբո Բեգինս
Տեսակհոբիթ
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Հոբիթ կամ գնալն ու գալը»
Առաջին հիշատակում«Հոբիթ կամ գնալն ու գալը»
Ներկայացված էՀոբիթը, Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Մատանու եղբայրությունը և Appendices of The Lord of the Rings?
Մասն էԲեգինս ընտանիքի
Սեռարական
Ազգությունհոբիթ
ՔաղաքացիությունՇիր
Բնակության վայրՇիր
Ռիվենդել
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Տարիքանհայտ
Ծննդյան տարեթիվԵ. Դ. 2890 թվականի սեպտեմբերի 22
ԾննդավայրՇիր
Մահվան տարեթիվանհայտ
ԸնտանիքԲունգո Բեգինս (հայր)
Բելադոննա Տուկ (մայր)
ՀարստությունBaggins family?
Երեխաներչունի
Մասնագիտությունթրավոր
Դերը կատարել ենԻեն Հոլմ
Մարտին Ֆրիմեն
ԵրկիրՄիջերկիր
 Bilbo Baggins Վիքիպահեստում

Բիլբո Բեգինս (անգլ.՝ Bilbo Baggins, թարգմանության այլ տարբերակներ՝ Պարկինս), հոբիթ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» ստեղծագործության գլխավոր հերոսը, «Մատանիների տիրակալը» եռերգության հերոսներից մեկը՝ Ֆրոդո Բեգինսի քեռին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեղինակային մտահղացման՝ ի սկզբանե Բիլբոն բավականին պատկառելի հոբիթ էր՝ հարգված ընտանիքից։ Հետագայում նա լրիվ կորցնում է իր հեղինակությունը, քանի որ զբաղվում էր պատկառելի հոբիթի համար բոլորովին անպարկեշտ գործերով, ինչպես՝ ճանապարհորդելը, էլֆերի և թզուկների հետ ընկերանալը, բանաստեղծություններ գրելը։ Չնայած՝ ինքն այդքան էլ չէր ափսոսում դրա համար՝ մանավանդ, որ այդ ընթացքում շատ ոսկի էր վաստակել։

Առաջին անգամ Բիլբոն հայտնվում է «Հոբիթ կամ գնալն ու գալը» ստեղծագործության մեջ, որտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես է նա Ե. Դ. 2941 թվականին Գենդալֆ Մոխրագույնի շնորհիվ միանում է թզուկների մի խմբի և ուղևորվում Էրեբորի ազատագրմանը։ Միեւնույն ժամանակ՝ այս արշավի ընթացքում Բիլբոն անընդհատ փրկում է թզուկներին տարբեր վտանգներից։ Այդ ժամանակ նա գտնում է իր զենքը՝ Ժալո թուրը, որը հանձնում է զարմիկին՝ Ֆրոդոյին։

Մառախլապատ լեռներից անցնելիս Բիլբոն հանդիպում է Գոլլումին և քարանձավում գտնում է Համիշխանության մատանին։ Ի վերջո թզուկների արշավն ավարտվում է հաջողությամբ, սակայն մահանում են Թորինը և նրա զարմիկներ՝ Ֆիլին և Կիլին։ Լեռան ազատագրումից հետո Բիլբոն վերադառնում է տուն՝ արևմուտք, հսկայական հարստությամբ, ետ է գնում իր հարստության մեծ մասը, որը վաճառքի էր հանվել իր բացակայության ժամանակ։ Հետագա 60 տարիների ընթացքում ապրում է խաղաղ և հանգիստ կյանքով։

Երկրորդ անգամ Բիլբոն հայտնվում է «Մատանիների տիրակալը» եռերգության էջերում։ Ապրելով հոբիթի համար ոչ սովորական երկար կյանք՝ Բիլբոն իր 111-րդ ծննդյան օրվա ժամանակ որոշում է հեռանալ Շիրից եւ այցելել իր հին ընկերներին։ Նա սկսում է ապրել Ռիվենդելում՝ Էլրոնդի դղյակում։ Մատանին մնում է Ֆրոդոյի մոտ, որին հետագայում վիճակված է ոչնչացնել այն[1]։ Իսկ Բիլբոն՝ իր կյանքի 132-րդ տարում լքում է Միջերկիրը և Ֆրոդոյի, Գենդալֆի և էլֆերի հետ հեռանում դեպի Ծով։

Ըստ Թոլքինի՝ Բիլբոն «Կարմիր Գրքի» առաջին մասի («Գնալն ու գալը») և մի շարք բանաստեղծությունների, երգերի և թարգմանությունների հեղինակ է։

Բիլբոյի բնակարանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլբոյի տունը տիպիկ հոբիթային խրճիթ է, որը կառուցվել է նրա հոր կողմից՝ Բիլբոյի մոր համար և որպես ժառանգություն անցել է որդուն։

Խրճիթի դուռն ուներ արտասովոր կլոր տեսք և ներկված էր կանաչ գույնով։ Դուռը բացվում էր միջանցքի մեջ, որը թումելի նման էր, սակայն շատ հարմարավետ էր ու մաքուր։ Այն զարդարված էր գորգերով, կահավորված՝ աթոռներով և բազմաթիվ կախիչներով, քանի որ Բիլբոն հաճախ էր հյուրերի ընդունում։ Նրա տան բոլոր սենյակները տեղադրված էին առաջին հարկում՝ ննջասենյակները, սանհանգույցը, միջանցքը, խորդանոցները, հանդերձարանը, խոհանոցը, հյուրասենյակը։

Բունգո Բեգինս, Բիլբոյի հայրը։ Շատ հարգված, պահպանողական հոբիթ՝ մաքուր համբավով, բոլորովին զուրկ որևէ տարօրինակություններից։ Մի քանի բառով հիշատակված է «Հոբիթ կամ գնալն ու գալը» գրքում։ Ամուսնացած էր Բելադոննա Տուկի հետ։

Բելադոննա Բեգինս Տուկ, Բիլբոյի մայրը, Բունգոյի կինը։ Նրա մասին առաջին հիշատակմանը հանդիպում ենք «Հոբիթ կամ գնալն ու գալը» գրքում։ Բելադոննան Մեծ Տուկի երեք դուստրերից մեկն էր։ Տուկերը Ջրի մյուս կողմում ապրող հոբիթների ղեկավարներն էին։ Փաստորեն Բիլբոն մորական կողմով հեռու բարեկամ է Պերեգրին Տուկի հետ։

Հաճախ հիշատակվում է, որ Բիլբոն շատ նման էր հորը, սակայն մորից ժառանգել էր թաքնված հակում դեպի արկածախնդրությունը։

Անվան թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը և ազգանունը տարբեր լեզուներով թարգմանվում է տարբեր կերպ.

Հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Братство Кольца», книга I, глава 2 «Тень прошлого».
  2. White, James (2010 թ․ հոկտեմբերի 22). «Martin Freeman Confirmed As Bilbo!». Empire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլբո Բեգինս» հոդվածին։