Իեն Հոլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Իեն Հոլմ
անգլ.՝ Ian Holm
Ian Holm.jpg
Ծնվել էսեպտեմբերի 12, 1931(1931-09-12)[1][2][3]
ԾննդավայրGoodmayes, Էսեքս, Միացյալ Թագավորություն[4][5][6]
Մահացել էհունիսի 19, 2020(2020-06-19)[7][8][9] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Լոնդոն[10][9]
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1953)[11] և Chigwell School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիՄատանիների տիրակալը (ֆիլմաշար), Chariots of Fire? և Օտարը
Ամուսին(ներ)Պենելոպա Ուիլթոն
Երեխա(ներ)Barnaby Holm?
Պարգևներ և մրցանակներ

Սըր Իեն Հոլմ (անգլ.՝ Ian Holm, սեպտեմբերի 12, 1931(1931-09-12)[1][2][3], Goodmayes, Էսեքս, Միացյալ Թագավորություն[4][5][6] - հունիսի 19, 2020(2020-06-19)[7][8][9], Լոնդոն, Մեծ Լոնդոն[10][9]), անգլիացի դերասան, BAFTA մրցանակի և «Թոնի» թատերական մրցանակի դափնեկիր։ Հայտնի է «Հինգերորդ տարրը», «Դժոխքից», «Օտարը» ֆիլմերում, ինչպես նաև Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» եռապատումներում դերակատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իեն Հոլմ Քաթբերթը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի Գուդմեյզ քաղաքում, 1950 թվականին ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, իսկ 1953 թվականին մեկնել է բանակ։ Բազմիցս խաղացել է բրիտանական բեմերում, ձեռք է բերել տաղանդավոր դերասանի համբավ, իսկ 1967 թվականին մասնակցել է Նյու Յորքի թատրոնում «Վերդառնալով տուն» ներկայացմանը։ Կինոյում Հոլմն առաջին անգամ նկարահանվել է 1958 թվականին, «Աղջիկը ծովի մոտ» ֆիլմում։ Նկարահանվել է ավելի քան 110 դերերում (առավելապես երկրորդ պլանի), որոնցից առանձնանում են հետևյալները՝ «Օտարը» (1979), «Ժամանակի ավազակները» ֆիլմում Նապոլեոն (1981), «Բրազիլիա» ֆիլմում պարոն Կուրցման (1985), «Հինգերորդ տարրը» ֆիլմում հայր Վիտո Կորնելիուս (1997), «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Բիլբո Բեգինս (2001—2003)[12]։

1981 թվականին Իեն Հոլմը «Կրակե մարտակառքեր» ֆիլմում դերակատարման համար «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին։

1998 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ը Հոլմին ձեռնադրել է ասպետ և նրան արքունական կոչում տվել՝ դրամայի զարգացման մեջ ներդրումների համար։

Իեն Հոլմը մահացել է 2020 թվականի հունիսի 19-ի առավոտյան, 88 տարեկանում[13]։ Վախճանը վրա է հասել հիվանդանոցում, նրան շրջապատում էին ընտանիքի անդամները և բժիշկները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]