Օտարը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտարը
անգլ.՝ Alien
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[1][2]
Ժանրսարսափ ֆիլմ, մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ[3] և թրիլեր[3]
Թեմաայլմոլորակային կյանք
ԹվականՄայիսի 25, 1979 (1979-05-25) (ԱՄՆ[4])
Սեպտեմբերի 6, 1979 (1979-09-06) (Միացյալ Թագավորություն)
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ
ՊրոդյուսերԴեվիդ Գայլեր, Ուոլտեր Հիլ և Գորդոն Քերոլ
Սցենարի հեղինակԴեն Օ’Բեննոն և Ռոնալդ Շուսետ
ԴերակատարներՅաֆետ Կոտտո, Վերոնիկա Քարթրայթ, Թոմ Սքերիթ, Հարրի Դին Սթենթոն, Ջոն Հըրթ, Հելեն Հորտոն, Սիգուրնի Ուիվեր, Յան Հոլմ, Էդի Փաուել և Բոլաջի Բադեջո
ՕպերատորԴերեկ Վանլինտ
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
ՄոնտաժԹերրի Ռոուլինգս
Պատմվածքի վայրԱքերոն և Նոստրոմո
Նկարահանման վայրShepperton Studios[5] և Bray Studios[5]
Կինոընկերություն
Տևողություն117 րոպե[6]
Բյուջե$8.4–14 միլիոն[Ն 1][8]։
Շահույթ$203.6 միլիոն[9]
ՀաջորդՕտարները
Պաշտոնական կայքէջ
 Alien (film) Վիքիպահեստում

«Օտարը» (անգլ.՝ Alien), 1979 թվականի գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմ, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, սցենարը գրել է Դան Օ'Բանոնը՝ ըստ Օ'Բանոնի և Ռոնալդ Շուսեթի պատմության։ Ֆիլմը պատմում է «Նոստրոմո» առևտրային տիեզերանավի անձնակազմի մասին, որոնց վրա հարձակվում է «Օտարը»՝ նավի վրա գտնվող մահացու և ագրեսիվ այլմոլորակայինը։ Ֆիլմում նկարահանվել են Թոմ Սկերիթը, Սիգուրնի Ուիվերը, Վերոնիկա Քարթրայթը, Հարի Դին Սթենթոնը, Ջոն Հըրթ, Իեն Հոլմ և Յաֆետ Կոտտոը։ Արտադրվել է Գորդոն Քարոլի, Դեյվիդ Գիլերի և Վոլթեր Հիլի կողմից՝ իրենց «Brandywine Productions» կազմակերպության միջոցով և տարածվել 20th Century Fox-ի կողմից։ Գիլերն ու Հիլը վերանայել ու որոշ հավելումներ են արել սցենարում, Շուսեթիը ֆիլմի գործադիր պրոդյուսերն էր։ Օտարի և կապված իրերի դիզայնով զբաղվել է Հ․ Ռ․ Գիգերը, իսկ մարդկանց վերաբերող մասի դիզայնով՝ Ռոն Կոբը և Քրիս Ֆոսը։

«Օտարը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 25-ին՝ որպես Սիեթլի միջազգային կինոփառատոնի բացում[10][11][12]։ Բարձր է գնահատվել քննադատների կողմից և ունեցել է ֆինանսական հաջողություն՝ ստանալով Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար[13][14], երեք Սատուրն մրցանակ (լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Սքոթ) և լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Քարթրայթ) անվանակարգերում)[15], Հյուգո մրցանակ լավագույն դրամատիկ ներկայացման համար և բազմաթիվ այլ մրցանակներ[16]։ 2002 թվականին Կոնգրեսի գրադարանը ֆիլմն ընտրել է «Ֆիլմերի ազգային ռեգիստում» պահպանելու համար՝ «Մշակութային, պատմական և գեղագիտական կարևորության» պատճառով[16][17][18]։ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի 2008 թվականին դասակարգմամբ ֆիլմը գիտաֆանտաստիկ ժանրում 7-րդ լագայունն է, իսկ Empire-ի դասակարգմամբ՝ բոլոր ժամանակների 33-րդ ֆիլմը[19][20]։

«Օտարը» ֆիլմի հաջողությունները ֆիլմերի շարքի, վեպերի, կոմիքսների, վիդեոխաղերի և խաղալիքների ծնունդ է տվել։ Այն նաև կարևոր դեր է ունեցել Ուիվերի կարիերայում։ Ուիվերի կերպարի՝ Էլեն Ռիպլիի բախումը Օտարի հետ դարձավ հետագա «Օտարները» (1986), «Օտարը 3» (1992) և «Օտարի հարություն» (1997) ֆիլմերի հիմքը[21]։ Կերպարը նաև հայտնվել է «Օտարն ընդդեմ գիշատչի» (2004) և «Օտարն ընդդեմ գիշատչի։ Ռեքվիեմ» (2007) ֆիլմերում։ Սքոթի «Պրոմեթևս» (2012) և «Օտարը։ Համաձայնություն» (2017) ֆիլմերը պատմել են այս ֆիլմի նախապատմությունը։

Ֆիլմի կարգախոսները[22]՝

  • «Տիեզերքում ոչ ոք քո ձայնը չի լսի»[23]
  • «Նախազգուշացումների բառը»
  • «Սա Օտարն է, ութերորդ ուղևորը»

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոստրոմո» առևտրային տիեզերանավը վերադառնում է Երկիր։ Տիեզերանավի անձնակազմի յոթ անդամները՝ նավապետ Դալասը, նավապետի տեղակալ Քեյնը, ենթասպա Ռիպլին, ղեկապետ Լամբերթը, գիտական գծով սպա Աշը և երկու ճարտարագետները՝ Փարքերն ու Բրեթը, գտնվում են անաբիոզի[24] մեջ։ Մոտակա «LV-426» լուսնից ազդանշան ստանալով տիեզերանավի համակարգիչը՝ «Մայրը», արթնացնում է անձնակազմին։ Քանի որ ըստ կազմակերպության քաղաքականության ցանկացած անհանգաստացնող ազդանշան պետք է հետաքննվի, անձնակազմը վայրէջք է կատարում լուսնի վրա, որի մթնոլորտի և ժայռոտ լանդշաֆտի պատճառով վնասվում է տիեզերանավը։ Փարքերը և Բրեթը վերանորոգում են տիեզերանավ իսկ Դալասը, Քեյնը և Լամբերթը սկսում են ուսումնասիրել լուսինը։ Նրանք բացահայտում են, որ ազդանշանը գալիս է այլմոլորակայինների լքված տիեզերանավից և մտնում են նավի մեջ՝ կորցնելով «Նոստրոմոյի» հետ կապը։ Ռիպլին վերծանում է ազդանշանի որոշ մասեր և հասկանում, որ դա զգուշացում է, բայց չի կարողանում այս տեղեկությունը հաղորդել լքված նավում գտնվողներին։

Քեյնը գտնում է հարյուրավոր մեծ, ձվաձև օբյեկտներով լցված խոռոչ։ Երբ նա դիպչում է ձվերից մեկին, ինչ-որ արարած թռչում և կոտրում է սաղավարտը՝ իրեն ամրացնելով Քեյնի դեմքին։ Դալասը և Լամբերթը անգիտակից Քեյնին հետ են տանում «Նոստրոմո»։ Որպես տիեզերանավում այդ պահի գլխավոր սպա՝ Ռիպլին կարանտինի կանոնակարգի պատճառով հրաժարվում է նրանց ներս թողնել, բայց Աշը շրջանցում է նրա որոշումը և նրանց ներս է թողնում։ Աշը փորձում է արարածին հեռացնել Քեյնի դեմքից, բայց կանգ է առնում, երբ բացահայտում է, որ դրա արյունը չափազանց քայքայիչ թթու է։ Որոշ ժամանակ անց արարածը առանց միջամտության պոկվում է Քեյնի դեմքից և մահանում է։ Տիեզերանավը մասամբ վերանորոգելուց հետո անձնակազմը հեռանում է լուսնից։ Քեյնը արթնանում է և չնայած որոշակի հիշողության կորստի, անվնաս է։ Նախքան կրկին անաբիոզի անցնելը անձնակազմը ճաշում է, ինչի ընթացքում Քեյնը խեղդվում է և ցնցումների մեջ է ընկնում։ Քեյնի կրծքավանդակը կոտրելով դուրս է գալիս փոքր այլմոլորակային օրգանիզմ՝ սպանելով նրան և փոխչելով նավի մեջ։

Անձնակազմը փորձում է հետևող սարքերով բռնել կամ սպանել արարածին։ Բրեթը հետևում է անձնակազմի կատու Ջոնսին դեպի վայրէջքի արմունկի բաժանմունքում[25], որտեղ արդեն մեծացած այլմոլորակայինը հարձակում է Բրեթի վրա և անհետանում նրա մարմնի հետ։ Թեժ քննարկումից հետո անձնակազմը որոշում է, որ արարածը օդափոխման խողովակում է։ Դալասը մտնում է խողովակի մեջ՝ փորձելով այլմոլորակայինին տանել դեպի օդային խցան, բայց այլմոլորակայինը հարձակվում և սպանում է նրան։ Լամբերթը խնդրում է մնացածին լքել տիեզերանավը և փախչել փոքր տիեզերանավով, սակայն Ռիպլին, որն արդեն նավի հրամանատարն էր, բացատրում է, որ փոքր տիեզերանավը չի կարող կրել չորս մարդու և ասում է, որ կշարունակեն այլմոլորակայինին սպանելու ծրագիրը։

Տիեզերանավի համակարգչին՝ «Մայրին», մուտք ունենալով Ռիպլին բացահայտում է, որ կազմակերպությունը Աշին այլմոլորակայինին հետ բերելու գաղտնի հրաման է տվել։ Աշը փորձում է խեղդամահ անել նրան, սակայն Ռիպլին դիմադրում է։ Փարքերը խառնվում է՝ հարվածելով Աշի գլխին, որից հետո նրա գլուխը պոկվում է և բացահայտվում է, որ Աշը անդրոիդ է։ Աշի գլուխը վերամիացնելուց հետո նրանք պարզում են, որ Աշին հրամայվել էր ապահովել այլմոլորակայինի անվտանգությունը։ Աշն ասում է, որ նրանք չեն կարող սպանել այլմոլորակայինին և որ հիանում է նրա մաքրությամբ ու խղճով, զղջումով կամ բարոյականության մոլորությամբ սահմանափակված չլինելով։ Ռիպլին անջատում է Աշի հոսանքը, հեռանալու ընթացքում Փարքերը այրում է Աշին։

Անձնակազի ողջ մնացած անդամները որոշում են ոչնչացել «Նոստրոմոն» և փախչել փոքր տիեզերանավով։ Այլմոլորակայինը սպանում է Փարքերին և Լամբերթին, երբ նրանք փորձում էին անհրաժեշտ ջերմակիր հավաքել։ Ռիպլին միացնում է ինքնաոչնչացման համակարգը, բայց տեսնում է, որ այլմոլորակայինը փակում է դեպի փոքր տիեզերանավ ճանապարհը։ Նա հետ է գնում և փորձում է անջատել ինքնոչնչացման համակարգը, սական չի կարողանում։ Չունենալով այլ տարբերակ՝ վերադառնում է փոքր տիեզերանավի մոտ և տեսնելով, որ այլմոլորակայինը չկա, փախչում է, որից հետո «Նոստրոմոն» պայթում է։

Անաբիոզին պատրաստվելու ընթացքում Ռիպլին բացահայտում է, որ այլմոլորակայինը տիեզերանավում է։ Նա հագնում է սկաֆանդր և բացում է տիեզերանավի դուռը՝ փորձելով օդի ճնշման միջոցով դուրս հանել այլմոլորակայինին։ Սակայն այլմոլորակայինին հաջողվում է բռնվել դռան շրջանակից։ Ռիպլին կրակում է այլմոլորակային, որից հետո կարողանում է փակել դուռը, բայց այլմոլորակայինը փորձում է մտնել շարժիչի արտանետման համակարգի մեջ։ Ռիպլին միացնում է շարժիքները և պայթեցնելով դուրս է նետում այլմոլորակայինին։ Վերջին արձանագրությունը ձայնագրելուց հետո Ռիպլին դեպի Երկիր ուղևորության համար կատվին (Ջոնսին) և իրեն դնեմ է անաբիոզի մեջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգուրնի Ուիվերը 1989 թվականին
Թոմ Սկերիթը 2014 թվականին
Վերոնիկա Քարթրայթը 2006 թվականին
Հարի Դին Սթենտոնը 2006 թվականին
Ջոն Հըրթը 2011 թվականին
Իեն Հոլմը 2004 թվականին
Յաֆետ Կոտտոն 1995 թվականին
  • Թոմ Սկերիթը «Նաստրոմոյի» կապիտան Դալասի դերում։ Սկերիթը սկզբնական շրջանում մերժել է դերը, քանի որ ֆիլմի ռեժիսորը դեռ որոշված չէր և ուներ շատ փոքր բյուջե։ Հետագայում՝ երբ Սքոթը ընտրվեց որպես ռեժիսոր և բյուջեն կրկնապատկվեց, Սկերիթը ընդունեց առաջարկ[26][27]
  • Սիգուրնի Ուիվերը «Նոստրոմոյի» երաշխիքային սպա Ռիպլիի դերում։ Ուիվերը, որն ուներ Բրոդվեյում խաղալու փորձ, բայց համեմատաբար անհայտ է ֆիլմերում, լսումների ժամանակ տպավորել է Սքոթին, Գիլերին և Հիլին։ Նա եղել է ընտրված վերջին դերասանը և փորձերի մեծ մասը է ստուդիայում՝ ֆիլմի դեկորացիան պատրաստման ընթացքում[27][28]։ Ռիպլին ֆիլմում Ուիվերի առաջին դերն էր և դերի համար նոմինացվել է Սատուրն և BAFTA մրցանակների համապատասխանաբար լավագույն դերասանուհի և լավագույն խոստումնալից նորեկ գլխավոր դեր անվանակարգերում[16]։
  • Վերոնիկա Քարթրայթը «Նոստրոմոյի» ղեկապետ Լամբերթի դերում։ Քարթրայթը սարսափ և գիտաֆանտաստիկ ֆիլմերում խաղալու փորձ ուներ (նկարահանվել է 1963 թվականի «Թռչունները» և 1978 թվականի «Մարմին առևանգողների ներխուժում» ֆիլմերում[29]։ Նախքան Լոնդոն ժամանելը (ֆիլմում իր հագուստը փորձելու համար) նա կարծում էր, որ խաղալու է Ռիպլիի դերը[27][30]։ Չնայած նրան, որ նա չի հավանել իր կերպարի էմոցիոնալ թուլությունը[28], այնուամենայնիվ ընդունել է դերը․ «Նրանք ինձ համոզեցին, որ ես հանդիսատեսի վախն էի․ ես հանդիսատեսի զգացումների արտացոլումն էի» (անգլ.՝ They convinced me that I was the audience's fears; I was a reflection of what the audience is feeling.)[27]։ Քարթրայթը այս դերի համար ստացել է Սատուրն մրցանակ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվանակարգում[15][16]։
  • Հարի Դին Սթենտոնը ինժեներներ Բրեթի դերում։ Լսումների ընթացքում Սքոթին Սթենտոնի ասած առաջին բառերն էին «Ես չեմ սիրում գիտաֆանտաստիկ կամ հրեշների մասին ֆիլմեր» (անգլ.՝ I don't like sci fi or monster movies.)[26]։ Սքոթը զարմացել է համոզել է Սթենտոնին ընդունել դերը՝ վստահեցնելով, որ «Օտարը» իրականում թրիլլեր է՝ «Տասը փոքրիկ սևամորթները» ֆիլմի նման (1974)[26]։
  • Ջոն Հըրթը առաջին սպա Քեյնի դերում, որի մեջ ներդրվել էր Օտարի սաղմը։ Այս դերի համար Հըրթը Սքոթի առաջին ընտրությունն էր, բայց «Օտարը» ֆիլմի նկարահանումների ընթացքում Հըրթը այլ ֆիլմի պայամանգիր ուներ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այդ պատճառով Քեյնի դերում որոշվել է նկարել Ջոն Ֆինչին[28]։ Սակայն, նկարահանումների առաջին օրը Ֆինչը ախտորոշվել է 1-ին տիպի շաքարային դիաբետով, որի պատճառով սրվել է նրա սուր բրոնխիտը[31]։ Այս ընթացքում Հըրթը արդեն Լոնդոնում էր, քանի որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր նախագիծը ձախողվել էր և նա փոխարինեց Ֆինչին Քեյնի դերում[27][31]։ Այս դերի համար Հըրթը նոմինացվել է BAFTA մրցանակի՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար[16]։
  • Իեն Հոլմը տիեզերանավի գիտական պատասխանատու Աշի դերում, որը անդրոիդ էր։ 1979 թվականի Հոլմ արդեն խաղացել էր 20 ֆիլմում[32]։
  • Յաֆետ Կոտտոը գլխավոր ինժեներ Փարքերի դերում։ Կոտտոը մասամբ ընտրվել է աֆրոամերիկացի լինելու պատճառով՝ «Նոստրոմոյի» անձնակազմին բազմազանություն տալու համար[27]։ «Ապրիր և թող մյուսներին մեռնել» (1973) ֆիլմի հաջողություններից հետո Կոտտոն երկու այլ ֆիլմի առաջարկ ուներ, որոնցից մեկի համար նրան առաջարկում էին 2.5 միլին դոլար, սակայն նա հրաժարվել է այս առաջարկներից «Օտարը» ֆիլմում խաղալու հույսով[33]։
  • Բոլաջի Բադեժոը այլմոլորակայինի դերում։ Նիգերիացի Բադեժոին, որը 26 տարեկան դիզայնի ուսանող էր, բարում նկատել է քասթինգի թիմի անդամներից մեկը[28][34]։ Սքոթը մտածել է, որ Բադեժոն ունենալով 208 սմ հասակ և բարակ կառուցվածք[35]՝ կարող է այլմոլորակայինի դերում և երկար թևերի ու ոտքերի պատճառով այնպիսի տպավորություն ստեղծել, որ հագուստը ներսում չի կարող մարդ լինել[28][34][36]։ Որոշ տեսարաններում այլմոլորակայինի դերը խաղացել են կասկադյոր Էդի Փաուելը և Ռոյ Սքամելը[36][37]։
  • Հելեն Հորթոնը հնչյունավորել է «Նոստրոմոյի» համակարգչի՝ «Մոր», ձայնը։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Դան Օ'Բանոնը

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի բաժնում սովորելու ընթացքում Դան Օ'Բանոնը ստեղծել է «Մութ աստղ» գիտաֆանտաստիկ կատակերգությունը՝ ռեժիսոր Ջոն Կարպենտերի և հայեցակարգային նկարիչ Ռոն Քոբի հետ[38]։ Ֆիլմը պատմում էր մի այլմոլորակայինի մասին, որը ստեղծել էին լողափի գնադակ ներկելով։ Այս փորձը Օ'Բանոնի մոտ «իրական տեսք ունեցող այլմոլորակայինի մասին ֆիլմ ստեղծելու» ցանկություն էր առաջացրել[38][39]։ Որոշ ժամանակ անց նա սկսեց աշխատել նման մի սարսափ ժանրի պատմության վրա։ «Ես գիտեի, որ ուզում էի նկարել քիչ քանակությամբ տիեզերագնացներով տիեզերանավի վրա սարսափելի ֆիլմ» (անգլ.՝ I knew I wanted to do a scary movie on a spaceship with a small number of astronauts)[38]։ Ըստ Օ'Բանոնի՝ «Մութ աստղ» ֆիլմը սարսափ էր, ոչ թե կատակերգություն[38]։ Այդ ընթացքում Ռոնալդ Շուսեթը աշխատում էր այլ նախագծի վրա, որը դարձավ 1990 թվականի «Հիշել ամենը» ֆիլմի հիմքը[38][39]։ Տպավորվելով «Մութ աստղ» ֆիլմից՝ Շուսթերը կապվում է Օ'Բանոնի հետ, արդյունքում նրանաք որոշում են առաջինը աշխատել Օ'Բանոնի ֆիլմի վրա, քանի որ նրանց կարծիքով դրա արտադրության համար ավելի քիչ գումար կպահանջվեր[38][39]։

Օ'Բանոնը արդեն գրել էր սցենարի առաջին 29 էջերը՝ «Հիշողություն» վերնագրով, ինչը հետագայում դարձավ «Օտարը» ֆիլմի բացման տեսարանը․ տիեզերագնացների անձնակազմը արթնանում է և պարզում, որ իրենց ճանապարհորդությունը ընդատվել է խորհրդավոր մոլորակից եկող ազդանշանի պատճառով։ Ուսումնասիրության ընթացքում վնասվում է տիեզերանավը[36][39]։ Նա այդ պահին դեռ չուներ հստակ պատկերացում, թե պատմության այլմոլորակային անտագոնիստ ինչ կլինի[38]։

Օ'Բանոնը համաձայնվում է աշխատել «Ավազաբլուր» վեպի էկրանավորման վրա (ռեժիսոր՝ Ալեխանդրո Խոդորովսկի), ինչի պատճառով վեց ամսով տեղափոխվեց Փարիզ[38][40]։ Ի վերջո նախագիծը ձախողվեց, սակայն արդյունքում Օ'Բանոնը ծանոթացավ այլ նկարիչների (այդ թվում՝ Քրիս Ֆոս, Հ․ Ռ․ Գիգեր և Ժան Ժիրո) հետ, որոնց աշխատանքները նրան իր ֆիլմի համար մտքեր տվեց[36]։ Օ'Բանոնը տպավորված էր Ֆոսի կողմից նկարված գիտաֆանտաստիկ գրքերի կազմերով, իսկ Գիգերի աշխատանքները «անհանգստացնող» էր համար[38]․ «Նրա նկարները խորը ազդեցություն ունեցան իմ վրա։ Ես երբեք չէի տեսել այդքան սոսկալի և միևնույն ժամանակ այդքան գեղեցիկ աշխատանք։ Եվ այսպիսով ես սկսեցի սցենար գրել Գիգերի հրեշի մասին» (անգլ.՝ His paintings had a profound effect on me. I had never seen anything that was quite as horrible and at the same time as beautiful as his work. And so I ended up writing a script about a Giger monster.)[36]։ «Ավեզաբլուր» նախագծի ձախողումից հետո Օ'Բանոնը վերադառնում է Լոս Անջելես՝ Շուսեթի հետ ապրելու համար, ինչի ընթացքում նրանք վերանայում են «Հիշողության» սցենարը։ Շուսթեը առաջարկում է պատմության երկրորդ մասի համար օգտվել Օ'Բանոնի այլ ֆիլմերից մեկի մտքից, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գրեմլիները թափանցում են B-17 ռմբակոծիչի մեջ[36][40]։ Նախագծի աշխատանքային անվանումը «Աստղային հրեշ» էր, բայց Օ'Բանոնը նկատել է, որ պատմության ընթացքում բազմաթիվ անգամ օգտագործվում է «alien» բառը և պատմության անվանումը փոխել է «Օտարը»։ Նրանք հավանել են նոր անվան պարզությունը և երկիմաստությունը՝ որպես գոյական և ածական անուն[36][38][41][Ն 2]։ Շուսեթը առաջարկել է, որ այլմոլորակայինի սաղը կարող է ներդրվել անձնակազմի անդամներից մեկի մեջ և հետագայում դուրս գալ նրանից՝ մտածելով, որ դա այլմոլորակայինին տիեզերանավ տանելու հետաքրքիր տարբերակ կլինի[38][40]։

Դանը [Օ'Բանոնը] մատնանշեց խնդիրը․ հետո պետք է լինի այն, որ արարածը ինչ-որ հետաքրքիր ձևով հայտնվի նավի վրա։ Ես չգիտեմ՝ ինչպես, բայց եթե մենք կարողանանք լուծել դա, եթե չլինի այնպես, որ դա պարզապես ներս է սողոսկում, ապա ես կարծում եմ, որ ամբողջ ֆիլմը իր տեղը կընկնի։ Գիշերվա կեսին ես արթնացա և ասացի՝ «Դան, կարծում եմ՝ միտք ունեմ․ այլմոլորակայինը ամրանում է նրանցից մեկին [...] թռչում է նրա դեմքին և դնում իր սերմը։»։ Եվ Դանը ասաց՝ «Օ՜, Աստված իմ, մենք գտանք դա, մենք ունեցանք ամբողջ ֆիլմը։»։

«
»
—Ռոնալդ Շուսեթ[42][43]

Սցենարը գրելու ընթացքում Օ'Բանոնը ոգեշնչվել է գիտաֆանտաստիկ և սարսափ գրականության շատ աշխատանքներից։ Հետագայում նա նշել է․ «Ես ոչ ոքից չեմ գողացել «Օտարը»։ Ես բոլորից եմ գողացել։»[44]։ Կլաուստրոֆոբիկ միջավայում այլմոլորակային արարածի կողմից պրոֆեսիոնալ մարդկանց հետապնդման մտքի ոգեշնչման աղբյուրը է եղել «Ինչ-որ մի բանը այլ աշխարհից» (1951) ֆիլմը[44]։ «Մոռացված մոլորակ» (1956) ֆիլմը Օ'Բանոնին տվել է զգուշացումն անտեսելով վայրէջք կատարելու և արդյունքում խորհրդավոր արարածի կողմից մեկ առ մեկ սպանվելու միտք[44]։ «Վամպիրների մոլորակը» (1965) ֆիլմում կա տեսարան, որտեղ հերոսները բացահայտում են հսկա այլմոլորակայինի կմախք, ինչը ոգեշնչել է «Նոստրոմոյի» անձնակազմի կողմից լքված տիեզերանավում այլմոլորակային արարածի բացահայտումը[44]։ Օ'Բանոնը նաև նշել է Քլիֆորդ Դոնալդ Սայմաքի 1953 թվականի «Աղբի հավաքատեղի» կարճ պատմվածքի ազդեցության մասին, որտեղ տիեզերագնացների խումբը վայրէջք է կատարում աստերոիդի վրա և բացահայտում ձվերով լցված խոռոչ[39]։ Նա նաև նշել է Ֆիլիպ Ջոս Ֆարմերի 1960 թվականի «Տարօրինակ հարաբերություններ» ստեղծագործության, որը պատմում է այլմոլորակայինների վերարտադրության մասին և բազմաթիվ սարսափ «EC» կոմիքսներ, որտեղ հրեշները ներսից ուտում են մարդկանց[39]։

Սցենարի մեծ մասը գրելուց հետո Օ'Բանոնը և Շուսեթը այն ներկայացնում են մի քանի ստուդիաների[38]՝ ներկայացնելով այն որպես «Ծնոտները տիեզերքում»[45]։ Նրանք պատրաստվում էին պայմանագիր ստորագրել Ռոջեր Քորմանի ստուդիայի հետ, երբ նրանց ընկերներից մեկը առաջարկեց ավելի լավ առաջարկ գտնել և սցենարը փոխանցեց Գորդոն Քարոլին, Դեյվիդ Գիլերին և Վոլթեր Հիլին, որոնք ստեղծել էին 20th Century Fox-ի հետ կապեր ունեցող «Brandywine» կազմակերպությունը[38][46]։ Օ'Բանոնը և Շուսեթը պայմանագիր են ստորագրել «Brandywine»-ի հետ, սակայն Հիլը և Գիլերը չեն հավանել սցենարը և բազմաթիվ վերամշակումներ են արել[38][47]։ Սա լարվածություն է առաջացրել Օ'Բանոնի և Շուսեթի հետ, քանի որ Հիլը և Գիլերը նախկինում գիտաֆանտաստիկ գրականության հետ աշխատելու փորձ չունեին․ ըստ Շուսեթի՝ «Նրանք ընդունակ չէին այն ավելի լավ դարձնել, կամ, իրականում, ավելի վատը չդարձնել» (անգլ.՝ They weren't good at making it better, or, in fact, at not making it even worse.)[38]։ Օ'Բանոնը հավատացած էր, որ Հիլը և Գիլերը փորձում են արդարացնել սցենարից իրենց իր անվան հեռացումը և Շուսեթի ու իր աշխատանքը իրենց վերագրել[38]։ Հիլը և Գիլերը որոշ էական տարրեր են ավելացրել պատմությանը, այդ թվում անդրոիդ Աշի կերպարը, որը Օ'Բանոնի կարծիքով ավելորդ ենթապատմություն էր, բայց Շուսեթը հետագայում այն նկարագել է որպես «Ֆիլմի լավագույն մասերից․․․ Ամբողջ միտքն ու սցենարը նրանցն էր» (անգլ.՝ one of the best things in the movie...That whole idea and scenario was theirs.)[38]: Հիլը և Գիլերը ընդհանուր առմամաբ սցենարի 8 սևագիր են գրել՝ հիմնականում կենտրոնանալով Աշի ենթապատմության, երկխոսությունները ավելի բնական դարձնելու վրա, ինչպես նաև հեռացրել են օտար մոլորակում տեղի ունեցող որոշ դրվագներ[48]։ Չնայած նրան, որ վերջնական սցենարը գրել էին Հիլը և Գիլերը, ԱՄՆ գրողների գիլդիան որպես սցենարի միակ հեղինակ նշել է Օ'Բանոնի անունը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ռիդլի Սքոթը

Չնայած այս վերամշակումներին, 20th Century Fox-ը չէր ցանկանում գիտաֆանտաստիկ ֆիլմ ֆինանսավորել։ Սակայն, 1977 թվականի «Աստղային պատերազմներ» ֆիլմի հաջողությունից հետո ժանրի վերաբերյալ ստուդիայի հետաքրքրությունները մեծացել են։ Ըստ Քարոլի՝ «Երբ «Աստղային պատերազմները» դուրս եկավ և բացառիկ հաջողություն ունեցավ, հանկարծ գիտաֆանտաստիկը դարձավ թեժ ժանր։» (անգլ.՝ When Star Wars came out and was the extraordinary hit that it was, suddenly science fiction became the hot genre.): Օ'Բանոնը հիշում է, որ «Նրանք ուզում էին հետևել «Աստղային պատերազմներին» և ուզում էին հետևալ արագ և տիեզերանավի մասին մեր ունեցած միակ սցենարը «Օտարն» էր» (անգլ.՝ They wanted to follow through on Star Wars, and they wanted to follow through fast, and the only spaceship script they had sitting on their desk was Alien.)[38]։ 20th Century Fox-ը ֆինանսավորել է ֆիլմը նախնական $4.2 բյուջեով[38][48]։ «Օտարը» ֆինանսավորվել է հյուսիսամերիկացիների կողմից, բայց ստեղծվել է 20th Century-Foxի բրիտանական մասնաճյուղի կողմից[49]։

Օ'Բանոնը սկզբում կարծում էր, որ լինելու է ֆիլմի ռեժիսորը, սակայն 20th Century Fox-ը առաջարկել է Հիլին[48][50]։ Այլ ֆիլմում ստանձնած պարտավորությունների և անհրաժեշ վիզուալ էֆեկտների պատճառով[51]։ Փիթեր Եյթսը, Ջեք Քլեյթոնը և Ռոբերտ Օլդրիչը նույնպես եղել են թեկնածուների ցանկում, բայց Օ'Բանոնը, Շուսեթը և Brandywine-ի թիմը մտածել են, որ այս ռեժիսորները չեն կարող ֆիլմը լուրջ ընդունել և փոխարենը ֆիլմին կվերաբերեն որպես Բ-կարգի ֆիլմ[50][52]։ Գիլերը, Հիլը և Քարոլը տպավորված էին Ռիդլի Սքոթի «Մենամարտողները» (1977) ֆիլմով և առաջարկել են նրան լինել «Օտարը» ֆիլմի ռեժիսորը, ինչին նա համաձայնվել է[36][52]։ Սքոթը Լոնդոնում ստեղծել է ֆիլմի նախատեսվող տեսարանների մանրամասն նկարներ, որով 20th Century Fox-ը տպավորել է այնքան, որ ֆիլմի բյուջեն կրկնապատկվել է[26][50]։ Նա նկարներում կար տիեզերանավի և սկաֆանդրի դիզայնը՝ ոգեշնչված այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «2001 թվականի տիեզերական ոդիսականը» և «Աստղային պատերազմները»[26]։ Այնուամենայնիվ նա փորձել է «Օտարը» ֆիլմում շեշտել սարսափը, ոչ թե ֆենտեզին[50][52]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օտարը» ֆիլմի քասթինգը և լսումները տեղի են ունեցել Նյու Քյորքում և Լոնդոնում[26]; Ֆիլմում ունենալով ընդամենը յոթ մարդկային կերպար, Սքոթը փոձել է արխատանքի վերցնել այնպիսի դերասանների, որ կարողանա իր էներգիան կենտրոնացնել ֆիլմի վիզալ ոճի վրա[26]։ Միացյալ թագավորությունում քասթինգով զբաղվել է Մերի Սելվեյը, որը նրա հետ աշխատել էր «Մենամարտողները» ֆիլմում, իսկ ԱՄՆ-ում՝ Մերի Գոլդբերգը[27][53]։ Սցենարը գրելիս Օ'Բանոնը կենտրոնացել է առաջինը այլմոլորակայինի մասին գրելու վրա՝ դադարեցնելով մյուս կերպարների զարգացումը[50]; Շուսեթը մտածված բոլոր կերպարներին վերացական է գրել․ նրանք սցենարում հատուկ նշել են, որ «Անձնակազմի անդամները երկսեռ են և բոլոր մասերը փոխարինել են տղամարդկանց կամ կանանց համար» (անգլ.՝ The crew is unisex and all parts are interchangeable for men or women.)[27][54]։ Սա Սքոթին, Սելվեյին և Գոլդբերգին հնարավորություն է տվել կերպարներին ըստ իրենց ցանկության մեկնաբանել և համապատասխան դերասան ընտրել։ Նրանք ուզում էին, որ «Նոստրոմոյի» անձնակազմը նման լիներ իրական միջավայրում աշխատող տիեզերագնացներին, գաղափար, որը հայտնի է «բեռնափոխադրողներ տիեզերքում» անվամբ[26][27]։ Ըստ Սքոթի այս գաղափարը մասմաբ ոգեշնչված էր «Աստղային պատերազմենրից», որը շեղվել էր այդ ժամանակահատվածում գիտաֆանտաստիկ ֆիլմերի կատարյալ ապագա պատկերելու սովորույթից[55]։

Իրենց դերերին պատրաստվելուն օգնելու համար Սքոթը գրել է մի քանի էջանոց նախապատմություն յուրաքանչյուր դերասանի համար[48][56]։ Նա նկարահանել է փորձերից շատերը՝ իմպրովիզացիաները չկորցնելու համար, և դերասանական կազմի անդամների միջև լարվածությունը՝ հատկապես դեպի քիչ փորձ ունեցող Ուիվերի հանդեպ, ինչը համոզիչ կերպով վերափոխվել է որպես կերպարների միջև լարվածություն[56]։

Ռոջեր Էբերթը նշել է, որ «Օտարը» ֆիլմի դերասանները այդ ժամանակաշրջանի թրիլեր ֆիլմերի դերասաններից ավելի մեծ էին, ինչը օգնել է կերպարներին ավելի համոզից դարձնել․

None of them were particularly young. Tom Skerritt, the captain, was 46, Hurt was 39 but looked older, Holm was 48, Harry Dean Stanton was 53, Yaphet Kotto was 42, and only Veronica Cartwright at 30 and Weaver at 29 were in the age range of the usual thriller cast. Many recent action pictures have improbably young actors cast as key roles or sidekicks, but by skewing older, Alien achieves a certain texture without even making a point of it: These are not adventurers but workers, hired by a company to return 20 million tons of ore to Earth.[21]

Ըստ «Գեղեցիկ հրեշները․ «Օտարը» և «Գիշատիչը» ֆիլմերի ոչ պաշտոնական և չարտոնագրված ուղեցույց» (անգլ.՝ Beautiful Monsters: The Unofficial and Unauthorised Guide to the Alien and Predator Films) գրքի հեղինակ Դեյվիդ ՄքԻնթի՝ հեռուստադիտողին վախեցնելու գործում ֆիլմի արդյունավետությունը մասմաբ պայմանավորված է նրանով, որ «հանդիսատեսը կարող է նույնականացվել կերպարների հետ․․․ «Նոստրոմոյում» գտնվող ցանկացածը նորմալ, ամենաօրյա աշխատող Ջոն է՝ մնացած բոլորիս նման։ Պարզապես ստացվել է այնպես, որ նրանք ապագայում են աշխատում։» (անգլ.՝ the audience can all identify with the characters...Everyone aboard the Nostromo is a normal, everyday, working Joe just like the rest of us. They just happen to live and work in the future.)[57]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական փաստաթղթերի համաձայն ֆիլմի բյուջեն կազմել է $11 միլիոն, բայց այլ աղբյուրները տարբեր թվեր են նշում։ Սիգուրնի Ուիվերը նշել է, որ ֆիլմի բյուջեն $14 միլիոն է եղել, բայց ըստ Ռիդլի Սքոթի, Իվոր Փովելի և Թոմ Սկերիթի այն ավելի մոտ է եղել $8.4 միլիոնի[7]
  2. Անգլերեն «alien» բառը որպես գոյական նշանակում է «օտարերկրացի», «այլմոլորակային» իսկ որպես ածական՝ «օտար»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pulleine, Tim (1979). «Alien». Monthly Film Bulletin. Vol. 46, no. 540. London: British Film Institute. էջ 191. ISSN 0027-0407. «p.c — 20th Century-Fox (London), A Brandywine-Ronald Shushett production»
  2. 2,0 2,1 «Alien». American Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին. «Production Company: 20th Century-Fox Film Corp. Production Text: a Brandywine-Ronald Shusett production»
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20130413123201/https://www.rogerebert.com/reviews/great-movie-alien-1979
  4. Ross, Jane (2019 թ․ մայիսի 23). «Sigourney Weaver marks 'Alien' anniversary: 'I thought it was a small movie'». Reuters. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0078748/locations?ref_=tt_dt_dt
  6. «ALIEN». British Board of Film Classification. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. McIntee, 14–15.
  8. «Alien (1979)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. «Alien (1979) - Financial Information». The Numbers. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  10. Caldbick, John (2012 թ․ մայիսի 1). «First Seattle International Film Festival (SIFF) opens at Moore Egyptian Theatre on May 14, 1976». HistoryLink.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Memory — The Origins of Alien». SIFF.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  12. McKittrick, Christopher. «Seattle International Film Festival (SIFF): History and Winners». LiveAbout.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  13. «Awards database». Կինոարվեստի և գիտության ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. «Alien: Awards». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  15. 15,0 15,1 «Past Saturn Awards». The Academy of Science Fiction, Fantasy, & Horror Films. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Alien (1979) - Awards». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  17. «Films Selected to the National Film Registry, Library of Congress, 1989-2007». National Film Registry. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  18. «National Film Preservation Board». National Film Preservation Board. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. «AFI's 10 Top 10: Top 10 Sci-Fi». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  20. «Empire's The 500 Greatest Movies of All Time». Empire magazine. 2008 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  21. 21,0 21,1 Ebert, Roger (2003 թ․ հոկտեմբերի 26). «Great Movies: Alien (1979)». Chicago Sun-Times. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
  22. «Alien (1979) - Taglines» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 12 октября 2008-ին.
  23. Thomson, David. «Alien: Story of a scene» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  24. Անաբիոզ (հուն․՝ anabiosis), oրգանիզմի վիճակ, երբ կենսական պրոցեսները (նյութափոխանակություն, շնչառություն և այլն) ժամանակավորապես դանդաղում են կամ աննկատ լինելու պատճառով դադարում։ Անաբիոզ առաջանում է անողնաշարավորների (միջատներ, կլոր որդեր և այլն), ինչպես նաև բույսերի և մանրէների մոտ, կյանքի պայմանների խիստ վատթարացման (բարձր և ցածր ջերմաստիճաններ, խոնավության բացակայություն և այլն) հետևանքով։ Բարենպաստ պայմաններ ստեղծվելիս բնականոն կենսագործունեությունը վերականգնվում է։
  25. Scott, Ridley (2005). Ridley Scott: Interviews. University Press of Mississippi. էջ 23.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 26,7 McIntee, 29.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 27,8 "Truckers in Space: Casting", The Beast Within: The Making of Alien.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 McIntee, 30.
  29. Mcintee, 17.
  30. McIntee, 29–30.
  31. 31,0 31,1 McIntee, 32.
  32. Dan O'Bannon (Writer), Ridley Scott (Director), Sigourney Weaver (Actor) (2003). Alien (DVD (audio commentary track)). 20th Century Fox Home Entertainment, Inc.
  33. Steve, Head. «An Exclusive Interview with Yaphet Kotto. Parker talks Alien with IGNFF's Steve Head». IGN Movies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  34. 34,0 34,1 "The Eighth Passenger: Creature Design", The Beast Within: The Making of Alien
  35. Clark, Frederick S.; Jones, Alan (1979). «Bolaji Bodejo: The Alien». Cinefantastique. Oak Park, Illinois, USA: Frederick S. Clark. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 36,7 Scanlon, Paul; Michael Cross (1979). The Book of Alien. London: Titan Books. ISBN 1-85286-483-4.
  37. McIntee, 30–31.
  38. 38,00 38,01 38,02 38,03 38,04 38,05 38,06 38,07 38,08 38,09 38,10 38,11 38,12 38,13 38,14 38,15 38,16 38,17 38,18 "Star Beast: Developing the Story", The Beast Within: The Making of Alien.
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 McIntee, 20.
  40. 40,0 40,1 40,2 McIntee, 21.
  41. McIntee, 21–22.
  42. Alien Evolution (DVD). 20th Century Fox Home Entertainment, Inc. 2001.
  43. Alien Saga (DVD). Prometheus Entertainment. 2002.
  44. 44,0 44,1 44,2 44,3 McIntee, 19.
  45. Hays, Matthew (2003 թ․ հոկտեմբերի 23). «A space odyssey». Montreal Mirror. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  46. McIntee, 24.
  47. McIntee, 25.
  48. 48,0 48,1 48,2 48,3 McIntee, 26.
  49. Oliver, John (2015 թ․ մարտի 3). «10 great British sci-fi films». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 "The Visualists: Direction and Design", The Beast Within: The Making of Alien.
  51. McIntee, 26–27.
  52. 52,0 52,1 52,2 McIntee, 27.
  53. McIntee, 14.
  54. McIntee, 22.
  55. Scott, Ridley (2004). The Force Is With Them: The Legacy of Star Wars (Աստղային պատերազմներ Trilogy DVD box set, audio commentary track). Լոս Անջելես: Lucasfilm Ltd. and 20th Century Fox Home Entertainment, Inc. «Within the context of that fantasy [Ջորջ Լուկաս] said people still have to wash behind their ears at night. That was another wonderful touch. It influenced me when I did Alien. I thought I better push it a bit further and make them truck drivers.»
  56. 56,0 56,1 "Fear of the Unknown: Shepperton Studios, 1978", The Beast Within: The Making of Alien.
  57. McIntee, 41.

Աղբյուրներ

  • Macek III, J.C. (2015 թ․ մայիսի 11). «Hollywood Creative Accounting, or, How to Hide a Hit and Still Profit From It». PopMatters. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  • De Lauzirika, Charles (2003 թ․ դեկտեմբերի 2). The Beast Within: The Making of Alien (Alien Quadrilogy disc 2). O'Bannon, Dan (Writer), Ronald Shusett (Executive producer/story), Ron Cobb (Conceptual artist), Ivor Powell (Associate producer), Gordon Carroll (Producer), David Giler (Producer), Alan Ladd, Jr. (former President of 20th Century Fox), Ridley Scott (Director), H. R. Giger (Alien designer), Mary Selway (Casting: UK), Sigourney Weaver (Actor: Ripley), Veronica Cartwright (Actor: Lambert), Tom Skerritt (Actor: Dallas), Harry Dean Stanton (Actor: Brett), John Hurt (Actor: Kane), Roger Christian (Art Director), Michael Seymour (Production Designer), Derek Vanlint (Cinematographer), Carlo Rambaldi (Alien head effects), Terry Rawlings (Editor), Jerry Goldsmith (Composer), Brian Johnson (Visual Effects Supervisor), Martin Bower (Supervising modelmaker). 20th Century Fox Home Entertainment, Inc.

Գրականություն

  • Anderson, Craig W. "Alien." Science Fiction Films of the Seventies. Jefferson, N.C: McFarland, 1985. Print. 217-224.
  • Barker, Martin; Egan, Kate; Ralph, Sarah; Phillips, Tom (2016). Alien Audiences: Remembering and Evaluating a Classic Movie. Palgrave Macmillan. 9781137532053.
  • Bell-Meterau, Rebecca. "Woman: The Other Alien in Alien." Women Worldwalkers: New Dimensions of Science Fiction and Fantasy. Ed. Weedman, Jane B. Lubbock, Tex: Texas Tech Press, 1985. Print. 9-24.
  • Elkins, Charles, ed. "Symposium on Alien." (Jackie Byars, Jeff Gould, Peter Fitting, Judith Lowder Newton, Tony Safford, Clayton Lee). Science-Fiction Studies 22.3 (Nov. 1980): 278-304.
  • Gallardo C., Ximena and C. Jason Smith (2004). Alien Woman: The Making of Lt. Ellen Ripley. Continuum. 0-8264-1569-5
  • Matheson, T.J. "Triumphant Technology and Minimal Man: The Technological Society, Science Fiction Films, and Ridley Scott's Alien." Extrapolation 33. 3: 215-229.
  • McIntee, David (2005). Beautiful Monsters: The Unofficial and Unauthorized Guide to the Alien and Predator Films. Surrey: Telos Publishing. էջեր 10–44, 208, 251, 258–260. ISBN 1-903889-94-4.
  • Torry, Robert. "Awakening to the Other: Feminism and the Ego-Ideal in Alien." Women's Studies 23 (1994): 343-363.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]