Սկաֆանդր
Jump to navigation
Jump to search
Սկաֆանդր (ֆր.՝ scaphandre, հունարեն, όκάφη - մակույկ և άνήρ(άνδρός), մարդ), անհատական հերմետիկ հանդերձանք, որը մարդուն մեկուսացնում է հեղուկ, գազանման և նոսր միջավայրից։ Սկաֆանդրը ապահովում է մարդու կենսագործունեությունը և աշխատունակությունը բնականից տարբերվող պայմաններում։ Սովորաբար բաղկացած է լինում պատյանից, սաղավարտից, ձեռնոցներից և ճտքակոշիկներից։ Սկաֆանդրները լինում են վթարային-փրկարար (օգտագործվում է տիեզերանավի կամ ինքնաթիռի խցիկի ապահերմետացման կամ խցիկում մթնոլորտային պարամետրերի՝ հաշվարկային արժեքներից շեղման դեպքում), տիեզերական (կիրառվում է թռչող ապարատի խցիկից բաց տիեզերք դուրս գալու կամ այլ մոլորակի մակերևույթի վրա իջնելու դեպքում) և ջրասուզական։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 438)։ ![]() |