Հեղուկների խտությունը զգալիորեն գերազանցում է գազերի խտությունը։ Պատճառն այն է որ հեղուկների մոլեկուլները համեմատաբար շատ մոտ են, որն էապես ազդում է մոլեկուլների շարժման վրա։ Քանի որ, հեղուկների մոլեկուլները իրար շատ մոտ են, ապա դրանց ավելի մոտեցնելը հանգեցնում է մոլեկուլների էլեկտրոնային թաղանթի վերադրման և հզոր վանողության ուժերի ի հայտ գալուն[1]։
Քիմիական տարրերից միայն երկուսն են ճնշման և ջերմաստիճանի ստանդարտ պայմաններում հեղում վիճակում՝ սնդիկ և բրոմ: Տերրերից չորսի՝ ֆրանսիումի, ցեզիումի, գալիումի և ռուբիդիում, հալման ջերմաստիճանը մոտ է սենյակային պայմաններին[2]: