Իդեալական հեղուկ
Արտաքին տեսք
Իդեալական հեղուկ, մածուցիկությունից և ջերմահաղորդականությունից զուրկ երևակայական հեղուկ։ Իդեալական հեղուկում, ի տարբերություն իրական հեղուկի, բացակայում է ներքին շփումը։
«Իդեալական հեղուկ» հասկացությունը լայնորեն կիրառվում է փոքր արագությունների աերոդինամիկայում ու հիդրոմեխանիկայում և հեշտացնում է այն խնդիրների լուծումը, որոնցում մածուցիկությունը կարելի է անտեսել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 310)։ |