Եռակի կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Phase-diag2.svg

Եռակի կետ, երեք ֆազի կայուն հավասարակշռությանը համապատասխանող կետ նյութի վիճակի դիագրամի վրա։ Յուրաքանչյուր նյութի համար տրվում է ջերմաստիճանի (t) և ճնշման (p) որոշակի արժեքներով (p-t դիագրամի վրա)։ Օրինակ, ջրի եռակի կետի t=0,0075 °C, p=6·103 մթն (ջրի եռակի կետը ջերմաստիճանի բացարձակ թերմոդինամիկական ցուցանակի հիմնական ռեպերային կետն է)։ Միաբաղադրիչ համակարգի հավասարակշիռ վիճակում կարող են գտնվել միայն երեք ֆազ (տես Ֆազերի կանոն), ուստի եռակի կետը մեկն Է։ Եթե հնարավոր ֆազերի թիվը երեքից ավելի է (բյուրեղային մի քանի մոդիֆիկացիա ունեցող նյութեր), ապա ավելանում է նաև եռակի կետերի թիվը։ Նյութերի մեծ մասի եռակի կետերին համապատասխանող р<1 մթն։ Սակայն որոշ նյութերի, օրինակ, CՕշ-ի համար р>1 մթն («չոր սառույցի» ստացման պայմանը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Եռակի կետ» հոդվածից (հ․ 3, էջ 519 )։ CC-BY-SA-icon-80x15.png