Չոր սառույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոր սառույցի փոքր կտորներ

Չոր սառույց, հեղուկ ածխածնի երկօքսիդի պինդ ձևն է։ Ցածր ջերմաստիճանային սպիտակ գույնի նյութ է։ Չի վառվում, հոտ չունի, էլեկտրական հաղորդիչ չէ[1]։ Արտաքին տեսքով հիշեցնում է սառույց, ինչից էլ ծագել է անվանումը։ Սովորական սառույցի համեմատությամբ առավելությունն այն է, որ չոր սառույցը հալվում է անմնացորդ՝ առանց ջրի առաջացման։ Չոր սառույցի անցումը պինդ վիճակից գազանման տեղի է ունենում -78,50 C: Օգտագործվում է որպես սառեցնող միջոց[2]։

Գյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1835 թվականին Ֆրանսիայում։ Սկսել են ակտիվ արտադրել և օգտագործել ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբից[1]։

Կիրառումներ`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սննդարդյունաբերության մեջ ՝իբրև սառեցման միջոց մսամթերքների, կաթնամթերքների և այլ սննդամթերքների սառեցման, պահպանման և տեղափոխման համար։
  • Օգտագործվում է օրիգինալ կոկտեյլներ պատրաստելիս[3][4]:
  • Շոու ծրագրերում՝ ծանր ծխի ստացման (բեմի վրա, ակումբներում և այլն), մառախուղի տպավորություն (լողավազաններում կամ մերսող լոգարաններում (ջաքուզի), տարբեր պիրոտեխնիկական էֆեկտներ ստանալու համար։
  • Ջերմոցային տնտեսություններում նպաստում է բույսերի աճի ավելացմանն ու բերքատվության բարձրացմանը։
  • Այրվող բենզինի բոցը կարելի է հանգցնել բոցի մեջ գցելով չոր սառույցի կտորներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չոր սառույցը ջրի մեջ գցելուց առաջանում է ջրի եռման էֆեկտ։ Դա չոր սառույցի պինդ մարմնից գազի վերածվելու արդյունքն է։
  • Չնայած չոր սառույցի ցածր ջերմաստիճանին, նրան կարելի է կարճ ժամանակով ձեռք տալ առանց պաշտպանիչ ձեռնոցների։
  • Չոր սառույցի փոքր կտորը հեղուկով շշի մեջ գցելուց և թափ տալուց հետո, նա հալվում է և առաջանում է գազավորված ջուր։ Բայց սառույցի քանակից կախված, դա կարող է պայթեցնել շիշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Что такое сухой лед
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 209,
  3. Blumenthal Heston (2006-10-29)։ «How to make the best treacle tart and ice cream in the world»։ London: The Sunday Times։ Վերցված է 2007-06-12 
  4. «Cool Uses for Dry Ice»։ Airgas.com։ Վերցված է 2009-07-25 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png