Մածուցիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարբեր մածուցիկությամբ երկու հեղուկների սիմուլյացիա։ Ձախ հեղուկը ունի ավելի փոքր մածուցիկություն քան աջ հեղուկը։
Տարբեր մածուցիկության 3 հեղուկ պատկերող տեսանյութ

Մածուցիկություն, ներքին շփում, գազերի և հեղուկների՝ իրենց առանձին մասերի փոխադարձ տեղաշարժմանը դիմադրություն ցույց տալու հատկությունը։ Քանակապես որոշվում է η մեծության արժեքով, որը կոչվում է դինամիկական մածուցիկության գործակից կամ պարզապես մածուցիկություն (ներքին շփման գործակից)։ 1/η մեծությունը կոչվում է հոսունություն։ Հաճախ դիտարկում են նաև ν= η/ρ մեծությունը, որը կոչվում է կինեմատիկական մածուցիկություն (p-ն գազի կամ հեղուկի խտությունն է)։ Միավորների միջազգային համակարգում մածուցիկության միավորն ունի Պլ վ, իսկ CGS (ՍԳՎ) համակարգում՝ գ/սմ վրկ (պուազ) չափայնություն. 1պզ=0, 1 ն վրկ/մ2։ Կինեմատիկական միավորներն են, համապատասխանաբար, մ2/վրկ և սմ2/վրկ (ստոքս)։ Գազերի և հեղուկների մածուցիկություն որոշում են մածուցիկաչափով։ Հաստատուն ջերմաստիճանում լամինար հոսանքի պայմաններում գազերի և նորմալ հեղուկների (այսպես կոչված, նյուտոնյան հեղուկներ) մածուցիկություն արագության գրադիենտից անկախ հաստատուն մեծություն է։ Մածուցիկությունը նյութի կարևորագույն ֆիզիկաքիմիական բնութագիրն է։ Մոլեկուլային-կինետիկ տեսությունն այն բացատրում է մոլեկուլների շարժմամբ և փոխազդեցությամբ։ Գազերում մածուցիկությունը պայմանավորված է արագ շարժվող շերտի մոլեկուլներից դանդաղ շերտի մոլեկուլներին շարժման քանակի փոխանցմամբ, իսկ սովորական հեղուկներում՝ մոլեկուլների շարժունակությունը սահմանափակող միջմոլեկուլային փոխազդեցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 168 CC-BY-SA-icon-80x15.png