Ռեոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեոլոգիա (հունարեն` ρέος-հոսք,հոսանք և․․․ լոգիա), նյութերի դեֆորմացիաների և հոսունության մասին գիտություն։ Դիտարկում է մնացորդային դեֆորմացիաների և մածուցիկ ու պլաստիկ նյութերի հոսունության հետ կապված պրոցեսները, ինչպես նաև լարումների ռելաքսացիայի և առաձգական հետազդեցության երևույթները։ «Ռեոլոգիա» տերմինը մուծել է ամերիկյան գիտնական Էդ. Բինգհեմը (E․ Bingham, 1878-1945), որը և այդ գիտության հիմնադիրն է։ Տերմինը պաշտոնապես ընդունվել է պլաստիկության վերաբերյալ 3-րդ գիտաժողովում (1929, ԱՄՆ)։ Ռեոլոգիաի համար հիմք հանդիսացան մածուցիկ հեղուկի շարժման դիմադրության վերաբերյալ Ի․ Նյուտոնի օրենքները, անսեղմելի մածուցիկ հեղուկի շարժման Նավիե-Ստոքսի հավասարումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png