Ռոբերտ Հուկ
Ռոբերտ Հուկ Robert Hooke | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1635[1][2][3] կամ հուլիսի 28, 1635[4] Freshwater, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 3, 1703[1][2][3][…] (67 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | անգլիկանություն |
Մասնագիտություն | ճարտարապետ, աստղագետ, ֆիզիկոս, օրագրի հեղինակ, համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփա, գյուտարար, կենսաբան և բնագետ |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Գործունեության ոլորտ | Մեխանիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Քրայսթ Չյորչ, Վեսմինստերի դպրոց, Ուոդհեմ քոլեջ և Օքսֆորդի համալսարան[6] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Գիտական ղեկավար | Thomas Willis? |
Հայտնի աշակերտներ | Էդմունդ Հալլեյ[6] |
Ստորագրություն![]() | |
Robert Hooke Վիքիպահեստում |
Ռոբերտ Հուկ (անգլ.՝ Robert Hooke, 18 հուլիսի, 1635 թվական - 3 մարտի, 1703 թվական), անգլիացի բնախույզ, էնցիկլոպեդիստ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1663 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, ուր ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թվականից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-1683 թվականներին՝ Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։
1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։
Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերական ձգողության գաղափարը, որը 1674 թվականին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679 թվականին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թվականի հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը՝ ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։
Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարի բջիջների կազմությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Архив по истории математики Мактьютор
- ↑ 2,0 2,1 Robert Hooke
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Гук Роберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 Математическая генеалогия — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ռոբերտ Հուկ» հոդվածից (հ․ 6, էջ 638 )։ ![]() |
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1635 ծնունդներ
- Հուլիսի 28 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 1703 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի բնախույզներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի գյուտարարներ