Քրիստիան Հյույգենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Հյույգենս
Christiaan Huygens
Christiaan-huygens4.jpg
Ծնվել էապրիլի 14, 1629(1629-04-14)[1][2][3][…]
Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5]
Մահացել էհուլիսի 8, 1695(1695-07-08)[2][3][6][…] (66 տարեկան)
Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]
ԳերեզմանGrote of Sint-Jacobskerk
ՔաղաքացիությունStatenvlag.svg Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԴավանանքDutch Reformed Church?
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս, երաժշտագետ, գյուտարար, երաժշտության տեսաբան, ֆիզիկոս-տեսաբան, միջատաբան և instrument maker
Հաստատություն(ներ)Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտմաթեմատիկա, Մեխանիկա, ֆիզիկա և աստղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼեյդենի համալսարան և Անժեի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1]
Գիտական ղեկավարFrans van Schooten?[8] և Jan Jansz de Jonge Stampioen?[9]
Եղել է գիտական ղեկավարԼայբնից Գոթֆրիդ Վիլհելմ[10]
Հայտնի աշակերտներDenis Papin? և Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
Ազդվել էԳալիլեո Գալիլեյ
Պարգևներ
ՀայրԿոնստանտիյն Հյույգենս
ՄայրՍուզանա վան Բաերլե
Commons-logo.svg Christiaan Huygens Վիքիպահեստում

Քրիստիան Հյույգենս (հոլ.՝ Christiaan Huygens, ապրիլի 14, 1629(1629-04-14)[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5] - հուլիսի 8, 1695(1695-07-08)[2][3][6][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]), հոլանդացի ականավոր մեխանիկ, ֆիզիկոս և մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության առաջին օտարերկրյա անդամը (1663 թվականից) և Փարիզի ԳԱ հիմնադիր անդամներից (1666 թվականից), լույսի առաջին ալիքային տեսության ստեղծողը։ Այդ տեսության հիմունքները Հյույգենսը շարադրել է իր «Տրակտատ լույսի մասին» աշխատության մեջ (1690

Կարևոր ավանդ ունի մեխանիկայի մի շարք հասկացությունների զարգացման գործում. Հյույգենսն առաջինն է օգտագործել ճոճանակը՝ ժամացույցի կանոնավոր ընթացքն ապահովելու համար, կառուցել առաջին ճոճանակավոր ժամացույցը (1657), արտածել է բանաձև մաթեմատիկական և ֆիզիկական ճոճանակների տատանումների պարբերության համար։ Մշակել է հարվածի տեսության հիմունքները, կատարելագործել աստղադիտակը։ Հյույգենսի մաթեմատիկական աշխատությունները վերաբերել են կոնական հատույթներին, ցիկլոիդի և այլ կորերի հետազոտությանը։ Տվել է շրջանագծի, էլիպսի, հիպերբոլի աղեղների երկարության որոշման մեթոդը, մշակել շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերության որոշման (jt թվի հաշվման) տեսությունը, առաջին հետազոտությունները կատարել հավանականությունների տեսության բնագավառում։ 1655 թվականին հայտնագործել է Սատուրնի արբանյակ Տիտանը և որոշել դրա պտույտի պարբերությունը, պարզել, որ Սատուրնի շուրջը գոյություն ունի օղակ, ոչ մի տեղ չի շոշափում մոլորակի մակերևույթը։ Հյուգենսի աշխատանքները հաստատել են Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի ճշտությունը։ Հակի հետ համատեղ գտել է ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Մշակել է լուսային ալիքների տարածման վերաբերյալ խնդիրների լուծման մոտավոր մեթոդը (Հյուգենս-Ֆրենել սկզբունքը)։ Կառուցել է օկուլյար, որը մինչև այժմ էլ օգտագործվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 438 CC BY-SA icon 80x15.png