Կոնստանտեյն Հյույգենս
Կոնստանտեյն Հյույգենս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1596[1][2][3][…] |
Ծննդավայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Մահացել է | մարտի 28, 1687[1][3][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Գերեզման | Grote of Sint-Jacobskerk |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրոն | Կալվինականություն[4] |
Կրթություն | Լեյդենի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, կոմպոզիտոր, lutenist, դիվանագետ, գրող, ճարտարապետ, գծանկարիչ, դրամատուրգ, երաժիշտ և secretary |
Աշխատավայր | Frederick Henry of Orange-Nassau? |
Ամուսին | Սուզանա վան Բաերլե[4] |
Ծնողներ | հայր՝ Christiaan Huygens?[4], մայր՝ Susanna Hoefnagel?[4] |
Երեխաներ | Քրիստիան Հյույգենս[4], Կոնստանտիյն Հյույգենս[4], Լոդեվիյկ Հյույգենս[4], Philips Huygens?[4] և Susanna Huygens?[4] |
![]() |
Կոնստանտեյն Հյույգենս (նիդերլանդերեն՝ Constantijn Huygens. ծնվել է սեպտեմբերի 4, 1596, մահացել է մարտի 28, 1687 ), հոլանդացի ոսկեդարյան բանաստեղծ, կոմպոզիտոր, երաժիշտ, գիտնական, թարգմանիչ, դիվանագետ, ճանապարհորդ։ Նշանավոր գիտնական Քրիստիան Հյույգենսի հայրն է։
Կոնստանտեյնի հայրը Օրանժի արքայազն Ֆրեդերիկ Հենրիի քարտուղարն էր և հոգ է տարել որդու գեղարվեստական ու գիտական համապարփակ կրթության մասին։ 1625 թվականին Կոնստանտեյնը նշանակվել է Օրանժի նահանգապետ Ֆրեդերիկ Հենրիի քարտուղար և մինչև կյանքի վերջը մնալով Օրանժյան դինաստիայի ծառայության մեջ՝ իրականացրել է մի շարք դիվանագիտական առաքելություններ [6]։
Մոտավորապես 1628 թվականին նա այցելել է երիտասարդ Ռեմբրանդտի և Յան Լիվենսի արվեստանոցները, այնուհետև հնարավորինս աջակցել է նրանց, ինչի շնորհիվ նրանք կարևոր պատվերներ են ստացել։ Հյույգենսը խրախուսել է Ռեմբրանդտին, դրդել է, որ նա զբաղվի առասպելաբանական և կրոնական թեմաներով։ Նրա աջակցությունը զգալի ազդեցություն է ունեցել նկարչի կարիերայի վրա[7]։
Կոնստանտեյն Հյույգենսը պատկանում էր արվեստի բարեկամների Muiderking շրջանակին[8]։
Մեծ ժողովրդականություն են վայելել հատկապես առածների ու էպիգրամների՝ նրա պատրաստած ժողովածուները։ Հյույգենսը երաժշտական մի քանի գործիք է վարպետորեն նվագել, երաժշտական կոմպոզիցիաներ է ստեղծել դրանց համար։ Ի դեպ, նա իր երաժշտական ստեղծագործությունները բարձր է դասել իր հեղինակած գրական երկերից։
Նրա որդին՝ Քրիստիանը ականավոր ֆիզիկոս ու աստղագետ էր[6]։
Կոնստանտեյն Հյույգենսի անունն է կրում Նիդերլանդներում սահմանված հեղինակավոր գրական մրցանակներից մեկը։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Spaense wijsheit (տարեթիվը նշված չէ)
- 1621 Batava Tempe, dat is 't Voor-hout van 's-Gravenhage
- 1623 De uytlandighe herder
- 1622 Kerkuria mastix, satyra, Dat is, 't costelick mal
- 1624 Stede-stemmen en dorpen
- 1624 Zedeprinten
- 1625 Otiorum libri sex
- 1638 Dagh-werck
- 1641 Ghebruyck en onghebryck van 't orgel
- 1644 Momenta desultoria (վերահրատարակվել է 1655 թ.)
- 1647 Eufrasia, Ooghentroost. Aen Parthenine, bejaerde maecht, over de verduysteringh van haer een ooghe
- 1647 Heilighe daghen
- 1647 Pathodia sacra et profana
- 1653 Trijntje Cornelis
- 1653 Vitaulium. Hofwijck, Hofstede vanden Heere van Zuylichem onder Voorburgh
- 1656-1657 թարգմանված առածների ժողովածու
- 1658 Korenbloemen (վերահրատարակվել է 1672 թ.)
- 1667 Zee-straet
- 1841 Cluys-werck (հրատարակվել է Վ. Յոնկբլոետի կողմից)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Constantijn Huygens — 2009.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 ECARTICO
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 Dąbrówka Andrzej (1999)։ Słownik pisarzy niderlandzkiego obszaru kulturowego։ Warszawa: Wiedza Powszechna։ էջ 148-149։ ISBN 83-214-1132-0
- ↑ Zuffi Stefano (2006)։ Rembrandt։ Warszawa: HPS։ էջ 28, 29։ ISBN 83-60529-02-7
- ↑ «De mythe van de Muiderkring – over netwerken» (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-03-ին։ Վերցված է 2023-11-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Constantijn Huygens Web - բանաստեղծությունների ժողովածու
- Constantijn Huygensի գործերը Գուտենբերգ նախագծում
- The Correspondence of Constantijn Huygens in EMLO
- Hofwijck
- Portraits of Constantijn Huygens
- Correspondence of Constantijn Huygens
|