Միացյալ նահանգների հանրապետություն
Միացյալ նահանգների հանրապետություն
| ||||
Republiek der Zeven Verenigde Nederlanden | ||||
---|---|---|---|---|
| ||||
Միացյալ նահանգների հանրապետությունը 1789 թվականին | ||||
Պետական կարգ | դաշնային հանրապետություն | |||
Մայրաքաղաք | Հաագա | |||
Թագավորանիստ ոստան | թագավորական իշխանությունը բացակայում է | |||
Պետության գլուխ | Շտատհալտեր | |||
Արքայատոհմ | Օրանյան-Նասաուական արքայատոհմ | |||
Լեզու | հոլանդերեն, արևմտաֆրիզերեն | |||
Կրոն | Կաթոլիկություն, բողոքականություն, լյութերականություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Ուշ միջնադար | |||
Հասարակարգ | Բուրժուական հասարակարգ | |||
Հիմնադրում | 1581 թվական | |||
Հզորության գագաթնակետ | Ուտրեխտյան միություն | |||
Անկում | հունվարի 19, 1795
| |||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Նիդերլանդներ Բելգիա | |||
| ||||
Պատմության պորտալ |
Միացյալ նահանգների հանրապետություն կամ Նիդերլանդների միացյալ նահանգներ, երբեմն պարզապես՝ Միացյալ նահանգներ կամ Հոլանդական հանրապետություն, միջնադարյան դաշնային հանրապետություն, որը հիմնադրվել է 1581 թվականին[1]՝ Ցածրահողերում հոլանդական ինքնահռչակ պետության ստեղծման և Իսպանական կայսրության դեմ հաջող պայքարի արդյունքում[2]։ Գոյություն է ունեցել մինչև 1795 թվականը՝ Բատավյան հեղափոխության արդյունքում Միացյալ պրովիցիաների հանրապետության անկումն ու Ֆրանսիայի գերիշխանության ընդունումը։
Միացյալ նահանգների հանրապետությունը Ցածրահողերի տարածքում ձևավորված առաջին լիովին անկախ հոլանդական ազգային պետությունն է, որի գոյության ժամանակահատվածը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես ոսկեդարի՝ թռիչքային զարգացման և նվաճումների շրջան։
Մոտ 1,5 միլիոն բնակչութուն ունեցող փոքր հանրապետությունը[3] կարճ ժամանակահատվածում վերածվում է «առտրային հսկայի»՝ դառնալով համաշխարհային առևտրային գերտերություններից մեկը[4]։ Եվրոպայից դուրս նոր տարածքների նվաճմամբ ձևավորվում է Նիդերլանդական գաղութային կայսրությունը, որն իր ռազմական ներուժով մրցունակ էր այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք էին Իսպանական և Բրիտանական կայսրությունները։ Միացյալ նահանգների դրոշի ներքո են ձևավորվել Հոլանդական արևելահնդկական և արևմտահնդկական ընկերությունները։
Հոլանդական հանրապետությունը հանդիսացել է ժամանակաշրջանի առաջադիմական պետություններից մեկը, որը ունենալով ռազմաքաղաքական մեծ ներուժ (մասնավորապես, տարածաշրջանում ամենահզոր ռազմածովային նավատորմերից մեկը), խրախուսել է արվեստն ու գիտությունը, պաշտպանել կրոնական հանդուրժողականությունն ու անհատների մտքի ազատությունը։ 17-րդ դարի Հոլանդիայում են ստեղծագործել ականավոր նկարիչներ Ռեմբրանդ վան Ռեյնը, Յան Վերմեերը, գործունեություն ծավալել գիտնականներ Հուգո Գրոտիոսը և Անտոնի վան Լևենհուկը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pieter Geyl, History of the Dutch-Speaking Peoples, 1555–1648. Phoenix Press, 2001, p. 55.
- ↑ Cook, Chris; Broadhead, Philip (2006). «Population, Urbanisation and Health». The Routledge Companion to Early Modern Europe, 1453–1763. Abingdon and New York. էջ 186.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Demographics of the Netherlands Արխիվացված 2011-12-26 Wayback Machine, Jan Lahmeyer. Retrieved on 10 February 2014.
- ↑ Arrighi, G. (2002). The Long Twentieth Century. London, New York: Verso. էջ 47. ISBN 1-85984-015-9.