Յան Վերմեեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Յան Վերմեեր
Johannes Vermeer - Het melkmeisje - Google Art Project.jpg
Կաթի կուժով սպասուհին
Յան Վերմեեր
Jan Vermeer
Ի ծնե Jan Vermeer van Delft
Յան Վերմեեր վան Դելֆտ
Ծնվել է հոկտեմբերի 311632
Ծննդավայր Դելֆտ, Նիդեռլանդներ
Մահացել է դեկտեմբերի 15, 1675 (43 տարեկանում)
Մահվան վայր Դելֆտ, Նիդեռլանդներ
Ազգություն Հոլանդացի
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդեռլանդներ
Ոճ հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան և Q808561?
Աշխատանքները Q32234?, Q45130?, Q63692? և Կաթնավաճառուհին[1]
Գործունեություն գեղանկարչություն
Ազդվել է Լեոնարդ Բրամեր, Կարել Ֆաբրիտիուս
Յան Վերմեեր
Jan Vermeer
Վերմեերի ստորագրությունը

Յան Վերմեեր (հոլ.՝ Jan Vermeer, Joannis ver Meer, Joannis van der Meer) (ծնվ Հոկտեմբերի 31, 1632թ., Դելֆտ, մահ. դեկտեմբերի 15 1675թ., Դելֆտ) Բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Վերմեերի կյանքից շատ բան հայտնի չէ։ Նա ծնվել է (համենայն դեպս կնքվել է) Դելֆտում 1632 թվականի հոկտեմբերի 31-ին, գործարար վաճառողի ընտանիքում։ Յանը ընտանիքի երկրորդ երեխան էր, և ծնողների միակ որդին։ Նրա հայրը ծագումով Անտվերպենից էր, 1611 թվականին տեղափոխվել էր Ամստերդամ և աշխատում էր որպես մետաքսի ջուլհակ։ 1653 թվականին նա ամուսնացավ, տեղափոխվեց Դելֆտ, և դարձավ իջևանատան տեր։ Նա շարունակում էր զբաղվել մետաքսագործությամբ, ինչպես նաև գրանցված էր Դելֆտի Սբ. Լուկայի համքարությունում, որպես արվեստի իրերի վաճառական։

Կրթություն[խմբագրել]

Վերմեերի աշակերտության տարիների մասին ստույգ տեղեկությունների չեն պահպանվել։ Հայտնի է, որ 1653 թվականի դեկտեմբերի 29-ին Յան Վերմեերին ընդունեցին Սբ. Լուկայի համքարություն։ Համքարության մասնակցության նախապայման էր 6 տարվա գեղանկարչության խորացված ուսուցում համքարության անդամ-վարպետի մոտ։ Վերմերը ծանոթ էր նկարիչներ Լեոնարդ Բրամերի և Հերարդ տեր Բորխի հետ։ Այդ փաստի հիման վրա ենթադրություններ են կատարվել, որ Վերմերը աշակերտել է նրանցից մեկի մոտ։ Բացի դրանից չափազանց տարածված է չհաստատված վարկածը, որ Վերմեերի ուսուցիչն է եղել Կարել Ֆաբրիցիուսը, որը իր հերթին Ռեմբրանդտի աշակերտն էր։ Անշուշտ, Վերմեերի ստեղծագործության վրա հսկայական ազդեցություն է ունեցել ժանրային գեղանկարչության հոլանդացի վարպետ Պիտեր դե Հոոխը, բնակվել է Դելֆտում 1652-1661 թվականներին։ Նրա ոճը գտել է իր հետագա զարգացումը Վերմեերի կտավներում։

Ընտանիք և աշխատանք[խմբագրել]

1653 թ.-ի ապրիլի 20-ին Յան Վերմեերը ամուսնացավ Կատարինա Բոլնեսի հետ, ով Դելֆտի շրջակա գյուղերից էր։ Վերմեերի կալվինիստական հավատը սկզբնապես դժգոհություն էր առաջացրել Բոլնեսի կաթոլիկ ընտանիքում։ Միայն կաթոլիկ Բրամերի հորդորներից հետո Վերմեերի ապագա զոքանչը աղջկա ամուսնության համաձայնություն տվեց։

1660 թ.-ին Վերմեերը կնոջ հետ տեղափոխվեց զոքանչի տուն։ Վերմեերը ուներ 15 երեխա, որոնցից 4-ը մահացան վաղ տարիքում։ Ակնհայտ էր, որ Վերմեերի նյութական վիճակը վատ չէր, քանի որ նա կարող էր առանց որևէ խնդիրի կերակրել իր երեխաներին։ Հայտնի էր, որ նա տարվա ընթացքում 2 նկար էր նկարում, որովհետև Վերմեերը ուներ եկամտի այլ աղբյուրներ։ Նա օգնում էր իր մորը ղեկավարել Դելֆտի գլխավոր շուկայում գտնվող պանդոկը, որը նա ժառանգել էր ամուսնու մահից հետո։ Ենթադրվում է, որ հաստատությունում Վերմերրը կարող էր վարել այն ժամանակվա հոլանդացի նկարիչներին բնորոշ արվեստի նմուշների առևտուր։ 1662-1663 թթ. և 1670-1671 թթ. Վերմեերը զբաղեցնում էր Սբ. Լուկայի համքարության ղեկավարի պաշտոնը։ 17-րդ դարում ցանկացած արհեստավոր և նկարիչ անդամակցում էր համապատասխան համքարությանը, որը կանոնակարգում էր այդ մասնագիտության ներկայացուցիչների գործունեությունը։ Նկարիչների համքարության ղեկավարների պաշտոնը շատ պատվավոր էր, և խոսում էր Դելֆտում Յան Վերմեերի հեղինակության մասին։ Դեռ Վերմեերի կյանքի օրոք նրա նկարների համար վճարում էին մեծ գումարներ։ Հիմնականում Վերմեերը նկարում էր իր բարեգործ պատվիրատուների համար։ Նկարչի գլխավոր հովանավորներ և նրա ստեղծագործության երկրպագուներն էին հացթուխները Հենդրիկ վան Բույթենը և տպարանի տեր Հակոբ Դիսսիուսը, ում հավաքածույում կար Վերմեերի 19 նկար։ Մնացել է անհայտ, Վերմեերը նկարում էր կոնկրետ բարերարների պատվերով, թե նրանք ստացել էին նախապատվության իրավունք վարպետի ստեղծագործությունները գնելու համար։ Վերմեերը հայտնի փորձագետ էր արվեստի հարցում։ Այսպես, օրինակ նա այն փորձագետների թվում էր, որոնց վստահել էին պարզել հռոմեական և վենետիկական կտավների հավաքածուի իսկությունը։ Այդ հավաքածուն առաջարկել էին 30 հազար գուլդենով գնել Բրանդենբուրգի կուռֆյուռստ Ֆրիդրիխ Վիլհելմ Ա-ին։ 1672 թ. Վերմեերը մեկնեց Հաագա, որտեղ նկարիչ Հակոբ Յորդանսի հետ միասին եզրակացություն տվեց նկարների արժեքի մասին։ Նոտարի ներկայությամբ նա հերքեց հավաքածուի իսկությունը և հայտարարեց, որ հավաքածուն արժե պահանվող գնի մեկ տասնորդականից ոչ ավել։

Ի տարբերություն բազմաթիվ այլ նկարիչները, Յան Վերմեերը չուներ աշակերտներ։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել]

Կյանքի վերջին տարիներին նկարչի ֆինանսական դրությունը զգալի վատացավ և նա ստիպված էր վարկեր վերցնել։ 1672-1679 թթ. Ֆրանսիայի հետ պատերազմի արդյունքում գեղանկարչության առևտուրը մարեց։ Վերմեերի կնոջ պարտքերի դուրս գրելու մասին խնդրագրում, թվագրված 1676 թ. ապրիլի 30, նա պարզաբանում էր, որ պատերազմի ժամանակ ամուսինը ստիպված էր վաճառել նկարները ցածր գներով։

1675 թ. Վերմեերը հիվանդացավ և մի քանի օրից մահացավ։ 1675 թ. դեկտեմբերի 15 Վերմեերը հուղարկավորվեց ընտանեկան դամբարանում, Դելֆտի Աուդե Կերկ եկեղեցում։ Կինը ստիպված էր հրաժարվել ժառանգությունից և հանձնել այն պարտատերերին։

Հիշատակ[խմբագրել]

Յան Վերմեերի պատվին կոչել են աստերոիդ (4928) Vermeer, որը հայտնաբերվել է Ղրիմի աստղադիտարանում 1982թ.-ի հոկտեմբերի 21-ին։

Վերմեերի աշխատանքների մեծամասնությունը իրենցից ներկայացնում են հանգամանորեն նկարած ինտերյերով կոմպոզիցիաներ սակավաթիվ կերպարներով։ Գործնականորեն չկան կրոնական թեմաներով նկարներ։

Ներկայումս հայտնի Վերմեերի նկարների ցանկ[խմբագրել]

Ներկայումս աշխարհում հայտնի է Վերմեերի ընդամենը 37 փոքրածավալ աշխատանք։ Նկարների թվագրությունը արվեստի պատմագրության համար մնում է սկզբունքային խնդիր, որովհետև նկարիչը թվագրել է ներկայումս հայտնի նկարներից միայն երեքը՝ Կավատուհու մոտ, Աստղագետը և Աշխարհագրագետը։ Մնացած բոլոր նկարների թվականները մոտավոր են, քանի որ պահպանված տեղեկություններն ու տվյալները բավարար չեն հստակ թվականներ նշելու համար։ [2]

Նկար Վերնագիր Թվական Չափս, նյութ Գտնվելու վայրը
1 Jan Vermeer (attr.) - Christ in the House of Martha and Mary - National Gallery of Scotland.jpg Քրիստոսը Մարիամի և Մարթայի մոտ 1654/1655 160 × 142 սմ, Կտավ, յուղաներկ Շոտլանդիայի ազգային պատկերասրահ, Էդինբուրգ
2 Vermeer saint praxedis.jpg Սուրբ Պրակսեդան (վերագրված է) 1655 101, 6 × 82, 6 սմ., կտավ, յուղներկ Այցելությունների շապելի թանգարան ֆր.՝ Musée de la Chapelle de la Visitation, Մոնակո (Բարբարա Պիաչեսկա Ջոնսոնի հավաքածու)
3 Vermeer - Diana en haar nimfen.jpg Դիանան ուղեկցորդուհիների հետ 1655/1656 98, 5 × 105 սմ, կտավ, յուղաներկ Մաուրիցհոյս, Հաագա
4 Jan Vermeer van Delft 002.jpg Կավատուհու մոտ 1656 143 × 130 սմ, կտավ, յուղաներկ Հին վարպետների պատկերասրահ, Դրեզդեն
5 Vermeer young women sleeping.jpg Քնած աղջիկը 1657 87, 6 × 76, 5 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
6 Jan Vermeer - Girl Reading a Letter at an Open Window.JPG Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը 1657 83 × 64, 5 սմ, կտավ, յուղաներկ Հին վարպետների պատկերասրահ, Դրեզդեն
7 Jan Vermeer van Delft 025.jpg Փողոց Դելֆտում 1657/1658 54, 3 × 44 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
8 Jan Vermeer van Delft 023.jpg Զինվորն ու ծիծաղող աղջիկը 1658 49, 2 × 44, 4 սմ, կտավ, յուղաներկ Ֆրիկի հավաքածու, Նյու Յորք
9 Jan Vermeer van Delft 018.jpg Գինու գավաթը 1658–1660 66, 3 × 76, 5 սմ, կտավ, յուղաներկ Գեղանկարչության պատկերասրահ, Բեռլին
10 Johannes Vermeer - Het melkmeisje - Google Art Project.jpg Կաթնավաճառուհին (նկար, Վերմեեր) 1658–1660 45, 4 × 41 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
11 Jan Vermeer van Delft 006.jpg Գինու գավաթով աղջիկը (Կինը և երկու տղամարդիկ) 1659/1660 78 × 67, 5 սմ, կտավ, յուղաներկ Հերցոգ Անտոն Ուլրիխի թանգարան, Բրաունշվայգ
12 Vermeer-view-of-delft.jpg Դելֆտի տեսարան 1660/1661 98, 5 × 117, 5 սմ, կտավ, յուղաներկ Մաուրիցհոյս, Հաագա
13 Vermeer Girl Interrupted at Her Music.jpg Երաժշտության ընդհատված դասը 1660/1661 38, 7 × 43, 9 սմ, կտավ, յուղաներկ Ֆրիկի հավաքածու, Նյու Յորք
14 Vermeer, Johannes - Woman reading a letter - ca. 1662-1663.jpg Նամակ կարդացող կինը` կապույտով 1662–1664 46, 5 × 39 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
15 Jan Vermeer van Delft 014.jpg Երաժշտության դասը (Տղամարդն ու կինը` վիրջինալի մոտ) 1662–1665 74, 6 × 64, 1 սմ, կտավ, յուղաներկ Թագավորական հավաքածու, Բուքինգհեմյան պալատ, Լոնդոն
16 Woman-with-a-balance-by-Vermeer.jpg Կինը կշեռքով (Մարգարիտներ կշռող կինը) 1662–1664 42, 5 × 38 սմ, կտավ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
17 Vermeer - Woman with a Lute near a window.jpg Ջնար նվագող աղջիկը պատուհանի մոտ 1664 51, 4 × 45, 7 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
18 Jan Vermeer van Delft 008.jpg Մարգարտե վզնոցով երիտասարդ կինը 1664 55 × 45 սմ, կտավ, յուղաներկ Գեղանկարչության պատկերասրահ, Բեռլին
19 Jan Vermeer van Delft 019.jpg Ջրի կժով երիտասարդ կինը` պատուհանի մոտ 1664/1665 45, 7 × 40, 6 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
20 Jan Vermeer van Delft 007.jpg Մարգարտե ականջօղով աղջիկը 1665 45 × 40 սմ, կտավ, յուղաներկ Մաուրիցհոյս, Հաագա
21 Vermeer The Concert.jpg Համերգը 1665/1666 69 × 63 սմ, կտավ, յուղաներկ Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Բոստոն (1990 թ.-ից՝ գողացված է)
22 Vermeer A Lady Writing.jpg Նամակ գրող աղջիկը` դեղինով 1665–1670 45 × 39, 9 սմ, կտավ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
23 Vermeer-Portrait of a Young Woman.jpg Աղջկա գլուխ 1666/1667 44, 5 × 40 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
24 Jan Vermeer van Delft 020.jpg Սրինգով աղջիկը (վերագրված է) 1665/1670 20 × 17, 8 սմ, փայտ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
25 Vermeer - Girl with a Red Hat.JPG Կարմիր գլխարկով աղջիկը 1666/1667 23, 2 × 18, 1 սմ, փայտ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
26 Vermeer Lady Maidservant Holding Letter.jpg Կինը, նամակը և աղախինը 1667/1668 89, 5 × 78, 1 սմ, կտավ, յուղաներկ Ֆրիկի հավաքածու, Նյու Յորք
27 Jan Vermeer - The Astronomer.JPG Աստղագետը 1668 50, 8 × 46, 3 սմ, կտավ, յուղաներկ Լուվր, Փարիզ
28 Jan Vermeer - The Geographer.JPG Աշխարհագրագետը 1668/1669 53 × 46, 6 սմ, կտավ, յուղաներկ Շտեդել, Ֆրանկֆուրտ (Մայն)
29 Vermeer, Johannes - The Loveletter.jpg Սիրային նամակ 1669/1670 44 × 38, 5 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
30 Jan Vermeer van Delft 016.jpg Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր) 1669/1670 24, 5 × 21 սմ, կտավ, յուղաներկ (տեղադրված է փայտի վրա) Լուվր, Փարիզ
31 DublinVermeer.jpg Նամակ գրող կինը և աղախինը 1670 71 × 59 սմ, կտավ, յուղաներկ Իռլանդիայի պետական պատկերասրահ, Դուբլին
32 Vermeer - A young Woman seated at the Virginals.jpg Երիտասարդ կինը վիրջինալի մոտ 1670 25, 5 × 20 սմ, կտավ, յուղաներկ Վիննի հավաքածու, Լաս Վեգաս
33 Vermeer The Allegory of the Faith.jpg Հավատի այլաբանությունը 1671–1674 114, 3 × 88, 9 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
34 Jan Vermeer van Delft 013.jpg Կիթառ նվագող աղջիկը 1672 53 × 46, 3 սմ, կտավ, յուղաներկ Քենվուդ հաուզ, Լոնդոն
35 Jan Vermeer van Delft 011.jpg Նկարչի արվեստանոցում 1673 130 × 110 սմ, կտավ, յուղաներկ Արվեստի պատմության թանգարան, Վիեննա
36 Jan Vermeer van Delft 024.jpg Վիրջինալ նվագող աղջիկը` կանգնած 1673–1675 51, 7 × 45, 2 սմ, կտավ, յուղաներկ Ազգային պատկերասրահ, Լոնդոն
37 Johannes Vermeer - Zittende Klavecimbelspeelster (1673-1675).jpg Վիրջինալ նվագող աղջիկը` նստած 1673–1675 51, 5 × 45, 5 սմ, կտավ, յուղաներկ Ազգային պատկերասրահ, Լոնդոն

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 https://www.rijksmuseum.nl/nl/search/objecten?q=melkmeisje&p=1&ps=12&maker=Johannes+Vermeer&ii=0#/SK-A-2344,0
  2. Netta, I. (1996) Das Phänomen Zeit bei Jan Vermeer van Delft, S. 96. Hildesheim. ISBN 3-487-10160-2.

Արտաքին հղումներ[խմբագրել]