Նիդերլանդների պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Flag of the Netherlands.svg

Նիդեռլանդներ, պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայում։ Ելք ունի դեպի Հյուսիսային ծով։ Այս երկրի պատմությունը գնում է դեպի քարե դար և ձգվում մինչև մեր օրերը։ Դեռ Երկաթի դարում այստեղ բնակվում էին կելտերը, ովքեր էլ այստեղ հիմք դրեցին Լա Տենեան մշակույթին։ Ք․ա․ 2-րդ դարում այստեղ առաջին անգամ գալիս են գերմանական ցեղերը, որոնք էլ հետագայում հիմքն են դառնում հոլանդացի էթնոսի։

Լեյդենի մոտ հայտնաբերված հռոմեացի ձիավորի դիմակ

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք․ա․ 1-ին դարում Ցածր երկրները հայտնվում են հռոմեական տիրապետության տակ և Նիդեռլանդների տարածքը դառնում է հսկայածավալ գերտերության սահմանային կարևոր կետ։ Հռոմեական տիրապետության շրջանում այս տարածքում են բնակվում այլ գերմանական ցեղեր, այդ թվում՝ ֆրիզները, որոնք արդեն մեր թվարկության 28 թվականին ապստամբեցին լծի դեմ և ձեռք բերեցին ինքնավարություն։ 47 թվականից Հռենոս գետը հաստատվել է որպես Հռոմեական կայսրության հյուսիսային սահմնագիծ. այսպիսով այն ընդգրկում էր Նիդեռլանդների տարածքի մոտավորապես հարավային կեսը։ Հռոմեական տիրապետությունն իր ավարտին է հասել 5-րդ դարասկզբին։

Ուտրեխտի առաջին եպիսպոկոս,ֆրիզների առաքյալ Սուրբ Ուիլլբորդը

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում Նիդեռլանդների տարածքում ձևավորվել էին երեք ցեղային միություններ. ֆրիզները, որոնք բնակվում էին ափամերձ շրջաններում և զբաղվում ծովային առևտրով, սաքսերը՝ արևելքում, և ֆրանկները հարավային մասում։ 481 թ. ֆրանկական ցեղերը, Կլոդեվիկ I-ի գլխավորությամբ, միավորվեցին և գրավեցին Գալիայի (ներկայիս Ֆրանսիայի) մեծ մասը՝ ստեղծելով Ֆրանկական պետությունը։ Վերջինիս կազմի մեջ մտավ Նիդեռլանդների տարածքի զգալի մասը (ֆրիզներին և սաքսերին հպատակեցնել ֆրանկներին հաջողվեց ավելի ուշ միայն՝ Կարլոս Մեծի (768-814) ժամանակ)։ Այս շրջանում Նիդեռլանդներում սկսեցին արմատավորվել ֆեոդալական հարաբերություններ և տարածվեց քրիստոնեությունը։

Ֆեոդալական իշխանությունների կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

10-ից 14-րդ դդ. Նիդեռլանդներում ձևավորվեցին մի շարք աշխարհիկ և եկեղեցական ֆեոդալական իշխանություններ, որոնցից էին Հոլանդիայի, Զեյլանդի, Ֆրիզլանդի, Բրաբանտի, Լիմբուրխի և Խրոնինգենի կոմսությունները, ինչպես նաև մեծ թվով մանր տիրույթներ։ Այս իշխանությունները հպատակվում էին օտար միապետերի ու դուքսերի, սակայն գործնականում հանդես էին գալիս որպես ինքնուրույն իշխանություններ։ 12-րդ դարում զարգացում են ապրում տնտեսությունը, առևտուրը և երկրագործությունը։ Զարգանում են նաև քաղաքները, որոնք կարևոր դեր են խաղում որպես առևտրաարհեստավորական կենտրոններ։ Նկատվում է նաև մշակութային աշխուժացում։ Բացվում են դպրոցներ և համալսարաններ, որտեղ ուսուցանվում են միջին դարերի «յոթ ազատ արվեստները»։ Այս շրջանը Նիդեռլանդների պատմության մեջ հայտնի է որպես «12-րդ դարի վերածնունդ»։

Ոսկե առյուծ կոչվող առագաստանավը Ամստերդամի Այ ծովածոցում
Վիլհելմուս Օրանացին

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլանդների իշխանների անհամերաշխության, ինչպես նաև եվրոպական ազդեցիկ իշխանատոհմերի հետ ամուսնական կապերի հետևանքով Նիդեռլանդների զգալի հատվածներ հայտնվում են օտարերկրյա իշխանական տների ձեռքում։ Այսպիսի դինաստիական կապերի միջոցով Բուրգունդիայի իշխան Ֆիլիպ Բարու (1419-1467) իշխանությանն անցան Բրաբանտ, Լիմբուրխ, Հոլանդիա, Զեյլանդ և այլ մի շարք այլ կոմսություններ։ 1477 թվականին Բուրգունդիայի դքսուհի Մարի Բուրգունդացին ամուսնացավ Մաքսիմիլիան Հաբսբուրգեցու հետ։ Նրանց զավակը՝ Գերմանիայի ապագա կայսր Ֆիլիպ Գեղեցիկը, մոր մահից հետո ժառանգեց Նիդեռլանդերը։ Այսպիսով Նիդեռլանդերը ենթարկվեցին Սրբազան Հռոմեական կայսրության միապետին։ 1556 թվականին կրկին դինաստիական ամուսնությունների արդյունքում Նիդեռլանդները հայտնվեց Իսպանական կայսրության տիրապետության ներքո. Նիդեռլանդներն այս շրջանում կառավարվում էր իսպանական կայսրի կողմից նշանակված փոխարքայի կողմից։ 16-րդ դարում Նիդեռլանդներում սկիզբ է առել Ռեֆորմացիան։ Ազնվականությունից բացի, հասարակության գրեթե բոլոր շերտերում մեծ տարածում է գտնում կալվինիզմը (բողոքականության ուղղություներից մեկը)։ Բողոքականությունը, սակայն, խստորեն հետապնդվում էր իսպանական կաթոլիկ իշխանության կողմից՝ հատկապես Ֆիլիպ II օրոք։ Այս, ինչպես նաև Իսպանիայի կողմից վարվող բարձր հարկերի և առևտրային սահմանափակումների քաղաքականությունը, հանգեցրին 1566 թ. Նիդեռլանդների ապստամբությանը՝ Վիլհելմ Օրանացու գլխավորությամբ։ Այս ապստամբությունը հիմք է դնում Ուսթունամյա պատերազմին, որը սկսվում է 1568 թվականին և ավարտվում 1648 թվականին՝ հոլանդացիների հաղթանակով, ովքեր հիմնում են Միացյալ Գավառներ պետությունը։

Յոհաննես Վերմեերի Մարգրատյա ականջօղով աղջիկը նկարը համարվում է հոլանդական ոսկեդարի գլուխգործոցներից մեկը

Ոսկեդարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութսունամյա պատերազմն ու դրա հետ կապված իրադարձությունները Նիդեռլանդները դարձրին Հյուսիսային Եվրոպայի համար մեկ առեւտրային կենտրոնը՝ առաջ անցնելով Ֆլանդերին։ Այսպես սկսվեց հոլանդական ոսկեդարը, որի ժամանակ ծաղկում էին ապրում արտադրությունը, առեւտուրը, արվեստն ու գիտությունը։ 17-րդ և 18-րդ դարերում հոլանդացիները ողջ Եվրոպայի տնտեսապես և մշակութապես ամենահարուստ, տեխնիկապես ամենաառաջավոր ազգն էին։ Այժմ նոր՝ պաշտոնապես կալվինիստ այս ազգը իր նման կտրուկ առաջընթացով ստիպեց առաջ գալ նրան, ինչը պատմաբան Սայմոն Սքաման անվանել է «հարուստների ամոթը»։ Այս շրջանում վարդակակաչի մեծ պահանջարկը առաջացրեց առաջին առեւտրային վթարը 1637 թվականին, սակայն տնտեսական ճգնաժամը արագ հաղթահարվեց։ Անտառային արդյունաբերության մեջ սղոցարանի ներդրումը օգնեց նավաշինարարության, փայտից շենքերի շինարարության եւ տախտակների արտադրության կտրուկ զարգացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց համաշխարհային առեւտրի աշխուժացմանը։ Շուտով բացվեց Հոլանդական Արևելահնդկական կազմակերպությունը (Verenigde Oostindische Compagnie կամ VOC), որն աշխարհի առաջին միջազգային կազմակերպությունն էր՝ ֆինանսավորված ապրանքների արտահանման համար։ Այն զբաղվում էր դեպի Հնդկաստան և Ինդոնեզիա ապրանքի արտահանմամբ և Նոր Ամստերդամի գաղութայնացմամբ։ Ցածր երկրները դառնում է նաև արևելք-արևմուտք հարաբերությունների կենտրոն։ Այստեղ էին գալիս եվրոպական երկրներ վերադարձող նավերը, իսկ բուն Եվրոպայում Նիդեռլանդները ընկալվում էր որպես գերմանախոս դրախտ։ Շուտով Հոլանդական Արեւելահնդկական կազմակերպությունը մոնոպոլ դիրք է գրավում Ճապոնիայի հետ առևտրում՝ Դեջիմայում հենակետ ունենալու շնորհիվ։ Հոլանդական նավերը գրավում են նաև Բալթիկ ծովի ափերը, ուր տարեկան 1000 հոլանդական նավ էր հաճախում։ Տնտեսության հետ համաքայլ էր մշակույթը։ Վերածննդի հումանիզմի գաղափարներն այնքան խորն էին արմատավորվել Նիդեռլանդներում, որ այս երկիրը հանդուրժողականության խորհրդանիշն էր անգամ 17-րդ դարում, այնպես, ինչպես և այժմ։ Դիահերձումը, մարդու անատոմիայի ուսումնասիրությունը նույնքան տարածված էին, որքան աստղագիտությունն ու փիլիսոփայությունը։ Ծաղկում էր Լեյդենի համալսարանը, որը՝ հիմնված դեռ Վիլհելմուս Օրանացու կողմից, այժմ գրավում էր գիտնականների եւ ուսումնատենչների ամբողջ Եվրոպայից։ Միայն բավական է նշել, որ աշխարհահռչակ Ռենե Դեկարտն այստեղ էր աշխատում՝ ցույց տալու համար, թե ինչ էր ներկայացնում Լեյդենի համալսարանն իրենից։ Հոլանդական իրավաբանությունը եւս իր գագաթնակետին էր։ Մշակվում էին ծովի եւ առեւտրի օրենսդրություններ։ Հոլանդացի Հուխո Խրոտիուսը կարևորագույն դեր է խաղացել միջազգային իրավունքի հիմնման մեջ։ Հոլանդական տոլերանտության հողի վրա ծաղկում էր գրատպությունը։ Հազարավոր գրքեր կրոնի, փիլիսոփայության եւ գիտության մասին, որ անմիջապես կայրվեին կաթոլիկ մի երկրում, Նիդեռլանդներում լայն տարածվում էին եւ կարդացվում։ Քրիստիան Հյույգենսը ով հայտնի աստղագետ էր, ֆիզիկոս և մաթեմատիկոս, ևս հոլանդացի էր։ Նա է ստեղծել մեխանիկական ժամացույցը։ Նա նաև օպտիկայում է հայտնագործություններ կատարել, բայց օպտիկայի ոլորտում ամենանշանավոր հոլանդացին, անշուշտ, Անտոն ֆան Լեեուվենհոեկն է, որը կատարելագործեց մանրադիտակը՝ այդպիսով հիմք դնելով մանրէաբանությանն ու մոլեկուլային կենսաբանությանը։ Յան Լեեխհվատերը մեծ ներդրում կատարեց Նիդեռլանդների օգտին՝ ծովի դեմ հավերժական պատերազմում։ Տեսողական արվեստում գերակշիռ էր Բարոկկոն, սակայն թեմաներն էին հասարակ կյանքը, միջին դասի մարդկանց առօրյան, բնական լանդշաֆտների եւ այլնի պատկերումը։ Այս շրջաում ամենանշանավոր հոլանդացի նկարիչներն են Ռեմրանդը, Յոհաննես Վերմեերը, Յակոբ ֆան Ռուիսդաելը և Ֆրանս Հալսը։

Պետեր Ստուֆեսանդը՝ Նոր Նիդեռլանդ (այժմ՝ Նյու Յորք) պրովինցիայի առաջին գեներալ-ղեկավարը

Հոլանդական աշխարհակալությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդական Արևմտահնդկական կազմակերպությունը(հոլ.՝ GWC) զբաղվում էր Ամերիկայի գաղութացմամբ։ Շուտով այն սկսում է զբաղվել նաեւ Աֆրիկայից ստրուկների ներկրմամբ։ Հոլանդական էքսպանսիան մի քանի հիմնական ուղղություն ուներ՝ Ամերիկա, Ասիա, Աֆրիկա։ Շուտով հոլանդական տիրապետությունը սկսեց տարածվել ամենուր՝ Ամերիկայի արեւելյան ափից մինչեւ Հարավային Աֆրիկա։ Հոլանդացիները այս երկրների ժողովուրդներին ստրկացնում էին, տարածում այնտեղ իրենց կրոնն ու մշակույթը, պրոպագանդում լեզվի կիրառությունը։ Արևելահնդկական և Արևմտահնդկական հոլանդական կազմակերպությունները թույլ էին տալիս մայրցամաքային Նիդեռլանդներին հեշտությամբ կառավարել հեռավոր գաղութները։ Առավել կարևոր էր հարավաֆրիկյան գաղութը, որը Նիդեռլանդների համար նույնն էր, ինչ Միացյալ Թագավորության համար՝ Հնդկաստանը 19-րդ դարում։ Այստեղ հոլանդերենը պաշտոնական լեզուն էր, սակայն հոլանդական բարբառների վրա ձեւավորված, այսպես կոչված, «խոհանոցային հոլանդերենը» մեծ թափ էր առնում եւ շուտով վերածվաց այլ լեզվի՝ աֆրիկաանսի։ 18-րդ դարում, սակայն, հոլանական աշխարհակալությունը սկսեց մարել և ճնշվել Բրիտանիայի կողմից։ Վիեննայի համաժողովը 1815 թվականին ամրապնդեց բրիտանացնիների իրավունքներն այդ տարածքներ նկատմամբ։ Հոլանդական տիրապետությունը մնաց միայն Հարավային Աֆրիկայում, ուր մինչ այժմ էլ զգացվում է Ցածր երկրների ազդեցությունը, սակայն ամենաշատը՝ աֆրիկաանս լեզվի և նրա կրողների մեջ։

Հոլանդական հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդիան Ութսունամյա պատերազմի արդյունքում անկախացել էր ու դարձել հանրապետություն, ուր յուրաքանչյուր գավառ մեծ ազատություններ ու առավելություններ ուներ, մինչդեռ իրականում երկիրը ղեկավարվում էր հարուստ վերնախավի կողմից։ Ամեն գավառ ուներ տարածքային գեներալ, որոնք էլ միավորվում էին Օրանժ-Նասսաուի տանը։ Այս շրջանում ծաղկում էր ապրում հոլանդական տնտեսությունը։ Առեւտրական աշխույժ հարաբերությունները Հոլանդիա գավառը դարձրել էին Եվրոպայի կենտրոնը։ Բազում ներգաղթյալներ Գերմանիայից, Ֆլանդերից եւ այլ երկրներից գալիս էին բնակվելու իրենց երեւակայության մեջ դրախտային Ամստերդամում, իսկ ժամանակակիցները նշում են, որ հիացած էին քաղաքի բնակիչների ապահով ու անհոգ ապրելակերպով։ Նիդեռլանդների ամենամեծ հակառակորդը, ով հավակնում էր գերմանական դրախտի դերին, Մեծ Բրիտանիան էր։ Ահա այդ պատճառով էլ սկսվեցին անգլո-հոլանդական ծովային պատերազմները, որոնք տեւեցին մինչեւ 1674 թվականը։ Անգլիացիների նպատակն էր ճնշել հոլանդական առևտուրն ու այդպիսով նպաստել Բրիտանական աշխարհակալության եզակիությանը։ Պատերազմի ավարտին Հոլանդիայում հաստատվեց ռեգենտություն, սակայն այն երկար չտեւեց եւ կրկին հաստատվեց Օրանժի տունը։ Վերսկսկվեցին անգլո-հոլանդական պատերազմերը, որոնք մեծ վնաս հասցրին Նիդեռլանդներին։ Պետությունը կրկին ընկավ բրիտանական ազդեցության տակ։ Շուտով, բրիտանական ազդեցության մարման հետ միասին, Նիդեռլանդները վերականգնեց իր ինքնիշխանությունն ու դարձավ սահմանադրական միապետություն։

Հոլանդական նավակայանը Մեծ դեպրեսիայի ժամանակ

Նորագույն պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդեռլանդները պահպանեց չեզոքություն, այդ ընթացքում երկիրը ծաղկում էր։ Ռազմական կոնֆլիկտը չէր ազդում հոլանդացիների վրա, որոնք շարունակում էին զբաղվել առեւտրով, այս անգամ՝ նաև ռազմական։ 1918 թվականին Ցածր երկրները հարձակման ենթարկվեցին, սակայն հարձակումը անհաջող էր, թեեւ ավերածությունների պատճառ դարձավ։ Առավել մեծ վնաս էր հոլանդացիների համար պատերազմի արդյունք Մեծ դեպրեսիան, որի հաղթահարման համար նրանք ստիպված էին ծայրահեղ դիմակայություն ցույց տալ ֆինանսների արտահոսքին եւ բավարարվել մինիմալ պայմաններով։ Աղետալի էր Երկրորդ Համաշխարհայինը։ 1939 թվականին, երբ նոր էին բորբոքվում ռազմական կրքերը, Նիդեռլանդները հայտարարեց իր չեզոքության մասին։ Սակայն 1940 թվականի մայիսի 10-ին նացիստական զորքերը հարձակում գործեցին Նիդեռլանդների և Բելգիայի վրա և արագ գրավեցին այս երկիրները։ Նիդեռլանդներում հաստատվեց նացիստական վարչակարգ։

Դավթի աստղը․ ներսում հոլանդերեն գրված է հրեա

Հոլոքոսթը Նիդեռլանդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական օկուպացիայից առաջ Նիդեռլանդներում ապրում էր ավելի քան 140․000 հրեա։ Օկուպացիայի օրվանից իսկ, սկսվեց հրեաների մասսայական սպանդը, իսկ պատերազմի ավարտին ընդամենը 40․000 հրեա էր դեռ կենդանի։ Մահացածների ցուցակում էր նաև աշխարհահռչակ Աննա Ֆրանկը, ով իր օրագիրը պահել է achterhuis-ում(սև տուն)։ Հետագայում հայրը գտել է օրագիրն ու հրատարակել։

կանադացիների ժամանումը Նիդեռլանդներ

Պատերազմի ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանդական պատերազմը, ինչպես նաեւ կանադական եւ բրիտանական զորքերի ժամանումը Նիդեռլանդներ վերացրին նացիստական տիրապետությունն այդ երկրում։ Սակայն պատերազմն իրեն զգացնել տվեց։ Վրա հասավ Սոված ձմեռը, որի ժամանակ Նիդեռլանդներում մասսայական սով էր։ Պատերազմը կործանել էր այնպիսի քաղաքներ, ինչպես Ռոտերդամը, Նիյմեխենը, Արնհեմը և Հաագան։ Սակայն սա չխանգարեց հոլանդացիներին միանալու հականացիստական ուժերին ու փայլուն հանդես գալ պատերազմում։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին Բելգիան, Նիդեռլանդները, Լուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան և Արևմտյան Գերմանիան հիմնեցին Ածխի եւ երկաթի եվրոպական միությունը, որը հետագայում հիմք հանդիսացավ Եվրամիության հիմնման։ Այս շրջանում եղավ հոլանդական բնակչության բումը, երբ բնակչությունը կտրուկ աճեց։ Տեղի ունեցավ բնակչության լիբերալիզացիա, երբ ազատու հասարակ դարձան թմրադեղերը, մարմնավաճառությունը, սեռական ազատությունը։ Առաջին խիզախ պետությունը Նիդեռլանդներն էր, որը օրինական դաշտ մտցրեց այս ազատությունները։ Երկիրը աշխարհիկացվեց։

Տեսարան մերօրյա Ամստերդամից

Նիդերլանդներն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Նիդերլանդների բնակչությունը հասավ 15․9 միլիոնի։ Ստեղծվել է, այսպես կոչված, Ranstad-ը, որը ներառում է Ամստերդամը, Հաագան, Ռոտերդամն ու Ուտրեխտը։ Այս քաղաքային ագլոմերացիան իր 7․100․000 բնակչությամբ ամենամեծերից է ողջ Եվրոպայում։ Այս պետությունը հեշտությամբ վերածվել է աշխարհի տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկի։ 2011 թվականի տվյալներով այն ամենաերջանիկ պետությունն է։ Այսօր Նիդեռլանդները ծաղկում է։