Օրանացիների արքայական տունն ու Լեյդենի համալսարանը մինչ այժմ էլ սերտ կապեր են պահպանում։ Վիլհելմինա, Յուլիանա և Բեատրիքս թագուհիները, ինչպես նաև թագիշխան Վիլեմ Ալեքսանդրը այդ համալսարանի ուսանողներ են եղել։ 2005 թվականին Բեատրիքս թագուհին ստացավ Լեյդենի համալսարանի պատվավոր աստիճանի կոչում։
Ներկայումս համալսարանում գործում է 9 ֆակուլտետ, ավելի քան 50 բաժին և 150 կրթական ծրագիր և միջազգային ճանաչում ունի։ Համալսարանի կազմի մեջ մտնում են 40 գիտահետազոտական ինստիտուտներ։ Լեյդենի համալսարան են գալիս սովորելու աշխարհի տարբեր ծայրերից։ Այժմ համալսարանում սովորում է ավելի քան 17000 ուսանող։ Ուսուցողական անձնակազմը՝ 3244 մարդ։