Վիլհելմ I Օրանացի
Վիլհելմ I Օրանացի, կամ Վիլհելմ Լռակյաց (հոլ. Willem van Oranje, Willem de Zwijger, ապրիլի 24, 1533, Դիլենբուրգ, Իսպանական Նիդերլանդներ, Իսպանական կայսրություն[1] - հուլիսի 10, 1584[2][3][4][…], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), Օրանի թագաժառանգ, նասաուի կոմս, Նիդերլանդական բուրժուական հեղափոխության 16-րդ դարի գործիչ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ I Օրանացին ծնվել է 1533 թվականի ապրիլի 24-ին գերմանական Նասաու կոմսության Դիլենբուրգ քաղաքում։ Ընդարձակ տիրույթներ ուներ Նիդերլանդներում և Ֆրանսիայում (Օրանժի իշխանություն)։ 1560-ական թվականներին գլխավորել է նիդերլանդական ազնվականության հակաիսպանական ընդդիմությունը։ Իսպանական բանակի՝ Նիդերլանդներ մտնելուց հետո փախել է Գերմանիա և գերմանական բողոքական իշխանների և ֆրանսիական հուգենոտների օգնությամբ քանիցս ներխուժել (1568, 1572) Նիդերլանդներ։ Երկրի հյուսիսում ժողովրդական ապստամբության հաջողությունները դրդել են Վիլհելմ I Օրանացուն անցնել հեղափոխության կողմը։ ։ Հոլանդական խոշոր առևտրային բուրժուազիայի աջակցությամբ 1572 թվականին Վիլհելմը փաստորեն դառնում է հյուսիսային նահանգների կառավարիչ։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ նա նպաստել է Իսպանիայի դեմ պայքարող ազգային ուժերի ամրապնդմանը։ Երկրի հարավում ապստամբության հաղթանակից հետո (1576) Հոլանդիայից տեղափոխվել է Բրյուսել և 1577 թվականին դարձել Բրաբանտի ռուվարդ (բարձրագույն վարչական պաշտոն)։ Սպանվել է 1584 թվականի հուլիսի 10-ին իսպանական գործակալ Բալտասար Ժերարի ձեռքով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rachfahl F., Wilhelm von Oranien…, Bd 1-3, Halle - Haag, 1906-24;
- Blok P. J., Willem de Eerste Prins van Oranje, dl 1-2, Arnst., 1919-20;
- Schelven A. A., Willem von Oranje, Haarlem, 1933.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вильгельм I Оранский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Willem I van Oranje-Nassau — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան