Պրահայի Կարլի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրահայի Կարլի համալսարան
Charles-University-symbol-4.png
Apolinář 2.jpg
Տեսակ համալսարան
Հիմնադրված է ապրիլի 7, 1348
Հիմնադրիր Կառլոս IV կայսր
Անվանված է Կառլոս IV կայսր
Տիպ Հասարակական
Ռեկտոր Պրոֆեսոր Վացլավ Համփլ
Ուսանողներ ~50,000
Անդակակցություն Կոիմբրայի խումբ
Կամպուս Քաղաքային
Երկիր Չեխիա
Տեղագրություն Պրահա, Չեխիա
Հասցե Ovocný trh 5, 116 36 Praha 1
Կայք www.cuni.cz/
Կոորդինատներ: 50°5′18.2400001″ հս․ լ. 14°24′13.320000100002″ ավ. ե. / 50.088400000028° հս․. լ. 14.40370000002777751° ավ. ե. / 50.088400000028; 14.40370000002777751
Charles University in Prague Վիքիպահեստում

Պրահայի Կարլի համալսարան (չեխ․՝ Univerzita Karlova v Praze, չեխ․՝ Karlova univerzita, լատ.՝ Universitas Carolina, գերմ.՝ Karls-Universität Prag, անգլ.՝ Charles University in Prague), Չեխիայի գլխավոր համալսարանը, Կենտրոնական Եվրոպայի և աշխարհի ամենահին համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է Կառլոս IV կայսեր կողմից 1348 թվականին։[1] 2012 թվականին համալսարանն առաջին անգամ ընդգրկվել է լավագույն 200 բուհերի մեջ դասավանդվող մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների շնորհիվ։[2] Առարկաները դասավանդվում են չեխերեն և անգլերեն։

Համալսարանում այժմ սովորում է ավելի քան 51000 ուսանող,[1] որոնցից մոտ 4000 օտարերկրացի են։ Օտարերկրյա ուսանողների մեծ մասը սլովակներ են, հույներ և անգլիացիներ։

Համալսարանը համագործակցում է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, այդ թվում՝ 23 բուհի հետ ԱՄՆ-ում, 19-ի հետ Գերմանիայում և 11-ի հետ՝ Ֆրանսիայում։[3] Կարլի համալսարանը Օքսֆորդի, Սորբոնի, Բոլոնիայի, Ժնևի և այլ համալսարանների հետ մտնում է եվրոպական գլխավոր բուհերի միության կազմի մեջ։ Համալսարանում դասավանդում են աշխարհի առաջատար համալսարանների դասախոսները։

Չնայած պատմական կարգավիճակ ունենալուն՝ համալսարանը, ըստ 2012 թվականի «Շանհայական գնահատական»-ի, մտնում է աշխարհի միայն լավագույն 300 համալսարանների կազմի մեջ,[2] սակայն չեխական բուհերի շարքում առաջին տեղն է զբաղեցնում։[2] 2012 թվականին համալսարանը դասվել է 200 լավագույն համալսարանների շարքը՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառների համար։[2] 2006 թվականից համալսարանի ռեկտորի պաշտոնն զբաղեցնում է Վացլավ Համփլը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի վերջում Պրահայում համալսարանի հիմնադրման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին: Որոշ վանական պատվիրատուներ, այդ թվում ավգուստինները և դոմինիկները արդեն ծավալում էին անկախ ուսուցման գործունեություն: Վացլավ II թագավորը մտածում էր մի այնպիսի ազդեցիկ դպրոցի մասին, ինչպիսին Սուրբ Վիտուսի մայր տաճարն էր («studium generale») համալսարանում, սակայն այս գաղափարի շուրջ ծավալվեցին անհամաձայնություններ, հատկապես արիստոկրատ հասարակությունը մտավախություն ուներ եկեղեցու ազդեցության շրջանակների աճից, որպես բացառիկ կրթության կենտրոն[4]։

Պրահայում բարձրագույն դպրոցի հիմնադրման պատճառներից մեկն էլ հանդիսացավ (լատ.՝ universitas) 1344 թվականին Պրահայի եպիսկոպոսի արքեպիսկոպոս վերահռչակումը :. Բոհեմիան լիովին անկախացել էր գերմանական լանդերից, առաջին արքեպիսկոպոսը դարձավ Արնոշտը[4]: Հավանական է, որ համալսարանի հիմնադրումը նրա մտահղացումն էր:

1346 թվականին իր իրավունքներն սկսեց իրականացնել կայսր ԿարլIVը: Այդ ժամանակ նա ընդամենը երեսունմեկ տարեկան էր, սկզբնական կրթություն ստացել էր Ֆրանսիայում. Ստույգ փաստարկներ չկան, բայց հավանական է, որ երիտասարդ Կարլը դասախոսություններ է կարդացել Սորբոննում և ծանոթ է եղել նրա կառուցվածքին: Հավանաբար նոր համալսարանի համար մոդել է հանդիսացել Սորբոնի համալսարանը, և ոչ թե, այսպես կոչված, «բոլոնյան տիպի համալսարանները»: Համալսարանը ղեկավարում էին մագիստրոսական աստիճան ստացած մարդիկ, իսկ բոլոնյան համալսարաններում այդ աշխատանքը կատարում էին շատ ուսանողներ:

Համալսարանի ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • աստվածաբանական երեք (Կաթողիկե, ավետարանական եւ հասիթե);
  • բժշկական վեց (նրանցից երեքը Փարիզում, մեկը Պլզենում և Գրադեց-Կարլովի ու դեղագիտական ֆակուլտետ);
  • ֆիզ-մաթ (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա);
  • փիլիսոփայության;
    • Ընդհանուր լեզվաբանության Ինստիտուտ
    • Ազգաբանության Ինստիտուտ
    • Թարգմանչության ինստիտուտ
    • փիլիսոփայության և կրոնական հետազոտությունների ինստիտուտ
    • Հնչյունաբանություն Ինստիտուտ
    • Լոգիկայի ամբիոն
    • Մանկավարժության ամբիոն
    • Թատրոնի ամբիոն
    • Կինոյի ամբիոն
    • Ֆիզկուլտուրայի ամբիոն
    • Հոգեբանության ամբիոն
    • Սոցիոլոգիոյի ամբիոն
    • Լեզուների կենտրոն
    • և այլն
  • մանկավարժական;
  • հասարակական գիտություններ (էկոնոմիկա,տնտեսագիտության, կառավարման, լրագրություն, դիզայն, միջազգային հարաբերություններ);
    • Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերությունների Ինստիտուտ(Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն)
    • Երկրաբանական (միջազգային երկրաբանական)
    • Տնտեսական գիտությունների Ինստիտուտ (Տնտեսագիտության տեսություն)
    • Սոցիոլոգիայի ինստիտուտ
    • Կապի եւ լրագրություն ինստիտուտի)
  • Բնապահպանության;
  • Կարլի համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ (կառավարում);
  • հումանիտար գիտություն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «CU profile»։ CU in Prague (официальный сайт)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Charles University in Prague - страница университета на сайте рейтинга»։ ARWU։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-19-ին 
  3. «Высшее образование в Чехии»։ Studentur։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-25-ին 
  4. 4,0 4,1 Štemberková, 2011, էջ 17