Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան (իսպ.՝ Universidad Complutense de Madrid կամ Մադրիդի համալսարան, լատ.՝ Universitas Complutensis) հասարակական և հետազոտական համալսարանՄադրիդում, որը աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է։ Համալսարանում ուսանում է 86.000 ուսանող[6] և համարվում է Իսպանիայի ամենաբարձրակարգ համալսարաններից մեկը[7][8]։ Այն տեղակայված է Սյուդադ Յունիվերսիտարիա թաղամասում և հատվում է Պոզուելո դե Ալակրոն բնակավայրի հետ։
Վերջին տարիներին համալսարանի շրջանավարտները ստացել են բազմաթիվ գիտական մրցանակներ, այդ թվում Նոբելյան մրցանակ (7), Աուստրիասի արքայազնի մրցանակ (18), Միգել դե Սերվանտես մրցանակ (7), բացի այդ զբաղեցրել են տարբեր բարձրաստիճան պաշտոնններ միջազգային և եվրոպական հեղինակավոր կառույցներում։ Համաձայն El Mundo ամսագրի համալսարանը համարվում է Իսպանիայի ամենահեղինակավոր ակադեմիական կառույցը[10]։