Իգնատիոս դե Լոյոլա
Jump to navigation
Jump to search
Իգնատիոս դե Լոյոլա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1491 |
Ծննդավայր | Holy House, Ասպեյտիա, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 31, 1556 (64 տարեկանում) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[1] |
Քաղաքացիություն | Կաստիլիայի թագավորություն Իսպանիա[2] |
Մայրենի լեզու | բասկերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Փարիզի համալսարան և Ալկալի համալսարան |
Երկեր | Spiritual Exercises of Ignatius of Loyola? |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, Jesuit և զինծառայող |
Զբաղեցրած պաշտոններ | Հիսուսի միաբանության գեներալ |
Ignatius of Loyola Վիքիպահեստում |
Իգնատիոս դե Լոյոլա (իսպ.՝ Ignacio (Íñigo) López de Loyola, բասկ.՝ Ignazio Loiolakoa, 1491 թ. հոկտեմբերի 23, Ասպեյտիա - 1556 թ. հուլիսի 31, Հռոմ), կաթոլիկ եկեղեցու գործիչ, ճիզվիտների միաբանության (պաշտոնական անունը՝ Հիսուսի միաբանություն) հիմնադիր և առաջին ղեկավար (գեներալ)։ Կաթոլիկ եկեղեցու սուրբ։ Իսպանացի ազնվական, մենակյաց, 1537 թվականին դարձել է հոգևորական։
1541 թվականին ընտրվելով օրդենի ցմահ «գեներալ»՝ այն դարձրեց հակառեֆորմացիայի պայքարի միջոց։ Մշակել է օրդենի կազմակերպչական և բարոյական սկզբունքները. «Հոգևոր վարժություններ» աշխատության մեջ շարադրել է ճիզվիտական դաստիարակության սիստեմը, որի նպատակն էր ճնշել մարդու անհատականությունն ու նրան հնազանդեցնել եկեղեցուն։ 1622 թվականին կաթոլիկ եկեղեցին Լոյոլային դասել է սրբերի շարքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118555359 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ LIBRIS — 2015.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 657)։ ![]() |