Ջեզու եկեղեցի
Ջեզու եկեղեցի (իտալ.՝ Chiesa del Gesù), Հիսուսի միաբանություն (ճիզվիտների միաբանություն) կաթոլիկ կազմակերպության Մայր տաճար Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Պաշտոնական անվանումն է Chiesa del Santissimo Nome di Gesù all'Argentina[2][3][4]։ Եկեղեցու ճակատամասը բարոկկո ոճով կառուցված առաջին ճակատամասն է[5]։ Եկեղեցին օրինակ է հանդիսացել հազարավոր նմանատիպ հիսուսյան եկեղեցիների համար, որոնք հետագայում կառուցվել են ամբողջ աշխարհում։ Ջեզու եկեղեցին տեղակայված է Հռոմում, Պիացցա դել Ջեզու հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]


Իսպանացի կարդինալ Բարտոլոմեո դելա Կուևան խնդրում է Միքելանջելոյին ձևավորել եկեղեցին։ Վերջինս առաջարկում է դա անել անվճար, սակայն կարդինալ Ալեսանդրո Ֆարնեզեն՝ Պողոս III Պապի թոռը, մերժում է, և արդյունքում եկեղեցին կառուցում են Ֆարնեզե ընտանիքի ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլան և Ջակոմո դելա Պորտան։ Եկեղեցին կառուցվում է նախկին Սանտա Մարիա դելլա Ստրադա եկեղեցու տեղում։ Այնտեղ էր Հիսուսի միաբանության հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլան աղոթում Տիրամոր պատկերի առջև։ Ներկայումս այդ սրբապատկերը զարդարված է ակնեղենով, և այն կարելի է տեսնել Ավագ խորանի աջ կողմում գտնվող Իգնատիոսի կապելլայում։
Եկեղեցու շինարարությունը, ըստ Վինյոլայի նախագծի, սկսվում է 1568 թվականի հունիսի 26-ին։ Նրան օժանդակում է Ջիովանի Տրիստինոն (Հիսուսի միաբաններից), որը փոխարինում է Վինյոլային 1571 թվականին։ 1575 թվականին նա մահանում է, և նրան էլ հաջորդում Հիսուսի միաբանության ճարտարապետ Ջիովանի դե Ռոսիսը։ Ջակոմո դելա Պորտան մասնակցել է խաչաձև կամարի, գմբեթի և աբսիդի կառուցմանը։
Այս եկեղեցու ձևավորումը օրինակ է հանդիսացել հիսուսյան եկեղեցիների համար։ Դա տևել է մինչև 20-րդ դարը։ Եկեղեցին ունի մեկ նավ, և ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ավագ խորանի վրա։ Իսկ ենթակողմերի փոխարեն կամարակապ բացվածքների ետևում միմյանց կապակցված նույնատիպ կապելլաներ են[6], որոնց մուտքերը ճաղաշարքով ձևավորած դարբասներ են։ Տրանսեպտները վերածված են ելունդների, որոնց ետին պատերին բեմեր են կցված։
Եկեղեցու նախագիծը համապատասխանում է Վերածննդի ժամանակաշրջանի[7] կենտրոնական պլանավորմանը՝ ինչն արտահայտվում էր հսկայական գմբեթով և ծավալուն նավով, որն էլ բնորոշ էր քարոզչական եկեղեցիներին։ 13-րդ դարից սկսած դրանք հիմնել են դոմինիկյաններն ու ֆրանցիսկյանները։ Ամենուր բազմերանգ մարմարե հարդարանքներ են և ֆրեսկոներով պատված կամարներ, որոնք հարստացնում էին առաստաղը, և ճերմակ ստուկկոյից և մարմարից պատրաստված արձաններ։
Եկեղեցու օծումը իրականացվել է կարդինալ Գուլիո Անտոնիո Սանտորիի կողմից 1584 թվականի նոյեմբերի 25-ին։
Ինտերիերի ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ սկզբնական Ավագ խորանը ձևավորել է Ջակոմո դելլա Պորտան։ 19-րդ դարի վերանորոգման ժամանակ այն հեռացվել է, իսկ խորանը հետագայում ձեռք է բերել Պատրիկ Լիհի արքեպիսկոպոսը իր նոր եկեղեցու համար, որտեղ էլ տեղադրվում է աննշան փոփոխութուններից հետո[8]։
Ներկայիս խորանի հեղինակն է Անտոնիո Սարտին (1797–1880 թթ․)։ Այստեղ չորս սյուներն ամբողջանում են նեո-դասական ճակտոնով։ Սարտին աբսիդը պատում է մարմարով և պատկերազարդում է աղոթատեղին։ Բեմի «IHS» ճաճանչապսակի հրեշտակները Ռինալդո Ռինալդիի (1793–1873թթ․) աշխատանքն են։ Իսկ ճաճանչապսակի երկու կողմերում ծնկի եկած հրեշտակների հեղինակներն են Ֆրանչեսկո Բենալիան և Ֆիլիպո Գնաչարինին (1804–1875թթ․)։ Բեմի պատկերման հեղինակն է Ալեսանդրո Կալպատին (1810–1868թթ․)։ Աբսիդի առաստաղի նկարազարդել է Ջիովանի Բատտիստա Գաուլլին։
Ինտերիերի ձևավորման ամենավառ առանձնահատկությունը առաստաղի ֆրեսկոն է՝ Trionfo del Nome di Gesù, որը ևս Ջիովանի Բատտիստա Գաուլլի աշխատանքն է։ Վերջինս ձևավորել է նաև գմբեթը, կենտրոնական կամարը, պատուհանների խորշերը և տրասեպտների առաստաղները։
Եկեղեցու երգեհոնը կառուցվել է իտալական Տամբուրինի ֆիրմայի կողմից։ Այն ունի երեք ձեռքի ստեղնաշար։ Խողովակները եկեղեցում տեղաբաշխված են երեք առանձին ուղղություններով։ Երկու զարդարված ճակատամասերը թեքվում են դեպի տրանսեպտի պատերը, իսկ փոքր փոխերգարանը տեղակայված է արևմտյան մուտքի կողմը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Madonna Della Strada» սրբապատկերը
- Իգնատիոսի կապելլայի բեմը
- Իգնատիոս դե Լոյոլայի դամբարանը
- Ֆրանցիսկո Քսավերի կապելլայի բեմը
- Ամբիոն՝ եկեղեցում
- Լեգրոսի «Religione che trionfa sull'Eresia» քանդակը
- Ֆեոդոնի «Trionfo della Fede sull'Idolatria» քանդակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Society of Jesus. "Official Website" Արխիվացված 2016-10-23 Wayback Machine. Վերցված է 2009-01-23.
- ↑ Հետևյալ անվանումը՝ Chiesa del Sacro Nome di Gesù ևս գործածվում է
- ↑ "Torre Argentina" or "Strasbourg Tower" was a name for this area of Rome (presently the rione of Pigna), surviving in the Largo di Torre Argentina and Teatro Argentina
- ↑ Whitman 1970, p. 108
- ↑ The Gesù's scheme of wide arched bays defined by paired pilasters has its origin in Alberti's Sant'Andrea, Milan, begun in 1470.
- ↑ The exemplar is Bramante's original plan for St. Peter's Basilica.
- ↑ Peter Galloway: The Cathedrals in Ireland, ISBN 0-85389-452-3, pp. 204–205.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chiesa del Gesù (Rome) - Եկեղեցու պաշտոնական կայքը
- Jesuit International College
- Churches of Rome: Gesu
- Satellite image of the church
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեզու եկեղեցի» հոդվածին։ |
| ||||||||||

