Սան Ֆրանչեսկո ա Ռիպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սան Ֆրանչեսկո ա Ռիպա
San Francesco di Assisi a Ripa Grande
Église San Francesco a Ripa.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունOrder of Friars Minor
ԹեմՀռոմի թեմ
ԱնվանվածՖրանցիսկ Ասիզացի
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՕնորիո Լոնջի
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1681
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°53′6.4572000999896″ հս․ լ. 12°28′23.4696001″ ավ. ե. / 41.885127000027772226° հս․. լ. 12.473186000028° ավ. ե. / 41.885127000027772226; 12.473186000028

Սան Ֆրանչեսկո ա Ռիպա (իտալ.՝ San Francesco di Assisi a Ripa Grande), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Տրաստևերե շրջանում։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 1998 թվականի փետրվարի 21-ից եկեղեցու կարդինալ քահանան մեքսիկացի Նորբերտո Րիվերա Կարրերան է։ Եկեղեցին նվիրված է Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզեցուն, որը 1219 թվականին Հռոմ ժամանելիս հավանաբար ապրել է եկեղեցու վանական կացարանում։ Եկեղեցու անվան Ռիպա տերմինը վերաբերվում է Տիբեր գետի մոտակա համանուն եզերքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եկեղեցու ակունքները կապված են Ֆրանցիսկյան մենաստանի հետ, որը 12-րդ դարից սկսած գտնվում էր Հռոմի Տրաստևերե շրջանում։ Այն ուներ կից եկեղեցի՝ նվիրված Սուրբ Վլասիին։ 1231 թվականին Սուրբ Ֆրանցիսկի հետևորդներից մեկը՝ Ռոդոլֆո Անգվիլլարան, սկսում է եռանավ բազիլիկի կառուցումը։ Պիետրո Կավալլինին ֆրեսկոներով զարդարել է եկեղեցին, որոնք, սակայն, չեն պահպանվել։ Ներկայիս եկեղեցու կառուցումը սկսվել է 1603 թվականին Օնորիո Լոնգիի կողմից։ Եկեղեցու ամբողջական վերանորոգումը, ինչպես նաև Ֆասադի ձևավորումը կատարել է Մատտիա դե Ռոսսին 1681-1701 թթ․։ Ուշագրավ է Պալուցցի Ալբերտոնի կապելլայում տեղակայված հանրահայտ «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» (իտալ.՝ la Beata Ludovica Albertoni) մարմարե արձանը, որի հեղինակն է Լորենցո Բերնինին։

1873-1943 թթ․ իտալական բանակի բարսալիերները եկեղեցին օգտագործել են որպես զորանոց։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ինտերիերը

Աջակողմյան առաջին կապելլայում Ֆրա Էմանուելեի ֆրեսկոներն են և Կարդինալ Միքելանջելո Ռիչչիի հուշարձանը, որի հեղինակն է Դոմենիկո Գուիդիի։ Երկրորդ կապելլայում Դոմենիկո Մարիա Մուրատորիի ֆրեսկոներն են (1725թ), իսկ երրորդ կապելլայի խորանը Ստեֆանո Մարիա Լենյանիի աշխատանքն է (1685թՏրանսեպտում Ռոսպիգլիոսի-Պալլավիչինիի կապելլան է, որի կառուցումը սկսել է Նիկոլաս Միչետտին, իսկ 1725 թ․ ավարտել է Լուդովիկո Ռուսկոնին։ Ավագ խորանի կառուցումը ավարտվել է 1746 թվականին։ Սուրբ Ֆրանցիսկի պատկերումը վերագրվում է Ֆրա Դիեգո դա Կարերիին, իսկ «Երրորդություն» կտավը՝ Պարիս Նոգարիին։

Ձախ տրանսեպտում Պալուցցի Ալբերտոնի կապելլան է, որը ձևավորել է Ջիակոմո Մոլան (1622-1625թթ․)։ Այստեղ է գտնվում Բերնինիի գլուխգործոցը՝ «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» արձանը։ Նրա ետևում Սուրբ Աննայի և Մարիամ Աստվածածնի պատկերներն են, որոնց հեղինակն է Ջիովանի Բատիստա Գաուլլին։ Ձախակողմյան երրորդ կապելլայում Լաուրա Ֆրանգիպանիի կիսանդրին է, որը կերտել է Անդրեա Բոլջին (1637թ․)։ Երկրորդ կապելլայում Ջիովանի Բատիստա Ռիչչիի ֆրեսկոներն են։ Կենտրոնում Ֆրանչեսկո Սալվիատիի "Ավետումն" է (1534թ․)։ Ջուզեպպե Պարավիչինիի (ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի նախահայրը) տապանաքարը կերտել է Կամիլլո Ռուսկոնին։ Առաջին կապելլայում Մարտեն դե Վոսի ստեղծագործությունն է (1555թ․)։ Աջ կողմում Անտոնիո դելլա Կորնայի "Վերափոխումն" է, իսկ ձախ կողմում՝ Սիմոն Վուեի "Մարիամի ծնունդը" (1620թ․)։

Ուշագրավ է նաև Սուրբ Ֆրանցիսկի ենթադրյալ դիմանկարի պատճենը, որի բնօրինակը գտնվում է Վատիկանի թանգարաններում։ Եթե հաստատվի, ապա դա կհամարվի առաջին իրական դիմանկարը իտալական արվեստի պատմության մեջ։ Եկեղեցում նաև պահպանվել է այն խուցը, որտեղ ապրել է սուրբը։ Խցում առկա սև քարը համարվում է նրա բարձը։ Վանքի բակի նարնջի ծառը, ըստ ավանդության, տնկել է Սուրբ Ֆրանցիսկը։

Եկեղեցու առջև Պիոս IX Պապի կողմից կանգնեցվել է հոնիական սյուն, որը բերվել էր Վեիի ավերակներից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Heinz-Joachim Fischer, «Rom. Zweieinhalb Jahrtausende Geschichte, Kunst und Kultur der Ewigen Stadt», DuMont Buchverlag, Köln 2001, ISBN 3-7701-5607-2, S. 344
  • Federico Gizzi, Le chiese barocche di Roma