Սանտա Մարիա Մաջորե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սանտա Մարիա Մաջորե Basilica di S.Maria Maggiore | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մեծ բազիլիկ, պապական բազիլիկա, տեղական հատուկ եկեղեցի և հայրապետական բազիլիկ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վատիկան |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Մասն է | Հին Հռոմ, Սուրբ գահի սեփականություններ և Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
Կազմված է | Q119449419? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Կույս Մարիամ ձյան |
Ճարտարապետ | Ֆերնինանդո Ֆուգա |
Հիմնադիր | Սիքստոս III (Հռոմի պապ) |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | վաղքրիստոնեական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 440 թ. |
Կառուցման ավարտ | 1750 թ. |
Հիմնադրված | 5-րդ դար |
80 մետր | |
Երկարություն | 92 մետր |
Լայնություն | 80 մետր |
Բարձրություն | 75 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
vatican.va/various/basiliche/sm_maggiore/index_fr.html |
Սանտա Մարիա Մաջորե (իտալերեն՝ Basilica di S.Maria Maggiore), եկեղեցի, պապական բազիլիկ, Հռոմի չորս հայրապետական բազիլիկներից և յոթ ուխտավոր եկեղեցիներից մեկն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու հիմնադրման հետ կապված հետաքրքիր լեգենդ է եղել։ 352 թվականի մի ամառային գիշեր Լիբերիո պապի և հարուստ հռոմեացի Ջովաննի Պատրիցիայի երազում հայտվում է Տիրամայրը և հրամայում կառուցել եկեղեցի այնտեղ, որտեղ մյուս օրը ձյուն էր գալու։ Հաջորդ առավոտյան, 352 թվականի օգոստոսի հինգին Էսկվիլին բլրի վրա, որտեղ այժմ բազիլիկն է, ծածկված էր ձյունով։ Այդուհետ և սկսվել է եկեղեցու շինարարությունը։ Սիքստոս III Պապի (432-440) կողմից, 440-ական թվականներին կառուցված բազիլիկը փոխարինեց եկեղեցուն և նվիրվեց Տիրամորը։ Շատ պապեր, ձգտելով ավելի գեղեցիկ դարձնել այս պատվելի եկեղեցին, վերակառուցում և զարդարում էին այն։ Զանգակատունը Հռոմում ամենաբարձրն է (75 մ) և թվագրվում է 1377 թվականին։ Ներկայիս սյունասրահով և պատշգամբով ճակատամասը կառուցել է Ֆերդինանդո Ֆուգան 1740-ական թվականներին։ Պատշգամբում, պատի վրա, որը հանդիսանում էր հին եկեղեցու ճակատամասը, պահպանվել է 14-րդ դարի սկզբի խճանկարային դեկոր։
Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ինտերիերը, չնայած վերջին ձևափոխություններին, պատկերացում է տալիս վաղ քրիստոնեական հսկայական բազիլիկի մասին, որը տարբերվում է համամասնությունների կատարելությամբ, ներդաշնակությամբ և հանդիսավորությամբ։ Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցին զարդարող խճանկարները։ Կենտրոնական նավում կան 5-րդ դարի Հին Կտակարանի սյուժետներով խճանկարներ, որոնք թարմությամբ, գույների պայծառությամբ և գեղեցկությամբ ապշեցնում են։ Հաղթակամարի խճանկարային սյուժետներում Ավետումն է, Հիսուսի ծնունդը և նրա երկրպագումը։ Դրանք ստեղծվել են 5-րդ դարում, բայց հավանական է, ավելի ուշ, քան կենտրոնական նավի կամարները։ Նրանցում զգացվում է Բյուզանդիայի ներգործությունը։ Աբսիդի խճանկարում, որտեղ պատկերված է Մարիամի թագադրումը, համատեղում են մասեր, որոնք վերաբերում են 5-րդ դարին։ Աբսիդը վերակառուցեցին նրանցով, որոնք ստեղծվել են 13-րդ դարում Նիկողայոս IV Պապի (1288—1292) հրամանով, Յակոպո Տորրիտիի կողմից։ Ուշադրության է արժանի նաև կեսոնապատ առաստաղը, որը համարվում է Ջուլիանո դա Սանգալլոյի աշխատանքը։ Ըստ ավանդույթի՝ առաստաղը ոսկեզօծելու համար օգտագործվել է Նոր երկրից (Պերուից) բերված առաջին պարտիայի ոսկին, որը Ալեքսանդր VI Պապը (1492—1503) նվեր էր ստացել իսպանական թագավորական ընտանիքից՝ Ֆերդինանտից և Իզաբելլայից։ Հատակը Կոսմատիների աշխատանքն է, որը 18-րդ դարի վերականգնումից հետո զգալիորեն փոխվել է։ Աջ նավի ծայրում գտնվում է կարդինալ Կոնսալվո Ռոդրիգեսի դամբարանը (13-րդ դար վերջ)։
Կապելլաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում երեք կապելլաներ։ Աջ կողմում գտնվող Սիքստինյան կապելլան կառուցել է Դոմենիկո Ֆոնտանան Սիքստոս V Պապի պատվերով։ Կապելլան ամբողջանում է գմբեթով, որն էլ առանձնանում է հարուստ դեկորով։ Այստեղ ամփոփված են Սիքստոս V (1585—1590) և Պիոս V (1566—1572) պապերը։ Նրանց դամբարանները զարդարված են խորաքանդակներով։ Սիքստուս V արձանը կերտել է Ջիովանի Պարակկան։ Այս կապելլայից անցնելով ձախ նավ՝ կարելի է մտնել Պաոլինյան կապելլա։ Այն նաև անվանում են Բորգեզե, քանի որ կառուցվել է Պողոս V պատվերով, որը սերում էր Բորգեզե տոհմից։ Այս կապելլայի նախագիծը համապատասխանում է Սիքստինյան կապելլային, բայց նրա հարդարանքն տարբերվում է առավել ճոխությամբ։ Կապելլայում ամփոփված են Կղեմենտ VIII (1592—1605) և Պողոս V (1605—1621) պապերը։ Այստեղ է նաև գտնվում Կույս Մարիամի ամենապատվելի պատկերը՝ Salus Populi Romani: Միևնույն կողմում, ելքի մոտ գտնվում է Սֆորցայի կապելլան, որը կառուցել է Ջակոմո դելա Պորտան, հավանաբար Միքելանջելոյի նախագծով։

Երգեհոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկի երգեհոնը տեղադրված է տրանսեպտի երկու ճակատին։ Պատկանում է Մասկոնի (Mascioni) ընտանիքին։ Ստեղծվել է 1955 թվականին Պիոս XII Պապի (1939—1958) պատվերով, որպեսզի փոխարիներ նախկին երգեհոնին։ Վերջինս կառուցվել էր 1716 թվականին Չեզարե Կատարինոցցիի (Cesare Catarinozzi) կողմից և վերակառուցվել էր 19-րդ դարոմ։ Այն չէր վնասվել, այլ տարվել էր Ալիֆորնի եկեղեցի, որտեղ մինչև օրս գործում է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ dati.beniculturali.it — 2014.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A video on the early building history of the church.
- A look at the restoration Archived 2006-05-24 at the Wayback Machine.
- Devotion to Our Lady of the Snows Archived 2013-05-31 at the Wayback Machine. from the National Shrine of Our Lady of the Snows website Archived 2008-10-10 at the Wayback Machine. of The Missionary Oblates of Mary Immaculate
- Eternal Word Television Network, Global Catholic Network (EWTN) Archived 2016-03-04 at the Wayback Machine. Profile of Basilica di Santa Maria Maggiore.
- Images and Links(չաշխատող հղում) Further Information on Basilica di Santa Maria Maggiore
- Kunsthistorie.com gallery Archived 2007-09-29 at the Wayback Machine.
- Roberto Piperno, "S. Maria Maggiore"
- Satellite Photo of St. Mary's Major Basilica
- Պաշտոնական կայքը
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանտա Մարիա Մաջորե կատեգորիայում։ |
|