Սան Մարչելո ալ Կորսո
Սան Մարչելո ալ Կորսո San Marcello al Corso | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | piazza di San Marcello, 5 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Մարկեղոս I |
Անվանված | Մարկեղոս I |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
Սան Մարչելո ալ Կորսո (իտալերեն՝ San Marcello al Corso), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Վիա դել Կորսո փողոցի վրա։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Մարկեղոս I Պապին։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 2012 թվականի փետրվարի 18-ից եկեղեցու կարդինալ քահանան Ջուզեպպե Բետորին է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդույթի առաջին եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել Մարկեղոս I Պապի օրոք (309 թ․), սակայն հնագետները այս տեղանքում առաջին կառույցները թվագրում են 380-450 թվականներին։ 418 թվականին Բոնիփակիոս I Պապի ընտրությունը տեղի է ունեցել այստեղ։ 8-րդ դարում Ադրիանոս I Պապը կառուցում է նոր եկեղեցի, որը գտնվում է ներկայիս եկեղեցու տակ։ 1519 թվականի մայիսի 22-ին եկեղեցին ամբողջովին այրվում է, և նրա տեղում կառուցվում է նոր միանավ եկեղեցի՝ ձևավորված կապելլաներով։ Եկեղեցին վերանորոգելու սկզբնական նախագիծը պատկանում էր Յակոպո Սանսովինոյին, որը լքում է քաղաքը և այլևս չի վերադառնում։ Աշխատանքը շարունակում է Անտոնիո դա Սանգալո Կրտսերը, որը վերանորոգում է եկեղեցին։ Սակայն 1530 թվականի Տիբեր գետի ջրհեղեղը կրկին վնասում է այն։ Միայն 1592-1597 թվականներին ավարտվում է եկեղեցու վերանորոգումը ճակատամասի հետ միասին, որը նախագծել էր Կառլո Ֆոնտանան Մոնսինյոր Մարկանտոնիո Կատալդիի պատվերով[2]։ Եկեղեցու արտաքին տրավերտինե քանդակները Ֆրանչեսկո Կավալլինիի աշխատանքներն են, իսկ մուտքի ստուկկոյից պատրաստված խորաքանդակները, որոնցում պատկերված է Սան Ֆիլիպպո Բենիցիոն, կերտվել են Անտոնիո Ռագգիի կողմից։
Ավագ խորանի տակ, որը ձևավորվել է 12-րդ դարում, պահպանվում են մի քանի սրբերի, ինչպիսին են Մարկեղոս I Պապի և այլ նահատակների մասունքներ։ Ձախակողմյան վերջին կապելլան նվիրված է Սուրբ Ֆիլիպ Բենիցիին։ Բարոկկոյան ձևավորումների մեջ են Ֆրանչեսկո Կավալլինիի քանդակները և Էրկոլե Ֆերրատայի ու Անտոնիո Ռագգիի ցայտաքանդակները։ Ձախակողմյան առաջին կապելլայում է գտնվում Կարդինալ Ջովաննի Միչիելի և իր թոռան՝ Անտոնիո Օրսոյի տապանաքարերը, որոնք Յակոպո ՍաՆսովինոյի աշխատանքներն են։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու Ավագ խորանը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Heinz-Joachim Fischer, «Rom. Zweieinhalb Jahrtausende Geschichte, Kunst und Kultur der Ewigen Stadt», DuMont Buchverlag, Köln 2001, ISBN 3-7701-5607-2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "San Marcello al Corso", Chris Nyborg.
- Titi Filippo (1763)։ Descrizione delle Pitture, Sculture e Architetture esposte in Roma։ Marco Pagliarini, Rome։ էջեր 321–324
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սան Մարչելո ալ Կորսո կատեգորիայում։ |