Սանտա Մարիա դեյ Միրակոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Մարիա դեյ Միրակոլի
Santa Maria dei Miracoli
20140803 Santa Maria dei Miracoli and Santa Maria in Montesanto 0173.jpg
Սանտա Մարիա դեյ Միրակոլի և Սանտա Մարիա դի Մոնտեսանտո եկեղեցիները Պիացցա դել Պոպոլո հրապարակում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
ԹեմՀռոմի թեմ
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԿառլո Ռայնալդի
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1675 թ․
Կառուցման ավարտ1681 թ․
Հիմնադրված1675
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°54′38.99998810001″ հս․ լ. 12°28′35.000004100003″ ավ. ե. / 41.9108333300277778° հս․. լ. 12.47638889002777773° ավ. ե. / 41.9108333300277778; 12.47638889002777773

Սանտա Մարիա դեյ Միրակոլի (իտալ.՝ Santa Maria dei Miracoli, լատ.՝ Sanctae Mariae Miracolorum), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Պիացցա դել Պոպոլո հրապարակում, Ավրելիանոսի պատի հյուսիսային դարբասների դիմաց, Վիա դել Կորսո փողոցի վրա։ Սանտա Մարիա դեյ Միրակոլի և կից Սանտա Մարիա դի Մոնտեսանտոն «երկվորյակ» եկեղեցիները կառուցվել են 1662-1679 թվականներին ճարտարապետներ Կառլո Ռեյնալդիի, Կառլո Ֆոնտանայի և Լորենցո Բերնինիի կողմից։ Եկեղեցիների կառուցումը նախաձեռնել է Ալեքսանդր VII Պապը, որը հանձնարարում է Կառլո Ռեյնալդիին երկու եկեղեցիներով ձևավորել Վիա դել Կորսո փողոցի մուտքը։ Երկու շինությունների կառուցումը ֆինանսավորում է կարդինալ Ջիրոլամո Գաստալդին։

Սանտա Մարիա դեյ Միրակոլի եկեղեցու ինտերիերը

Թեև այս կառույցներին արտաքին տեսքի նմանության համար անվանում են «երկվորյակ» եկեղեցիներ, սակայն թե՛ նախագծով, թե՛ արտաքին ձևավորմամբ, նրանք ունեն որոշակի տարբերություններ։

Սանտա Մարիա դի Մոնտեսանտո եկեղեցին ունի օվալաձև ուրվագծեր, իսկ Սանտա Մարիա դեյ Միրակոլին շրջանաձև կառույց է՝ ութանկյուն գմբեթով և զանգակատնով։ Վերջինս կառուցվել է 18-րդ դարում։ Սանտա Մարիա դեյ Միրակոլի եկեղեցու կառուցումը սկսվել է 1675 թվականին և ավարտվել է 1681 թվականին։ Եկեղեցու ինտերիերը զարդարված է Բերնինիի աշակերտ Անտոնիո Ռաջիի ֆրեսկոներով։ Բենեդետտո և Գաստալդի կարդինալների արձանները Կառլո Ֆոնտանայի աշխատանքներն են։ Ինտերիերի ձևավորումը ևս պատկանում է Կառլո Ֆոնտանային։ Բարձր բեմի վրա Մարիամ Աստվածածնի պատկերն է, որի անունն է կրում եկեղեցին։ Նրան է նվիրված նաև բեմի աջ կողմում գտնվող առաջին աղոթարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.