Ավրելիանոսի պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրելիանոսի պատ
Տեսակպաշտպանական պատ, հնագիտական հուշարձան և անշարժ գույք
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՀռոմ[1]
Ճարտարապետական ոճՀին հռոմեական ճարտարապետություն
Շինանյութբետոն և աղյուս
Անվանված էԱվրելիանոս
ԲնակիչՀին Հռոմ
Կառուցման սկիզբ271 թ.
Հիմնադրված է271
Կառուցման ավարտ275 թ.
Քանդվել է3-րդ դար
ՊատվիրողՀին Հռոմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Ավրելիանոսի պատ (իտալ.՝ Mura aureliane), պարիսպ Հռոմում՝ կառուցված 271-275 թվականին հռոմեացի կայսրեր՝ Ավրելիանոսի և Պրոբոսի կառավարման օրոք։ Պարիսպը շրջափակում է Հռոմի յոթ բլուրները, Մարսի դաշտը` Տիբերի աջ ափին, Տրաստևերե շրջանը։ Ողջ ներփակված մակերեսը կազմում է 1400 հեկտար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրելիանոսի պատը նշված է սև ուրվագծով
Վերականգնված հատված

Պարսպի հաստությունը 3,4 մետր է, երկարությունը՝ 19կմ է, շրջափակում է 13.7 քառ.մ տարածք։ Պատերը կառուցված են բետոնից և պատված են աղյուսով, հաստությունը՝ 3.5 մ և բարձրությունը՝ 8 մ։ 4-րդ դարում Հոնորիոսի օրոք պատերի բարձրությունը դարձավ 16 մ։ Աշտարակների ընդհանուր թիվը 383 է, միմյանց հեռավորությունը 30 մ է։ Մինչև 500 թվականը պարիսպն ուներ 383 աշտարակ, 7020 բերդապարսպային ատամներ, 18 հիմնական դարպասներ, 5 գաղտնի դարպասներ, 116 արտաքնոցներ, և 2066 խոշոր արտաքին պատուհաններ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 3-րդ դար Հռոմի սահմանները գերազանցում էի հին Սերվիևյան պատով ներփակած տարածքը, որը կառուցվել էր Հանրապետության ժամանակաշրջանում Ք.ա. 4-րդ դարի վերջում։ Հետագա դարերի ընթացքում Հռոմը մնում էր անպաշտպան թշնամու սպառնալիքների դեմ։ Հռոմի քաղաքացիները մեծ հպարտությամբ ընդունեցին իմանալով, որ Հռոմը կարիք չունի ամրապնդման՝ Հռոմեական բանակի շնորհիվ վաստակած «Հռոմի խաղաղության» պատճառով։ Այնուամենայնիվ, նորովի պաշտպանության կարիք եղավ 3-րդ դարի ճգնաժամի ժամանակ, երբ բարբարոս ցեղերը ներխուժեցին գերմանական սահմանով, և Հռոմեական բանակը դիմադրեց, որպեսզի ետ մղի նրան։ 270 թվականին վանդալները ներխուժեցին հյուսիսային Իտալիա՝ ծանր պարտության մատնելով հռոմեացիներին Պիաչենցա քաղաքում։ 271 թվականի ամռանը ևս բռնկումներ եղան Հռոմում, երբ դրամահատարանի աշխատողները ապստամբություն բարձրացրեցին, որի պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին[3]։ Ավրելիանոսի պատի կառուցումը անձեռնմխելի դառնալու միջոց էր բարբարոսների ներխուժման դեմ, ինչպես նշում է հռոմեական պատմիչ Ավրելիոսը, այդ ծրագիրը նպատակ ուներ մեղմել քաղաքի խոցելիությունը[4]։ Տասնամյակներ շարունակ պարսպի կառուցումը և նրա շարունակական ամրացումը ամենամեծ նախագիծն է եղել Հռոմում։ Այն նաև քաղաքի մեծ նշանակություն ունեցող ռազմական պաշտպանությունն էր մինչև 1870 թվականի սեպտեմբերի 20-ը, երբ Իտալական թագավորության բերսալիերները Պիա դարբասի մոտի պարիսպը քանդեցին և գրավեցին Հռոմը։ Ավրելիանոսի պատը լավ պահպանված է այսօր, քանի որ մինչև 19-րդ դարը մշտապես ամրացվել է։ Սան Սեբաստիանո դարպասի մոտ գտնվող Museo delle Mura թանգարանում ներկայացվում է պատերի կառուցումը և, թե ինչպես է իրականացվել պաշտպանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
  2. Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide, First, Oxford, UK: Oxford University Press, 1998, pp. 59, 332-335. ISBN 0-19-288003-9
  3. Aldrete, Gregory S (2004). Daily Life In The Roman City: Rome, Pompeii, And Ostia, Greenwood Press, 2004, pp. 41-42. ISBN 0-313-33174-X
  4. Aurelius Victor, De Caesaribus. 35, 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրելիանոսի պատ» հոդվածին։