Սեքստոս Ավրելիոս Վիկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Սեքստոս Ավրելիոս Վիկտոր
Ծնվել է 320
Մահացել է 390
Քաղաքացիություն Հին Հռոմ
Մասնագիտություն քաղաքական գործիչ, պատմաբան և գրող
Տիրապետում է լեզուներին լատիներեն
Aurelius Victor Վիքիպահեստում

Սեքստոս Ավրելիոս Վիկտոր (լատ.՝ Sextus Aurelius Victor, 4-րդ դար) - IV դարի հռոմեական պատմիչ, ծնունդով Աֆրիկայից։ Նրա մասին հայտնի է, որ Հուլիանոս կայսեր օրոք՝ 361 թ. եղել է Ստորին Պանոնիայի կառավարիչը, իսկ 392-393 թթ.` Հռոմի պրեֆեկտը։ Նրա անունով են մեզ հասել «Հռոմեական ժողովրդի ծագումը» («De origine gentis Romanae»), «Կեսարների մասին» («De caesaribus»), «Հայտնի մարդկանց մասին» («De viris illustribus»), «Համառոտագրություններ կեսարների մասին» երկերը։ Վերոնշյալ աշխատություններից ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով հաստատապես նրան է պատկանում միայն «Կեսարների մասին» («De caesaribus») երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Օկտավիանոս Օգոստոսից մինչև Կոստանցիոս բոլոր Հռոմի կայսրերի համառոտ կենսագրությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]