Պալացցո Բարբերինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Բարբերինի
Palazzo Barberini
Palazzo Barberini
Պալացցո Բարբերինիի ճակատամասը
Ժամանակակից կարգավիճակ`Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահ
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`Բարոկկո
Հիմնող`Ուրբան VIII
Ճարտարապետ`Կառլո Մադերնա,
Ջովաննի Լորենցո Բերնինի,
Ֆրանչեսկո Բորոմինի
Կառուցման
ժամանակաշրջան`
1627 թվական-1633 թվական
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Բարբերինի (իտալ.՝ Palazzo Barberini), Բարբերինի ընտանիքի պալատ (Պալացցո) Չորս շատրվանների փողոցում (իտալ.՝ via delle Quattro Fontane), Հռոմի արևելյան մասում, Պիացցա Բարբերինիի դիմաց։ Այժմ այստեղ տեղակայված է Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի վայրը նախկինում զբաղեցնում էր Սֆորցա ընտանիքի խաղողի այգիները, որում պալատ կառուցվել է 1549 թվականին և XVI դարում այն փոխանցվում է մի կարդինալից մյուսին և վերջնական տեսքի չի բերվում։

Երբ կարդինալ Ալեսանդրո Սֆորցան ֆինանսական դժվարությունների է հանդիպում, 1625 թվականին տարածքը ձեռք է բերվում Բարբերինի ընտանիքի ներկայացուցիչ Մաֆեո Բարբերինիի կողմից, ով հետագայում դառնում է Ուրբան VIII պապ։ 1627-1633 թվականներին պալատի ստեղծման աշխատանքներին մասնակցել են երեք հռչակավոր ճարտարապետներ՝ Կառլո Մադերնան, նրա ազգական Ֆրանչեսկո Բորրոմինին և Լորենցո Բերնինին, որն էլ ավարտում է այն 1633 թվականին։ Իր տեսքով պալատը ավելի մոտ է մաներիզմին, քան բարոկկոյին։ Նրա շուրջը, առաջին անգամ պապական պատմության մեջ, փռվում է լայնատարած այգի, որը հետագայում ոչնչացվում է։

Ուրբան VIII-ի մահից հետո պալատը բռնագրավվում է պապական գանձարանի կողմից, սակայն 1653 թվականին այն վերադառնում է Բարբերինի ընտանիքին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալացցոն գտնվում է մերձկայարանային հրապարակում։ Հիմնական շենքը իրենից ներկայացնում է երեք հարկից բաղկացած շինություն մեծ պատուհաններով։ Ճեմասրահի առաստաղը զարդարում է Պիետրո դա Կորտոնայի «Աստվածային այլաբանական նախախնամությունը և Բարբերինիի տիրակալությունը» բարոկկո ոճի ֆրեսկան։ Շքասրահի առաստաղը զարդարված է XVII դարի այլ նկարիչների ֆրեսկոներով՝ Ջուզեպպե Պասերի, Անդրեա Կամասեի, Պոլիդորո դա Կարավաջոյի և Մատուրիո դա Ֆիրենցեի։ Դեպի վերին հարկեր տանում է «խխունջանման» Բորրոմինիի սանդուղքը։ Պալատում կան Պորտլենդյան սափոր, Պալեստրինյան խճանկար և «Խմած Սատիրը» («Ֆավն Բարբերինի») քանդակը։

Այգին հայտնի է որպես «Գաղտնի այգի» (իտալ.՝ Giardino Segreto) անվանումով, քանի որ այն ծածկված է կողմնակիցների տեսադաշտից։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալացցո Բարբերինին Ջովաննի Բատիստա Պիրանեզիի փորագրությունում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]