Իսպանիայի հրապարակ (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)
Իսպանիայի հրապարակ
Իսպանիայի հրապարակ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Նախկին անվանումներPiazza della Trinita
Միանում էvia Condotti?, Via del Babuino? և via Borgognona?
Անվանվել էEmbassy of Spain to the Holy See? և Իսպանիա
Քարտեզ
Քարտեզ

Բարկաչչա շատրվանը

Իսպանիայի հրապարակ (Պիացցա դի Սպանիա, իտալ.՝ Piazza di Spagna), հրապարակ Հռոմի կենտրոնում, Կամպո Մարզիո շրջանում։ Նախկին անվանումը՝ Piazza della Trinita: Իրենից ներկայացնում է երկու անհավասար եռանկյուններ։ Հյուսիսային մասում այն ներառում է Իսպանական աստիճանը և Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցին։ Հարավային հատվածում գտնվում է Իսպանիայի Պալատը (Պալացցո դի Սպայնա, իտալ.՝ Palazzo di Spagna), իտալ.՝ Palazzo di Propaganda Fide, (բառացի՝ Հավատքի Տարածման պալատը) և իտալ.՝ Colonna dell’Immacolata (բառացի՝ «Անարատության կոնցեպցիայի սյուն») կոթողը։

Հրապարակը հռոմեական նորաձևության կենտրոններից մեկն է։ Ամենահռչակավոր իտալական նորաձևության ապրանքանիշերը ներկայացվում են Կոնդոտտի փողոցում, որն էլ սկսվում է Իսպանիայի հրապարակից։

Պիացցա դի Սպանիան իր անունը ստացել է Վատիկանում Իսպանիայի Մայր Աթոռի դեսպանատան անվանումից։ 17-րդ դարում դեսպանատան շրջանը նույնիսկ համարվել է իսպանական տարածք։

Հրապարակի կենտրոնում գտնվում է Բարկաչչա շատրվանը՝ մակույկաձև շատրվան, որը կերտել են Պիետրո Բերնինին և իր որդին՝ Լորենցո Բերնինին։ Նրանից աջ՝ անգլիացի գրող Ջոն Քիթսի տունն է, որն այժմ թանգարան է, իսկ ձախ կողմում՝ Բեբինգթոն թեյարանը (1893 թ.)։ Շատրվանի դիմաց Իսպանական աստիճաններն են, որոնք սկսում են Իսպանիայի հրապարակից և բարձրանում վեր՝ դեպի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի։

Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցին

Եկեղեցու կառուցումը սկսվել է 1502 թվականին ֆրանսիացի Լյուդովիկոս XII-ի (Ֆրանսիայի թագավոր) միջոցներով և տևել մինչև 1585 թվականը։ 1816 թվականին եկեղեցին լրջորեն ավերվել էր, որից հետո հիմնահատակ վերակառուցվեց։ 1789 թվականին Պիոս VI Պապի պատվերով Սալյուստիուսի այգիներից բերված անտիկ սյունը կանգնեցվեց եկեղեցու դիմաց։ Դանիելե դա Վոլտերայի «Խաչից իջեցում» որմնանկարը գտնվում է Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցում։

Պալատները և սյունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Palazzo di Propaganda Fide

Իսպանիայի հրապարակի հարավային ծայրում գտնվում է իտալ.՝ Palazzo di Propaganda Fide (բառացի՝ Հավատքի Տարածման պալատ) պալատը։ Վիա Ֆրատտինա փողոցի կողմից երևում է պալատի այն ճակատամասը, որ ձևավորել է Լորենցո Բերնինին (1644 թ.), իսկ Վիա դի Պրոպագանդա փողոցի կողմից՝ Ֆրանչեսկո Բորրոմինիի ձևավորումը (1646 թ.)։ Վերջինն Իննոկենտիոս X Պապի պատվերն էր, որը նախընտրում էր Բորրոմինիի ոճը։ Աշխատանքն ավարտվել է 1667 թվականին։ 1929 թվականից սկսած Պալատը հանդիսանում է Վատիկանում Իսպանիայի Մայր Աթոռի դեսպանատան սեփականությունը։ Իսկ վերջինիս նստավայրը համարվում է Պալացցո դե Սպանիան։ Այն կառուցվել է նախկին Մոնալդեսչի պալատի տեղում իսպանացի դեսպանի համար 1653 թվականին Անտոնիո դել Գրանդեի և Ֆրանչեսկո Բորրոմինիի կողմից։

Իսպանիայի հրապարակի հարավ-արևելքում, Միգնանելլիի հրապարակում, երկու պալատների դիմաց վեր է խոյանում իտալ.՝ Colonna dell’Immacolata (բառացի՝ «Անարատության Կոնցեպցիայի սյուն») կոթողը։ Այն հայտնաբերվել է 1777 թվականին վանքի տակ։ Կանգնեցվել է այստեղ 1857 թվականին։ Գագաթին կերտված է Կույս Մարիամի արձանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]