Գայոս Սալլուստիոս Կրիսպոս
Գայոս Սալլուստիոս Կրիսպոս լատ.՝ Gaius Sallustius Crispus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, մ. թ. ա. 86[1] |
Ծննդավայր | Ամիտերնում, Լ'Աքվիլա, Աբրուցցո |
Մահացել է | մ. թ. ա. 34 կամ մայիսի 13, մ. թ. ա. 35[1] (50 տարեկանում) |
Մահվան վայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, գրող, զինծառայող և բանաստեղծ |
Ամուսին | Տերենտիա |
Զբաղեցրած պաշտոններ | Ժողովրդական տրիբուն[1] |
Sallust Վիքիպահեստում |
Գայուս Սալյուստիուս Կրիսպոս (լատ.՝ Gaius Sallustius Crispus, հոկտեմբերի 1, մ. թ. ա. 86[1], Ամիտերնում, Լ'Աքվիլա, Աբրուցցո - մ. թ. ա. 34 կամ մայիսի 13, մ. թ. ա. 35[1], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), հին հռոմեական պատմիչ։ Նրանից ամբողջությամբ մեզ են հասել ծավալով ոչ մեծ երկու աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» («Catilina», «De coniuratione Catilinae», «Bellum Catilinarium») և «Յուգուրտինյան պատերազմի մասին» («Jugurtha», «Bellum Jugurthinum») երկերը։
Սալյուստիոսի «Պատմություն» («Historiarum libri quinque») գլխավոր պատմական աշխատությունից, որտեղ նա նկարագրում է մ.թ.ա. 78-66 թթ. պատմական անցքերը պահպանվել են միայն որոշ պատառիկներ (մասնավորապես, դրանում զետեղված նամակներից մի քանիսը, այդ թվում Միհրդատ Եվպատորի նամակը Պարթև արքա Արշակին, որը բավականին արժեքավոր աղբյուր է մ.թ.ա. 68-66 թթ. Լուկուլլոսի և Պոմպեոսի դեպի Հայաստան կատարած արշավանքների որոշ մանրամասներն ուսումնասիրելու համար)։
Մասնակցել է 49-ից 45 թվականների քաղաքացիական պատերազմներին՝ Հուլիոս Կեսարի կողմում, այնուհետև պրոկոնսուլ էր Նոր Աֆրիկա հռոմեական պրովինցիայում։ Կեսարի մահից (44) հետո նվիրվել է գրական գործունեության։ Սալլուստիոսի աշխատություններից պահպանվել են Կեսարին գրած նամակներ (մոտ 50 թվականին և 46 թվականին), որոնցում առաջարկել է պետության բարեփոխման նախագիծ, և երկու ոչ մեծ աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» (մոտ 43 կամ 41 թվականին) և «Յուգուրթական պատերազմը» (մոտ 41 կամ 39-ից 36 թվականին)։
Սալլուստիոսի մի այլ գործից՝ «Պատմություններ»-ից (5 գիրք, ընդգրկել է մ․ թ․ ա․ 78-ից 66 թվականների իրադարձությունները, գրել է 36-ից 35 թվականներին) պահպանվել են պատառիկներ։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ անորոշ պատառիկների մի մասը վերաբերում են Տիգրան Բ Մեծի օրոք տեղի ունեցած հայ-հռոմեական պատերազմի իրադարձությունների նկարագրությանը։ Սակայն որոշ պատառիկներ պարզորոշ տեղեկություններ են հաղորդում հայ-հռոմեական պատերազմի և Հայաստանի վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 118)։ ![]() |
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Любкер Ф. Sallustii // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1180–1181.