Յուգուրթական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յուգուրթական պատերազմ, մ. թ. ա. 111-105, տեղի է ունեցել Հռոմի և Նումիդիայի միջև։ Կոչվել է Նումիդիայի թագավոր Ցուգուրթայի (մ․ թ․ ա․ 117 - 104) անունով։ Պատճառը գահակալական պայքարն էր Նումիդիայում և Հռոմի միջամտությունն այդ պայքարին։ Մինչև մ․ թ․ ա․ 107 թվականը ռազմական գործողություններն ընթացել են փոփոխակի հաջողությամբ։ Մ․ թ․ ա․ 107-ին և 106-ին Գայոս Մարիոսը ջախջախել է նումիդիացիներին, Ցուգուրթան ապաստանել է աներոջ՝ Մավրետանիայի թագավոր Բոկքոսի մոտ, որը մ․ թ․ ա․ 105-ին դավադրաբար նրան հանձնել է Հռոմին։ Յուգուրթական պատերազմից հետո ուժեղացել է Հռոմի ազդեցությունը Նումիդիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png