Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Յուգուրթա (լատ.՝ Iugurtha, մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 104), Նումիդիայի արքա մ.թ.ա. 117 թվականից։ Հռոմեացիների դեմ պատերազմ է վարել, որը ստացել է Յուգուրթական պատերազմ անվանումը։ Հռոմեական զորքերի նկատմամբ Յուգուրթայի տարած սկզբնական հաղթանակներից հետո նրա դեմ ուղարկվել է հռոմեական Գայոս Մարիոս զորավարը, որին հաջողվել է մի շարք պարտություններ հասցնել թագավորին։ Յուգուրթան ստիպված անցել է պարտիզանական պայքարի, սակայն ի վերջո գերի է ընկել, բանտարկվել և սպանվել՝ Հռոմում հաղթական շքահանդեսին շղթայված տարվելուց հետո։