Գայոս Մարիոս (Gaius Marius, մ. թ. ա. 157[1], Արպինո - հունվարի 13, մ. թ. ա. 86, Հռոմ[2]), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ Ծնողները աղքատ էին և իրենց աշխատանքով վաստակում էին օրվա հացը։Հետագայում Մարիուսը տեղափոխվեց քաղաք և ճանաչեց քղաքային կյանքը։ 119 թ. ընտրվել է ժողովրդական տրիբուն, 115 թ.՝ պրետոր (ապա նշանակվել Իսպանիայի կառավարիչ), 107 թ.՝ կոնսուլ։Իր տրիբունատի ժամանակ նա պլեբեյսի օգտին մի շարք օրենքներ անցկացրեց։Ապա ընտրվել է քվեստոր,պրետոր և որպես պրոպրետոր կառավարություն է ստացել Իսպանիա պրովինցիան։Կոնսուլական ընտրություններից որոշ ժամանակ անց նրա կոլեգիան մահացավ և Մարիուսը, զորքի գլուխ թողնելով Մանոիուս Ակվիացուն,վերադարձավ Հռոմ։ Աֆրիկայում պարտության է մատնել նումիդիացիներին։ Կիմբրերի և տևտոնների հարձակման վտանգը հռոմեացիներին ստիպել է, հակառակ օրենքի, ևս չորս անգամ (մ․ թ․ ա․ 104—101) Մարիոսին ընտրել կոնսուլ։ 102 թ. ջախջախել է տևտոններին, 101 թ.՝ կիմբրերին։ 100-ի համար վեցերորդ անգամ ընտրվել է կոնսուլ։Քաղաքացինեչշրի համար անտանելի էր հատկապես Մարիուսի վերջին կոնսուլությունը,երբ նա Սատանինոսի հետ մի շարք հանցագործություններ կատարեց։Օրինակ՝ Հոնիոսի սպանությունը,որը հավակնում էր Սարոտոնինոսի հետ։107 թվականից իրականացրել է ռազմական ռեֆորմ, որով սկզբնավորվել է հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից պրոֆեսիոնալ բանակի վերածվելու ընթացքը։ 88 թ. ժողովրդական ժողովը Մարիոսին է հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի դեմ պատերազմի հրամանատարությունը, սակայն Սուլլայի կողմից Հռոմը գրավելուց հետո Մարիոսը փախել է Աֆրիկա։ Սուլլայի Արևելք մեկնելուց հետո Մարիոսը էտրուրիայում զորք է հավաքել և գրավել Հռոմը (87)։ 86 թ-ի համար 7-րդ անգամ ընտրվել է կոնսուլ, սակայն շուտով մահացել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։