Շվեյցարական գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շվեյցարական գվարդիա
Guardie svizzere (3496750292).jpg
Պապական շվեյցարական գվարդիայի դրոշը 2013—2015 թվականների դրությամբ՝ հրամանատար Դանիել Անրիգի (կենտրոնում) և Ֆրանցիսկոս պապի (վերևում) և Հուլիոս II-ի (ներքևում) զինանշաններով
Ընդհանուր տեղեկություն
Տեսակ Զինված ուժեր
Երկիր Վատիկան Վատիկան
Ենթարկոում Հռոմի պապ
Թվակազմ 110 մարդ
.
Տեղաբաշխում Վատիկան
Կարգախոս լատիներեն՝ Acriter et Fideliter (Վճռական և հավատարիմ)
Գույներ               
Ստեղծվեց հունվարի 22, 1506
Հիմնադիր Julius II
Հրամանատարներ
Ներկա հրամանատար Քրիստոգ Գրաֆ
Կայք gardesuisse.va
Շվեյցարական գվարդիայի պահակախումբ

Շվեյցարական գվարդիա (լրիվ անունը՝ լատիներեն՝ Cohors pedestris Helvetiorum a sacra custodia Pontificis — Շվեյցարիացիների հետևակային կոհորտա Հռոմի պապի սուրբ պահպանության), ներկայումս Վատիկանի միակ զինված ուժերի տեսակը։ Նրան իրավամբ կարելի է համարել մինչ մեր օրերը պահպանված աշխարհի ամենահին բանակը։ Հիմնադրվել է դեռևս 1506 թվականին, այս պահին իր մեջ ներառում է մոտ 100 գվարդիականի, որոնք պատրաստվում են շվեյցարական զինված ուժերում և ծառայում Վատիկանում։ Սակայն ռազմական գործողությունների նա մասնակցել է ընդամենը մեկ անգամ՝ 1527 թվականին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է Հռոմի պապ Հուլիոս II-ի՝ արվեստի նշանավոր մեկենասի կարգադրությամբ։ Բայց նա պատմության մեջ է մտել որպես ռազմատենչ պապերից մեկը. Հուլիոս II-ը անընդմեջ պատերազմել է հայրապետության ողջ ընթացքում (1503-1513)։ Կարիք ունենալով հավատարիմ զորքերի՝ նա իր ընտրությունը կանգնեցրել է շվեյցարական զինվորների վրա, ովքեր այն ժամանակ ծառայում էին բազմաթիվ եվրոպական երկրներում և համարվում էին լավագույն զինվորները Եվրոպայում։ 1506 թվականի հունվարի 22-ին, երբ Հուլիոս II-ն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ առաջին 150 շվեյցարական գվարդիականների, համարվում է գվարդիայի ստեղծման պաշտոնական ամսաթիվը։

Գվարդիականներին իր փրկությամբ պարտավոր է Հռոմի Կղեմենտ VII պապը։ Պաշտպանելով նրան 1527 թվականի մայիսի 6-ին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V կայսեր զորքերի կողմից Հռոմի գրավման և թալանի ժամանակ՝ զոհվել է 147 գվարդիական։ Այդ ժամանակից, ի հիշատակ այդ իրադարձության, գվարդիայի նորակոչիկները երդվում են մայիսի 6-ին՝ Շվեյցարական գվարդիայի օրը։

Գվարդիայի պատմության մեջ եղել են պահեր, երբ գվարդիայի գոյության անհրաժեշտությունը կասկածի տակ է դրվել։ 19-րդ դարի սկզբին Շվեյցարական Համագումարը չեղարկեց երկրի սահմաններից դուրս վարձու ռազմական ծառայությունը, իսկ 1970 թվականին Պողոս VI պապը, ձգտելով պահպանել Հռոմի կաթոլիկ եկեղեցու խաղաղասիրական կերպարը, հայտարարեց Վատիկանի ռազմական ստորաբաժանումների լուծարման մասին, բայց Շվեյցարական գվարդիան պահպանեց։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր գվարդիայի զինվորները, ինչպես նշված է կանոնագրքում, ծառայում են «պապի սուրբ անձի և նրա նստավայրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Ներկայումս Վատիկանի գվարդիան կազմված է 110 մարդուց։ Ըստ ավանդույթի՝ նրա կազմում միայն Շվեյցարիայի քաղաքացիներ են. գվարդիայի պաշտոնական լեզուն գերմաներենն է։ Նրանք բոլորը պետք է լինեն կաթոլիկներ, ունենան միջնակարգ կրթություն, բոլոր շվեյցարացի տղամարդ համար պարտադիր քառամսյա ծառայություն բանակում և աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կողմից ունենան դրական երաշխավորագրեր։ Նորակոչիկները պետք է լինեն 19-30 տարեկան։ Ծառայության նվազագույն ժամկետը երկու տարի է, առավելագույնը՝ 25 տարի։ Բոլոր գվարդիականները պետք է ունենա 174 սմ-ից ոչ պակաս հասակ, նրանց արգելված է բեղեր, մորուք կամ երկար մազեր ունենալ։ Բացի այդ, գվարդիա ընդունում են միայն ամուրիներին։ Ամուսնանալ կարող են միայն հատուկ թույլատվությամբ, որը տրվում է նրանց, ովքեր ծառայել են երեք տարի և ունեն կապրալի կոչում, ընդ որում նրանց ընտրյալները պարտադիր պետք է լինեն կաթոլիկ հավատքի հետևորդներ։ Ամսական աշխատավարձը համեմատաբար բարձր չէ. մոտավորապես 1300 եվրո (բայց չի հարկվում)։

Գվարդիականները ծառայում են Վատիկանի մուտքի մոտ, Առաքելական պալատի բոլոր հարկերում, պապի և պետական քարտուղարի հանգստարանների մոտ։ Առանց նրանց մասնակցության չի անցնում ոչ մի հանդիսավոր պատարագ Սուրբ Պետրոսի տաճարում, ոչ մի ընդունելություն կամ դիվանագիտական այց։ Նրանք հագնված են վառ միջնադարյան հագուստով։ Ինչպես պնդում է լեգենդը, այս համազգեստը կարված է Միքելանջելոյի նկարների հիման վրա, չնայած պատմական վկայություններ այս փաստի վերաբերյալ չկան։ Համազգեստը ներառում է կարմրա-կապտա-դեղին կամզոլ և ծնկների տակ կապված տաբատ, բերետ կամ հանդիսավոր պահերին կարմիր փետրացցունքով մորիոն, նիզակ, սակրատեգ և թուր:

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաձիգ զենքը գվարդիականներից բազմիցս վերցվել է, բայց այնուհետև վերադարձվել է զինանոց։Վերջին անգամ զորանոցներում զենքի պահելն արգելվեց Վատիկանի երկրորդ տիեզերաժողովից հետո (1962-1965)։ Բայց Հովհաննես Պողոս II պապի վրա մահափորձից հետո՝ 1981 թվականի մայիսի 13-ին, զենքի թույլատրությունը կրկին տրվեց[2]:

Ավանդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից զենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրեյզե M1907 (հանվել է սպառազինությունից)
  • SIG P220 (P75)
  • Glock 19
  • Heckler & Koch MP5A3
  • Heckler & Koch MP7A1
  • SIG SG 550
  • SIG SG 552

Շվեյցարական գվարդիայի կոչումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվարդիականը տոնական համազգեստով
Գվարդիականն ամենօրյա համազգեստով
Շվեյցարացի գվարդիական

Սպաներ

  • Oberst (գնդապետ, նաև կոչվում է «կոմանդանտ» (commandant)
  • Oberstleutnant (փոխգնդապետ, նաև կոչվում է «վիցե-կոմանդանտ» (vice-commandant)
  • Kaplan (կապելլան, հոգևոր կոչում, բայց ռազմական հաստիքագրքի տարակարգում համապատասխանում է վիցե-կոմանդանտին)
  • Major (մայոր)
  • Hauptmann (կապիտան)

Ենթասպաներ

  • Feldwebel (ֆելդֆեբել)
  • Wachtmeister (վախմիստր, համապատասխանում է ավագ սերժանտի կոչմանը)
  • Korporal (կապրալ)
  • Vizekorporal (վիցեկապրալ)

Շարքայիններ

  • Hellebardier (սակրատեգավոր)

Շվեյցարական գվարդիայի հրամանատարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կասպար ֆոն Զիլենեն, Ուրի (1506-1517);
  2. Մարկուս Ռյոյստ, Ցյուրիխ (1518-1524);
  3. Կասպար Ռյոյստ, Ցյուրիխ (1524-1527);
  4. Յոստ ֆոն Մեգեն, Լյուցերն (1548-1559);
  5. Կասպար Լեո ֆոն Զիլենեն, Լյուցերն (1559-1564);
  6. Յոստ Զեգեսեր ֆոն Բրունեգ, Լյուցերն (1566-1592);
  7. Ստեֆան Ալեքսանդեր Զեգեսեր ֆոն Բրունեգ, Լյուցերն (1592-1629);
  8. Նիկոլաուս Ֆլեկենշտայն, Լյուցերն (1629-1640);
  9. Յոստ Ֆլեկենշտայն, Լյուցերն (1640-1652);
  10. Յոհան Ռուդոլֆ Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1652-1657);
  11. Լյուդվիգ Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1658-1686);
  12. Ֆրանց Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1686-1696);
  13. Յոհան Կասպար Մեյր ֆոն Բալդգ, Լյուցերն (1696-1704);
  14. Յոհան Կոնրադ Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1712-1727);
  15. Ֆրանց Լյուդվիգ Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1727-1754);
  16. Յոստ Իգնաց Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1754-1782);
  17. Ֆրանց Ալոիզ Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1783-1798);
  18. Կառլ Լեոդեգար Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1800-1834);
  19. Մարտին Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1835-1847);
  20. Ֆրանց Քսավիե Լեոպոլդ Մեյր ֆոն Շաուենզեե, Լյուցերն (1847-1860);
  21. Ալֆրեդ ֆոն Զոնենբերգ, Լյուցերն (1860-1878);
  22. Լուի-Մարտեն դե Կուրտեն, Վալե (1878-1901);
  23. Լեոպոլդ Մեյեր ֆոն Շաուենզեե, Լյուցերն (1901-1910);
  24. Ժյուլ Ռեպոն, Ֆրիբուրգ (1910-1921);
  25. Ալոիզ Հիրշբյուլ, Գրաուբյունդեն (1921-1935);
  26. Գերոգ ֆոն Սյուրի դ’Ապրեմոն, Զոլոտուրն (1935-1942);
  27. Հայնրիխ Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1942-1957);
  28. Ռոբերտ Նյունլիս, Լյուցերն (1957-1972);
  29. Ֆրանց Պֆիֆեր ֆոն Ալտիզհոֆեն, Լյուցերն (1972-1982);
  30. Ռոլանդ Բուհս, Ֆրիբուրգ (1982-1997, 1998);
  31. Ալոիզ Էսթերման, Լյուցերն (1998);
  32. Պիոս Սեգմյուլլեր, Սանկտ Գալեն (1998-2002);
  33. Էլմար Թեոդոր Մեդեր, Սանկտ Գալեն (2002-2008);
  34. Դանիել Ռուդոլֆ Անրիգ, Սանկտ Գալեն (2008 - 2015);
  35. Քրիստոֆ Գրաֆ, Լյուցերն (2015 - );

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Старейшая армия в мире
  2. Цаплиенко А. (2005-05-03)։ «Папа Иоанн Павел II»։ новости։ Подробности.ua։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-15-ին։ Վերցված է 2011-02-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]