Սուրբ աստիճանը (լատ.՝ Scala Sancta, իտալերեն՝ Scala Santa), 28 սպիտակ մարմարից կազմված սանդղավանդակ, որը գտնվում է ՀռոմումԼաթերանյան բազիլիկի մոտ։ Այն համարվում է Սուրբ Աթոռի արտատարածքային սեփականություններից մեկը[1]։ Աստիճանները պատված են պաշտպանական փայտե աստիճաններով։ Դրանք տեղակայված են մի կառույցում, որը միանում է հին Լատերանյան պալատին։ Աստիճանները տանում են վեր դեպի (լատ.՝ Sancta Sanctorum), որը հնում համարվում էր պապերի անձնական աղոթատեղին և հայտնի էր որպես Սուրբ Լորենցոյի մատուռ։ Դարեր շարունակ Սուրբ աստիճանները գրավել են քրիստոնյա ուխտավորներին, ովքեր ցանկանում էին պատվել Հիսուսի տառապանքները։
Աստիճանները բերվել են Հռոմ326 թվականին ԵրուսաղեմիցԿոստանդիանոս կայսեր մոր՝ Սուրբ Հեղինեի կողմից[2]։
Միջին դարերում աստիճանները հայտնի էին որպես «Պիղատոսի աստիճան» (լատ.՝ Scala Pilati)։ Հին նախագծերից հայտնի է, որ դրանք ծածկված էին հատուկ տանիքով և ընդառաջում էին դեպի Լատերանյան պալատի միջանցք, որը գտնվում էր Սբ. Սիվեստերի Մատուռի մոտ։ 1589 թվականին Սիքստուս V պապը նորը կառուցելու մտադրությամբ քանդեց դրանք, և հրամայեց վերակառուցել Սուրբ Աստիճանները ներկայիս տեղում։
Սուրբ աստիճանները պատված են պաշտպանական փայտով, և դրանց վրա պետք է բարձրանալ ծնկների վրա։ Ընդհանուր օգտագործման համար սանդղավանդակը կողաշարված է 4 հավելյալ աստիճաններով՝ յուրաքանչյուր կողմից երկուական աստիճան՝ կառուցված 1589 թվականին[3]։ Ծնկների վրա աստիճաններ մագլցելը վկայում է ուխտավորների և հավատացյալների պաշտամունքը։ Մի քանի պապեր ևս այդպես են վարվել[4]։ 1933 թվականին որպես Սուրբ Տարվա բացման արարողակարգի մի մաս Կարդինալ Ֆրանչեսկո Մարչետտի Սելվաջջիանին՝ Հռոմի ժողովրդապետը, առաջնորդեց հարյուրավոր մարդկանց, ովքեր Սուրբ աստիճանները բարձրացան ծնկների վրա[5]։ Գերմանացի վանական Մարտին Լյութերը ծնկների վրա մագլցել է աստիճանները 1512 թվականին։
Սիքստուս V պապի գահակալության օրոք «Scala Santa»-ի ձևավորումը հիմնական աշխատանքներից մեկն է եղել, որը գլխավորել են Չեզարե Նեբբիան և Ջիովաննի Գուերրան։ Որմնանկարները պատկանում են այնպիսի նկարիչների ինչպիսին են Ջիովաննի Բաջլիոնին, Ջակոմո Ստելլան, Գիովաննի Բատտիստա Պոցցոն, Պարիս Նոգարին, Պրոսպերո Օրսին, Ֆերրաու Ֆենցոնին, Պաուլո Ջուիդոտտին, Ջիովաննի Բատտիստա Ռիչչին, Չեզարե Տորելլին, Անտոնիո Վիվարինին, Անդրեա Լիլիոն և ուրիշներ։ Աստիճանների վերանորոգում է եղելլ նաև 2007 թվականին, որը իրականացրել է Գետտի հիմնադրամը։
Soresini, Giuseppe Maria (1672). De Scala Sancta ante Sancta Sanctorum in Laterano culta opusculum (in Latin). Rome: Ex typographia Varesij.
Eitel-Porter, Rhoda (1997). "Artistic Co-Operation in Late Sixteenth-Century Rome: The Sistine Chapel in S. Maria Maggiore and the Scala Santa". The Burlington Magazine: 452–462.
Ewart Witcombe, Christopher L. C. (1985). "Sixtus V and the Scala Santa". The Journal of the Society of Architectural Historians 44: 368–379. doi:10.2307/990114.
Wikisource-logo.svg Oliger, Livarius (1913). "Scala Sancta (Holy Stairs)". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.