Պիղատոս Պոնտացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիղատոս Պոնտացի
լատ.՝ Pontius Pilatus
What-is-truth02.jpg
Ծնվել է անհայտ
Ծննդավայր Աբրուցցո, Իտալիա
Մահացել է ոչ ուշ քան 41
Մահվան վայր Գալիա, Ֆրանսիա
Քաղաքացիություն Հին Հռոմ
Մասնագիտություն քաղաքական գործիչ և դատավոր
Ամուսին Pontius Pilate's wife
Զբաղեցրած պաշտոններ Roman governor
Pontius Pilate Վիքիպահեստում

Պիղատոս Պոնտացի, Պիղատոս Պnնտիուս (անգլ.՝ Pontius Pilatus, անհայտ, Աբրուցցո, Իտալիա - ոչ ուշ քան 41, Գալիա, Ֆրանսիա), հռոմեական կառավարիչ Հուդա նահանգում մ․ թ․ 26-36 թվականներին։ Ըստ անտիկ հեղինակների, վարել է հարկային դաժան քաղաքականություն, անարգել հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշել ժողովրդական ապստամբությունները։ Համաձայն Հովսեպոս Փլավիոսի և նոր-կտակարանային ավանդության՝ Պիղատոս Պոնտացին, հակառակ իր ներքին համոզմունքի, Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։ Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին ժողովրդի առջև ձեռքերը ջրով լվացել է (այստեղից էլ՝ «ձեռքերը լվանալ» հայտնի արտահայտությունը)։ Արյունոտ հաշվեհարդարի ենթարկված սամարիացիների բողոքով 36 թվականին հեռացվել է պաշտոնից և ուղարկվել Հռոմ՝ պատասխանատվության։ Նրա հետագա ճակատագիրն ստույգ հայտնի չէ (համաձայն Եվսեբիոս Կեսարացու՝ ինքնասպան է եղել, ըստ այլ հաղորդումների՝ նրան մահապատժի է ենթարկել Ներոն կայսրը)։ Պիղատոս Պոնտացու հանդեպ քրիստոնեության սկզբնական թշնամանքն աստիճանաբար անցել է, և «զղջացող» ու «քրիստոնեություն ընդունող» Պիղատոս Պոնտացին մտել է մի շարք նորկտակարանային պարականոններում, կնոջ հետ միասին նույնիսկ սրբացվել ղպտական եկեղեցուց։ Պիղատոս Պոնտացու կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության մեջ (Մ.Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Ա.Ֆրանսի «Հուդայի կառավարիչը») և կերպարվեստում (Ռեմբրանդտի «Քրիստոսը Պիղատոսի առջև» և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 296 CC-BY-SA-icon-80x15.png